Տպել
Նորություններ
ՈՒՂԵՐՁ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
28.05.2012
Սիրելի հայրենակիցներ.
Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ:
Մայիսյան հերոսամարտերը և մայիսի 28-ը հայոց նոր պատմության այն շրջադարձային երևույթներն էին, որոնք դարձան մեր ժողովրդի՝ իր իսկ հայրենիքում ազատ և անկախ ապրելու դարավոր երազանքների իրականացում, ինչը հայ ժողովուրդն ապացուցեց Բաշ-Ապարանի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի մարտերում, ուր հազարավոր հայ զավակներ զոհվեցին անկախության համար՝ հայ ժողովրդի ազատության բազմադարյա թշնամու դեմ պայքարում:
Հայ ժողովուրդը երկար տարիներ կրելով բազմաթիվ զոհողություններ ազգային գոյության իրավունք ստանալու, ազատ ապրելու վեհ գաղափարի և անկախությունը պաշտպանելու համար, մղեց անհավասար պայքար և հաղթեց: Այսօր մենք նշում ենք Հայաստանի առաջին հանրապետության ծննդյան 94-րդ տարեդարձը:
Հայ ժողովրդի հոգում երբեք չի մարել հավատը պայծառ գալիքի հանդեպ: Այսօրվա և վաղվա սերունդները պարտավոր են սրբորեն պահպանել Հայրենիքի ազատության ու անկախության համար զոհվածների հիշատակը, արժանի լինել մեր նախնիների հերոսական անվանը, իրար նեցուկ դառնալով կառուցել ու շենացնել մեր երկիրը:
Վստահ եմ, որ անցած դժվարին ճանապարհի ձեռքբերումները միասնական ջանքերով կկարողանանք պահպանել, դրանց ավելացնել նորերը և դիմակայել ցանկացած մարտահրավերների:
Կրկին անգամ շնորհավորելով բոլորիս Հանրապետության տոնի առթիվ` մաղթում եմ խաղաղություն, երջանկություն, տոկունություն, հանուն մեր հայրենիքի պայծառ ապագայի:
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՇՈՏ ԳԻԶԻՐՅԱՆ