Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՅՍՕՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

01.06.2012

 

Ավանդույթի համաձայն յուրաքանչյուր տարի այս օրը Գյումրու կենտրոնական հրապարակում Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ տեղի է ունենում Գյումրու քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախակրթարանների սաների տոնական շքերթը: Բացի նախակրթարանների սաներից, տոնական շքերթին մասնակցում էին քաղաքապետարանի ենթակայության մշակույթի և սպորտի դպրոցների սաները: 26 նախակրթարաններից յուրաքանչյուրը, յուրովի էր նախապատրաստվել այս գեղեցիկ օրվան, և որպես կանոն, ոչ մի տարվա շքերթ չի կրկնում նախորդ տարվա շքեղությունն ու բազմաբովանդակությունը, ինչը խոսում է նախակրթարաններում աշխատող` տնօրեինց մինչև դռնապահի մոտ ձևովորված բարձ գիտակցության և անսահման պատասխանատվության և նվիրվածության զգացումը: Գեղեցիկ այս միջոցառումն ինչպես միշտ, այս անգամ ևս ավարտվեց գեղեցիկ հրավառությամբ: Ավարտվեց Գյումրու Վարդաննաց հրապարակում կազմակերպված տոնական միջոցառումը, սակայն տոնական օրն ունեցավ իր տրամաբանական շարունակությունը Գյումրու այգիներում ու խաղահրապարակներում: Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի աշխատակազմը, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ բեմականացրել և մանուկների դատին է հանձնել <Մաշինկան և արջը> ներկայացումը: Իսկ թատրոնի հարակից հրապարակում հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունները ակցիա էին իրականացնում  <Միավորվենք հանուն երեխաների> խորագրի ներքո կազմելով կենդանի շղթա թատերական հրապարակի տարածքում: Ակցիան ավարտվեց երաժշտական համույթների և անհատ երաժիշտների ուժերով կազմակերպված համերգով:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23