Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

01.06.2012

Ինչպես Հայաստանի ողջ տարածքում, Շիրակի մարզում այսօր ևս մեկնարկեցին ավարտական միասնական քննությունները: Շիրակի մարզում ձևավորվել են միասնական քննությունների երեք քննական կենտրոններ, Գյումրու թիվ 10, 11 և 21 դպրոցներում, ուր քննություն կհանձնեն 1600 շրջանավարտ: Այսօր քննությունների առաջին օրը, Գյումրու թիվ 21 դպրոցում շրջանավարտները գրավոր քննություն հանձնեցին կենսաբանություն, աշխարհագրություն և ընդհանուր պատմություն առարկաններից: Ինչպես տեղեկացրեց քննական հանձնաժողովի նախագահ Արա Իսպիրյանը իրենց քննական կենտրոնում քննություններին մասնակցելու համար նախապես հայտագրված 300 շրջանավարտներից, քննությանը չէին մասնակցում 20 շրջանավարտ: Քննությունները օրենքով սահմանված կարգով սկսվել են ժամանակին, առանց ուշացման, իսկ շրջանավարտների գործողություններից զգացվում է, որ թեմաները շատ դժվար չեն, - ասաց պարոն Իսպիրյանը: Կենտրոնից դուրս շրջանավարտների ծնողների հետ հարցազրույցի ընթացքում, ծնողները գոհունակություն հայտնեցին քննությունների ընթացքից, - այն որ մոնիտորով հետևում ենք և ամեն ինչ լավ է, դա փաստ է, մնում է վերջնական արդյունքը, որը հիմնականում կախված է շրջանավարտից, - ասում էին ծնողները, իսկ արդեն քննությունից դուրս եկած մի քանի շրջանավարտ ուղղակի, վստահաբար հայտարարեցին, - լավ էր, էդքան դժվար չէր, դե եթե գիտես, պարզ է որ դժվար չէ, բայց ամեն դեպքում, ենթադրում ենք, որ անցողիկ շեմը շատերի համար հաղթահարելի կլինի: Մեզ մնում է միայն այս գեղեցիկ օրվա խորհրդին համահունչ մաղթել մեր շրջանավարտներին հաջողություններ, ամենակարևորը որ հաղթահարեն նվազագույն անցողիկ շեմը:

Ստորև ներկայացնում ենք Շիրակի մարզում միասնական քննությունների ժամանակացույցը:u_files/Scan 59.PDF

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:13:45