Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բուլղարիայի մշակույթի նախարարի այցը Գյումրի

15.06.2012

 

Այսօր` հունիսի 15-ին Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող Բուլղարիայի մշակույթի նախարար Վեժդի Ռաշիդովի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Գյումրի: Պատվիրակությունը որի կազմում էին` Ռադկա Մանոլովա Պետրովան` Բուլղարիայի մշակույթի նախարարության Հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ, Ստոյանկա Իգնատովա Աթանասովան` Բուլղարիայի մշակույթի նախարարության Մշակութային քաղաքականության վարչության պետական փորձագետ,Միլկա Մանոլովա Վաչևա-Ուսունովան` <<24 ժամ>> թերթի լրագրող,Ալբենա Մետոդիևա Աթանասովան` <<Ստանդարտ>> թերթի լրագրող,Վեսելա Վլադիմիրովա Պետրովան` Բուլղարիայի ազգային հեռուստատեսության լրագրող, Նիկոլայ Պետկով Նիկոլով` Բուլղարիայի ազգային հեռուստատեսության օպերատոր, Վեսելինա Դմիտրովա Յորդանովան` <<Ֆոկուս>> տեղեկատվական գործակալության լրագրող,Անդրանիկ Շավարշ Արաբաջյանը` դերասան, աճպարար, Հայկաշոտ Ազատ Աղասյանը` կոմպոզիտոր, ուղեկցում էր ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:Պատվիրակությանը Գյումրիի քաղաքի մուտքի մոտ դիմավորեցին ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը: Պատվիրակությանը նախ ընդունեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը: Շիրակի մարզպետի հետ հանդիպման ընթացքում ձևավորվեց ջերմ, բաց ու անկաշկանդ երկխոսություն: Թե մարզպետ Գիզիրյանը. թե Վեժդի Ռաշիդովն անդրադարձան երկու ժողովուրդների պատմական բարեկամական կապերին, ինչի վկայությունն է դեռևս 9-րդ դարից հայ համայնքի առկայությունը Բուլղարիայում: XI դ. Պլովդիվ քաղաքի մոտ հիմնվում է Սուրբ Աստվածածին վանքը։ Դա քաղաքի մերձակայքում հաստատված հայերի հոգևոր կենտրոնն էր։ Հետագայում, հատկապես XIV-XV դդ., հայկական գաղթօջախներ են առաջանում Պլովդիվում, Սոֆիայում և այլ քաղաքներում։ Բուլղարահայերի ճնշող մեծամասնությունն արհեստավորներ էին։ Նրանք զբաղվում էին ոսկերչությամբ, պղնձագործությամբ, դարբնությամբ, մանածագործությամբ, կաշեգործությամբ և այլ արհեստներով։ Մեծ համբավ էին վայելում, օրինակ, Սոֆիայի հայ դարբինները։ Հայերն ունեին իրենց արհեստանոցները, որոնք միաժամանակ ծառայում էին որպես վաճառատեղի։ Շիրակի մարզպետը կարևորելով երկու ժողովուրդների միջև մշակութային կապերի սերտացումը, նշեց, որ մշակույթի միջոցով կարելի է հարատև պահպանել ժողովրդի հոգին և ոգին: Իր հերթին Բուլղարիայի մշակույթի նախարարը կարևորեց երկու ժողովուրդների ջերմ հարաբերությունների ամրապնդումը, ովքեր դարեր շարունակ Բուլղարիայում ապրել են կողք կողքի, կիսել ուրախություններն ու դժվարությունները, իրենց ներդրումն ունեցել Բուլղարիայի մշակույթի հարստացման գործում: Հանդիպման ավարտին Վեժդի Ռաշիդովը Շիրակի մարզպետին հրավիրեց Բուլղարիա: Հանդիպման ավարտին Վեժդի Ռաշիդովը պատասխանեց լրագրողների հարցերին: Պատվիրակությունն այցելեց Երկրաշարժի զոհերի հուշակոթող, ծաղիկներ դրեցին անմեղ զոհերի հուշակոթողին, այնուհետև այցելեցին Գյումրու Կենցաղի և քաղաքային ճարտարապետության /Ձիթողցյանների/ տուն թանգարան: Կարճատև շրջայցից և պատվավոր հյուրերի մատյանում գրառում կատարելուց հետո, Վեժդի Ռաշիդովի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Սպիտակ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46