Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

05.06.2012

 

Աշխատանքային այցով հունիսի 6-ին Գյումրիում էր ՀՀ Տարածքային կառավարման նախարար պարոն Արմեն Գևորգյանը: Շիրակի մարզպետի, մարզպետի տեղակալի, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի և շինարարական կազմակերպությունների ղեկավարների ուղեկցությամբ պարոն Գևորգյանը նախ այցելեց Գյումրիում կառուցված <<Բժշկական կենտրոն>>: ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1139 – Ա որոշմամբ հաստատվեց կենտրոնի կառուցման մրցույթի արդյունքները և Համաշխարհային բանկի վարկային միջոցների 3121.4 մլն. դրամ գումարով <<Մելիքս Գրուպ>> ՓԲԸ շին կազմակերպությունը / տնօրեն` Արա Տեր-Պողոսյան/ մեկնարկեց շինարարական աշխատանքները: Շինարարական աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, ներկա պահին իրականացվում է կահավորման և սարքավորումների մոնտաժման, տարածքի ասֆալտապատման և բարեկարգման  աշխատանքները: Պարոն Գևորգյանը և նրան ուղեկցողներն այցելեցին կենտրոնի հարևանությամբ <<Ավստրիական մանկական հիվանդանոց>>, ուր ևս իրականացվում են շինարարական աշխատանքներ: ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ հիվանդանոցի մեկ հատված կվերափոխվի ծննդաբերական բաժանմունքի: ՀՀ կառավարության տրամադրած գումարներով իրականացվում են վերանորոգման աշխատանքները, Ավստրիայի կառավարության տրամադրած գումարներով իրականացվում են սարքավորումների ներկրման և բուժ անձնակազմի վերապատրաստման ծրագրեր:
Բուժ հիմնարկներից պարոն Գևորգյանն այցելեց ՀՀ պետ բյուջեի միջոցներով վերանորոգված Կոմինտերնի փողոց: 40 մլն. դրամ արժողությամբ 323 մետր երկարությամբ, 2000 քառ.մ փողոցի շինարարական և ասֆալտապատման աշխատանքները իրականացրել է <<Մերձմոսկովյան>> ԲԲԸ /տնօրեն` Արամ Ադամյան/: Շին աշխատանքները մեկնարկել էին ս/թ ապրիլի 15-ին և ավարտվել մայիսի 5-ին: Այցելության հաջորդ վայրը Գյումրու Մազմանյան փողոցն էր: 35 մլն. դրամ արժողությամբ, , 2000 քառ.մ  230 մետր փողոցի շին աշխատանքներն իրականացնում է <<Ախուրյան ԿՈՈՊ>> ՓԲԸ: Վերանորոգվող փողոցն ընդգրկում է Խր. Հայրիկ – Տիգրան Մեծի փողոցի սկզբնամաս: Հաջորդ կանգառը Իսահակյան փողոցն էր, որը 146 մլն. դրամ արժողությամբ, 8100 քառ.մ, 430 մետր երկարությամբ վերանորոգվում է   <<Մերձմոսկովյան>> ԲԲԸ կողմից: Մհեր Մկրտչյան փողոցից մինչև Շեդրին ձգվող փողոցի շին աշխատանքները մեկնարկել են ս/թ հունիսի 1-ին և կավարտվեն օգոստոսի վերջ: Պարոն Գևորգյանն այցելեց նաև Գյումրու Բուլվարային թաղամասը Մուշ-2 թաղամասին միացնող ճանապարհահատված, տեղում շին աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Աշխատանքային այցի ավարտին պարոն Գևորգյանը պատասխանեց լրագրողների հարցերին, որոնք հիմնականում առընչվում էին հետընտրական գործընթացներին, պետ բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերին, իրականացվող առաջիկա ծրագրերին: Չկարևորելով որոշ հարցեր` հիմնականում կապված Գյումրիում ՀՀԿ պարտության կամ հաղթանակի հետ կապված, պարոն Գևորգյանը պատասխանեց կարճ և հստակ,- աշխատանքային այցը կապված է քաղաքում իրականացվող աշխատանքների ընթացքին հետևելուն: Շիրակի մարզում ծավալները մնում են նույնը` 1մլրդ.320 մլն, ինչը կրկին հնարավորություն կտա իրականացնել ճանապարհաշինական, տանիքների վերանորոգման և կրթական օջախների նորոգման աշխատանքներ, -ավելացրեց պարոն Գևորգյանը: Ինչ վերաբերվում է Շիրակի մարզպետի հետ հարցազրույցին, Գյումրեցի լրագրողները քանի որ ընտրություններից հետո հարցազրույց չէին ունեցել մարզպետի հետ, մի տեսակ անհասկանալի կերպով փորձում էին ճշտել արդյոք ճիշտ է մարզպետի հավանական փոփոխության մասին պտտվող լուրերը, ինչին պարոն Գիզիրյանը տվեց իր ոճին համապատասխան հանգիստ ու հավասարակշռված պատասխան հարցման տեսքով, - իսկ դուք ուզում եք, որ ես գնամ: Լրագրողները չսպասելով այդ հակա հարցադրմանը, այնուամենայնիվ փորձեցին ճշտել ճիշտ են այդ լուրերը: -Իհարկե ոչ, պատասխանեց շիրակի մարզպետը, իսկ եթե ինչ որ բան լինի, դուք կիմանաք այդ մասին, բայց քանի որ դուք չեք ուզում որ ես գնամ, ես չեմ գնա:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23