Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ 2 սենյականոց բնակարանների վիճակահանությունը

17.06.2012

 

 

Հունիսի 17-ին Գյումրու Տեքստիլագործների մշակույթի պալատում  տեղի ունեցավ, ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում, Գյումրու <Մուշ-2/2> և <Անի> թաղամասերում կառուցվող բազմաբնակարան շենքերի 2 սենյականոց բնակարանների վիճակահանությունը: Վիճակահանությանը մասնակցում էին ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ավագ Հակոբյանը,Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը,  Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը, նախարարության բնակարանների վարչության պետ Եվգենիա Աթայանը, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ ներկայացուցիչներ: Բնակարանների վիճակահանության ողջ ընթացքը, ինչպես նախորդ վիճակահանությունը տեսա-լուսանկարվեց, և ուղիղ հեռարձակվեց <Շիրակ կենտրոն> հ/կ-ի ինտերնետային էջում:  Ի տարբերություն նախորդ վիճակահանությունների, երբ նախարարության համապատասխան վարչությունը վիճակահանության մասնակիցների ցուցակը տրամադրում էր մարզպետարանի համապատասխան վարչությանը, բնակիչներին տեղեկացնելու համար, անհասկանալի պատճառներով, ցուցակները նախօրեին տրամադրվել էին <Շիրակ կենտրոն> հ/կ-ին, ով էլ իբր հոգ էր տարել բնակչությանը վիճակահանության մասին իրազեկելու գործում: Դեռևս երկու օր առաջ, երբ դեռ նախարարությունը վերջնականապես չէր որոշել վիճակահանության օրն ու ժամը,  <Շիրակ կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը տեղական հեռուստաընկերության ուղիղ եթերաժամին արդեն տեղեկացրել էր բնակչությանը, որ կիրակի օրը, ժամը 12-ին Գյումրու Անի թաղամասի թիվ 11 դպրոցում տեղի կունենա երկու սենյականոց բնակարանների բաշխումը: Այդ տեղեկությունը տեղադրվել էր նաև հիշյալ հ/կ-ի ինտերնետային կայքում: Որպես կանոն վիճակահանությունները տեղի էին ունենում Գյումրու Վ.Աճեմյանի անվան թատրոնում, բայց քանի որ այս վիճակահանությունը չգիտես ինչու խիստ հրատապ դարձավ ժամկետների առումով, որոշվել էր վիճակահանությունը կազմակերպել Գյումրու թիվ 11 դպրոցի դահլիճում, որը սակայն տեղերի առումով շատ քիչ էր և անհարմարմասնակիցների թվի համեմատ: Թե ինչն էր այս վիճակահանության այդչափ հրատափությունը, ոչ մեկը չհասկացավ, և որ կարևորն է ոչ էլ կարոացան մեկնաբանել, թե ինչու ցուցակ չներկայացվեց մարզպետարան, կամ միթե հնարավոր չէր վիճակահանությունն իրականացնել ասենք երկուշաբթի, սովորականի նման թատրոնի շենքում: Միայն, երբ տեսան որ դպրոցում այդքան մարդ հնարավոր չէ տեղավորել, չգիտես ինչու հարգարժան փոխնախարարը ենթադրեց, որ վատ է կազմակերպվել վիճակահանությունը, այլ ոչ թե հրատապ և հ/կ-ի կողմից:  Ի դեպ նշենք, որ հ/կ-ի ղեկավարը հենց նույն գիշեր մեկնել էր երկրից, հասկանալի է արտերկիր, հերթական գրանտի շրջանակում: Ստեղված իրավիճակից մի բան էր միայն ակնհայտ, շատերը չէին իրազեկվել ժամանակին կամ ընդհանրապես, շատերն անհասկանալի պատճառներով չեն ընդգրկվել ցուցակ, և ամենակարևորը, մերժվածները տեղյակ չեն եղել, որ իրենք մերժվել են այս կամ այլ պատճառով, խիստ վրդովված էին հատկապես այն բնակիչներն ում նախապես ասել են որ գործերը նորմալ է, բայց չգիտես ինչու չեն հայտնվել ցուցակներում: Հարցի վերաբերյալ պարզաբանում տալով նախարարության բնակարանների վարչության պետ Եվգենիա Աթայանընշեց,-դա այդպես չէ, քաղաքացիները տեղյակ են իրենց բնակարանային գործերից, գիտեն, ով ինչ պակաս փաստաթուղթ ունի, ինչու է մերժվել կամ ինչու չի հայտնվել ցուցակում, ինչ վերաբերվում է քաղաքացիների այսչափ կուտակմանը, այո, մենք ցուցակներն ուղարկել ենք և քաղաքապետարան, և <<Շիրակ կենտրոն>>, պետք էր ընդամենը ճիշտ կազմակերպել 528 ընտանիքների մասնակցությունը, և ոչ թե այսքան  մարդհավաքել, ավելացրեց տիկին Աթայանը: Տիկին Աթայանը հավելեց նաև, որ ընդամենը մեկ ամսից տեղի կունենա մեկ սենյականոցների վիճակահանությունը և այս տարվա ծրագիրը կավարտվի, որից հետո, մնացած բոլոր գործերի քննարկումից հետո պարզ կդառնա, որքան քաղաքացի կմնա բնակարանի կարիքավոր: 
Երկու սենյականոցների վիճակահանությանը մասնակցում էին շուրջ 650 ընտանիքներ, չնայած, որ ցուցակներում ընդգրկված էին 528-ը: Ինչպես և նախորդ վիճակահանությունների ժամանակ, նախ տեղի ունեցավ առաջին և երկրորդ կարգի 52 հաշմանդամներին առաջին հարկերի բնակարանները հատկացնելու համար վիճակահանությունը, որից հետո տեղի ունեցավ մնացած բնակարանների վիճակահանությունը, որիը տևեց մինչ ուշ երեկո:
Գյումրիում 2012 թ. շահագործման է հանձնվելու 1756 բնակարան, որից Մուշ-2 թաղամասում 33 բնակելի շենք` 1544 բնակարանով, իսկ Անի թաղամասում 5 բնակելի շենք` 212 բնակարանով, այդ թվում` 1 սենյականոց` 640 բնակարան, 2 սենյականոց` 528 բնակարան, 3 սենյականոց` 464 և 4 սենյականոց` 124 բնակարան: Անի թաղամասում 4 սենյականոց բնակարաններ չեն կառուցվել:
Ստորև ներկայացնում ենք <<Շիրակ կենտրոն>> հ/կ-ի կողմից տրամադրված երկու սենյականոց բնակարանների շահառուների ցուցակը:u_files/2senjak.pdf
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59