Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

<<ԳՅՈՒՄՐԻ ԲԱՑ ՔԱՂԱՔ>>

08.06.2012

 

Այս խորագրի ներքո Գյումրիում, Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի անմիջական նախաձեռնությամբ և  ֆրանսիական <<ԻՆԵԿՈՖՐԱՆՍ>> կազմակերպության ղեկավար Մանուկ Փամոկջյանի աջակցությամբ Գյումրիում անցկացվեց մի շարք միջոցառումներ: Միջոցառումների նպատակը և իմաստը Գյումրի և Կարս քաղաքների միմյանց այդքան մոտ ու այդքան հեռու գտնվելու և պետությունների ու քաղաքների միջև վաղուց գոյացած անջրպետը հոգևոր մշակութային կապերով վերականգնելու, համագործակցության նոր եզրեր փնտրելու մի փորձ էր ընդամենը: Իսկ ընտրվել էր Գյումրին, քանի որ բոլոր ժամանակների համար Գյումրին եղել և կմնա երկխոսությունների ամենահարմար խաչմերուկ: Հենց այդ նկատառումով նախ Գյումրու <<Հոկտեմբեր>> կ/թ-ում բացվեց լուսանկարների ցուցահանդես նվիրված Գյումրի և Ղարս քաղաքների սոցիալ-տնտեսական, մշակութային, կուլտուր կենցաղային կյանքի արտացոլմանը: Լուսանկարների ցուցահանդեսին հաջորդեց հյուրերի ներկայացումը միջոցառման մասնակիցներին: Պետք է նշել, որ միջոցառման հրավերը ընդունել և սիրով մասնակցութմ էին ՀՀ-ում Արգենտինայի, Գերմանիայի, Շվեցարիայի դեսպանները, Գյումրիում ՌԴ Գլխավոր հյուպատոսը, մարզային և քաղաքային իշխանությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և լրագրողներ: Ողջյունի և Հայ-Թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ելույթով հանդես եկավ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդտը: Հայ-Թուրքական հարաբերությունների կարգավորմանն անդրադարձավ միջոցառմանը հրավիրված  Ստամբուլի <<Ակոս>> թերթի նախկին խմբագիր թուրք ազգայնամոլների դավադրության զոհ դարձած Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքը, ի դեպ վերջինս Գյումրի էր այցելել դստեր հետ: Եղան տարբեր ելույթներ Հայ-Թուրքական համագործակցության խթանման հարցում Գյումրի-Կարս հարաբերությունների ամրապնդման կարևորության և անհրաժեշտության վերաբերյալ, հնչեցին տարբեր տեսակետներ և կարծիքներ, ցավոք իրականությունը ցույց է տալիս հակառակը, և ինչին հասնելու համար կրկին պետք է արձանագրենք, որ պետք է ժամանակ: Ելույթներից հետո միջոցառման մասնակիցները դիտեցին ամերիկահայ կինոռեժիսոր Էրիկ Նազարյանի <<Պոլիս>> ֆիլմը, որը պատմում էր 1915 թվականին Թուրքիայից մազապուրծ եղած ուդագործ Հովհաննես Մուրադյանի մասին, ում թոռը պատահական գալիս է Պոլիս և գտնում և այն տունը որտեղ ապրել է իր պապը և այն արհեստանոցը, որտեղ իր պապաը պատրաստել է ուդ: Ֆիլմի դիտումից հետո միջոցառման մասնակիցները Գյումրիում Իտալիայի հյուպատոսարանի միջոցներով վերանորոգված Ղարս-վիլլա <<Խաղաղության և զարգացման միջազգային կենտրոնում>> հյուրերին հյուրասիրեցին ավանդական հայկական խորոված: Խորովածը վայելելուց հետո հյուրերն այցելեցին Գյումրու Գեղեցիկ արհեստների տուն` Բոտեգա, նախկին <<Պոլոզ Մումուչ>>խաշարանի շենքը ևս տրամադրվել է  Գյումրիում Իտալիայի հյուպատոսարանին, ով լիարժեք պատկերացնելով և գնահատելով հնության արժեքը, արդեն հինգ հին կառույցներ է վերցրել վերականգնման: Գյումրու քաղաքապետի որոշմամբ Բուլվարային փողոցի մի հատված ևս տրամադրվել է Գյումրիում Իտալիայի հյուպատոսարանին, որը վերջիններս դարձրել են <<Ողջ աշխարհի արդարների պարտեզ>>: Պատեհ առիթ էր կատարելու հուշաքարի հիմնադրման արարողություն և Ռաքել Դինքն իր ձեռքով տնկեց Հրանտ Դինքի հիշատակի ծառը: Գեղեցիկ ու անմոռաց միջոցառումներով հագեցված օրն իր տրամաբանական ավարտն ունեցավ Գյումրու Սուրբ Խաչ եկեղեցում <<Գուսան>> համույթի գործիքային երաժշտության համերգով:    

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-21 14:56:22