Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն Շիրակի մարզպետարանում

06.06.2012

 

Մայիսի 6-ին Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն մարզի շուրջ չորս տասնյակ համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությունը վարել է ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Խորհրդակցության քննարկման հիմնական թեման 2012 թվականի անցած հինգ ամիսներին ոչ միայն Շիրակի մարզում, այլև հանրապետության շատ համայնքներում գրանցված համայնքների սեփական եկամուտների և հողի հարկի հավաքագրման ցածր ցուցանիշն է: Շիրակի մարզում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 78 տոկոսի համեմատ, այս տարվա նույն ժամանակահատվածում մարզի ցուցանիշը նվազել է և կազմում է 53 տոկոս:Ցուցանիշների հրատապ վերականգնումն ըստ պարոն Տերտերյանի կօգնի համայնքի ղեկավարներին երկրորդ կիսամյակի ընթացքում տանել համակարգված աշխատանք և արդեն տարեվեջ ունենալ նախորդ տարվան համարժեք կամ ավելի լավ ցուցանիշ, հակառակ դեպքում, մեկ անգամ հետ ընկնելով մի քանի տարի կպահանջվի դրական ցուցանիշի հասնելու: Խորհրդակցությանը մասնակից և ոչ մի համայնքի ղեկավար չփորձեց արդարանալ կամ բերել հնարավոր կամ անհնար ինչ որ փոստարկ եկամուտների հավաքագրման ցածր ցուցանիշների վերաբերյալ: Համենայն դեպս չկար և չէր կարող լինել որևէ օբյեկտիվ պատճառ, սեփական պարտականությունները չկատարելու կամ դրանց կատարման թերացման համար: Պարոն Տերտերյանն անդրադարձավ հենց այդ ընտրությունների խնդրին, - առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են, չփորձեք սխալ հաճոյանալ համագյուղացիներին, ճիշտ և արդարացի կատարեք Ձեր առջև դրված պարտավորությունները, և արդյունքն ավելի բարձր ու գոհացուցիչ է լինելու: Մինչև մարզպետարան ժամանելը պարոն Տերտերյանն այցելել էր Մարալիկ և Ախուրյան, տեղերում ծանոթացել համայնքապետարանի աշխատակազմերի աշխատանքին: Պարոն Տերտերյանը  դրական գնահատեց համայնքապետարաններում համակարգչային օպերատորների իրականացրած աշխատանքը, հատկապես կարևորելով այն հանգամանքը, որ վերջիններս վերապատրաստվել և տարբեր ծրագրերի են մասնակցել Տարածքային կառավարման նախարարության համատեղ իրականացրած ծրագրերի շնորհիվ, և ցանկություն հայտնեց ծանոթանալ մարզի մնացած համայնքներում կազմակերպվող աշխատանքներին: Հանդիպման ավարտին պարոն Տերտերյանը պատասխանեց համայնքապետերին հուզող հարցերին, և ևս մեկ անգամ հորդորեց վերջիններիս հետևողական լինելու եկամուտների հավաքագրման գորընթացը լիարժեք կազմակերպելու ուղղությամբ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59