Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆ Է, ՀՍԿՈՂԸ` ՄԱՐԶՊԵՏԸ

19.06.2012

 

Շիրակի մարզում արդեն երկրորդ ամիսն է մեկնարկել է առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագիրը, մի քանի ծրագիր նույնիսկ հաջողությամբ ավարտվել է: ՀՀ մարզերի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար կառավարությունն իր պահուստային ֆոնդից հատկացրել է երրորդ 10 մլրդ դրամը։ Շիրակի մարզին համապատասխանաբար հատկացվել է 1մլրդ 320 մլն դրամ, այս ծրագրով ևս ուշադրության կենտրոնում կլինեն դպրոցաշինական, համայնքային, մշակութային կենտրոնների, նախադպրոցական հաստատությունների հիմնախնդիրները, ինչպես նաև ճանապարհաշինական աշխատանքները: Իրականացվող աշխատանքները, ինչպես և նախորդ երկու առաջնահերթ  ծրագրերի ժամանակ իրականացված աշխատանքները, եղել և կմնան մարզային իշխանությունների` անմիջապես Շիրակի մարզպետի ուշադրության և հսկողության տակ:
Այսօր` հունիսի 19-ին կրկին աշխատանքային այցով Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցների ուղեկցությամբ այցելեց մարզի այն համայնքներ, ուր երրորդ ծրագրով իրականացվում են տարբեր նշանակության շինարարական աշխատանքներ: Այցելությունը մարզպետը սկսեց մարզի Վարդաքար համայնքի Հ-21 մարզային նշանակության 1,2 կմ ճանապարհի վերանորոգման աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալուց: 52 մլն. դրամ արժողությամբ շին աշխատանքները մեկնարկել են շուրջ 10 օր առաջ, և կավարտվեն օգոստոսի վերջ: Հաջորդ կանգառը Անուշավան համայնքն էր, որտեղ, արդեն ավարտվել է համայնքապետարանի տանիքի վերանորոգման աշխատանքները 12 մլն. դրամ արժողությամբ: Ընթացքի մեջ են Մեծ Մանթաշի համայնքի համայնքային կենտրոնի շին վերանորոգման աշխատանքները, ծրագրի արժեքը` 13 մլն. դրամ: Ընթացքի մեջ են Փոքր Մանթաշի համայնքի մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքները: Այստեղ ևս 13 մլն. դրամի շրջանակում նախատեսվում է ամբողջությամբ փոխել առաջին հարկի պատուհանները, և տանիքը: Արթիկի երաժշտական դպրոցում, որը եղավ մարզպետի հաջորդ կանգառն, ամբողջ թափով ընթանում էր ներքին հարդարման աշխատանքներ, փոխում էին դուռ ու պատուհան: Ծրագրի արժեքն է 32 մլն. դրամ: Պեմզաշեն համայնքում նախորդ` երկրորդ ծրագրի շրջանակում վերանորոգվել էին բազմաբնակարան շենքերի տանիքներ, այս ծրագրով նախատեսվում է ևս չորս բազմաբնակարան շեների տանիքների վերանորոգում 18 մլն. դրամ ընդհանուր արժողությամբ: Ընթացքի մեջ էր առաջին շենքի տանիքի փոփոխման աշխատանքները: Ի դեպ Ախուրյան համայնքում 17 մլն. դրամ արժողությամբ ևս իրականացվել են երկու բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման աշխատանքերը: Ախուրյանի տարածաշրջանի Բենիամին համայնքում 25 մլն. դրամ արժողությամբ, իրականացվում է դպրոցի ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքներ: Բոլոր համայնքներում բնակիչները մոտենում և իրենց շնորհակալությունն էին հայտնում Շիրակի մարզպետին, կառավարությանը, ՀՀ Նախագահին: Սառնաղբյուր համայնքի բնակիչներից մեկը առանց չափազանցնելու հավաքվածներին բարձրաձայնեց, - մարզպետ ջան, եք քեզի պըտի Գինեսի գրքի մեջ գրեմ, հունվարին եկար մեր գյուղ, խոստացար որ կասֆալտապատես, էսօր արդեն եկել էս արդյունքը տեսնիս, -շատ շնորհակալ ենք քեզնից էլ, մեր երկրի նախագահից էլ: Շիրակի մարզպետն ուղեկցողների և բնակիչների հետ անցավ   խոստացված և ամենառեկորդային կարճ ժամկետում իրականացված /մեկնարկ` 10.05.2012, ավարտ` 10.06.2012թվական,  45 մլն. դրամ աժողությամբ 1,2 կմ / ասֆալտապատ ճանապարհով, որը տանում է դեպի Սրբ. Թադևոսի եկեղեցի, կառուցված 1700 թվականին: Մոմ վառելուց հետո Սառնաղբյուր համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելեցին Սրբ. Գրիգոր Լուսավորիչի քարանձավ, որն ամբողջ հանրապետությունում հայտնի է իր յուրահատուկ բուժիչ ջրով, որի ակունքները ոչ մեկը չգիտի որտեղից է սկիզբ առնում, և կլոր տարին, անկախ եղանակների փոփոխությունից, քարանձավում  մշտապես պահպանվող 10 աստիճան ջերմաստիճանով: Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը գոհունակություն հայտնեց իրականացված աշխատանքների որակից, և ժամկետներից, սակայն համայնքների ղեկավարներին հորդորեց, մինչև վերջ լինել ու մնալ խիստ հետևողական իրականացվող աշխատանքների հատկապես որակին: Ի դեպ նշենք որ, շուրջ 10 օր առաջ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը նմանատիպ աշխատանքային շրջայց իրականացրեց Գյումրիում իրականացվող շինհրապարակներ աշխատանքների ընթացքին տեղերում հետևելու նպատակով: Մարզպետն այցելեց Գյումրու թիվ 32 դպրոց: Առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրով 17մլն դրամ գումար է հատկացվել դպրոցի տանիքի հիմնանորոգման համար, ընդ որում շինարարը պարտավորվել է պահպանել տանիքի ճարտարապետական տեսքն ու այն կրկին կառուցվել է կղմինդրով, ևս 5մլն դրամ գումար էլ ծախսվել է դպրոցի սանհանգույցի նորոգման նպատակին:
Նորոգվել է նաև թիվ 32դպրոցին հարող Կոմինտերնի փողոցը` 40մլն դրամ գումարի շրջանակներում: Կառուցվել է շուրջ մեկ կմ երկարությամբ 1800-1900քառ. մետր ասֆալտային ծածկույթ ունեցող ճանապարհ, որի լայնքը 6մետր է: 35մլն դրամի ծրագրի շրջանակում փոսերից կձերբազատվի Մազմանյան փողոցը, որտեղ վաղուց ասֆալտապատման աշխատանքներ չեն կատարվել, շինաշխատանքները կավարտվեն 15օրից:
Աշխատանքներ են իրականացվում նաև Իսահակյան փողոցում առաջնահերթ խնդիրների լուծման երկրորդ ծրագրով նորոգվեց ու ամբողջապես վերականգնվեց Իսահակյան փողոցի ներքևի մասը, այս ծրագորով փողոցն ամբողջապես կասֆալտապատվի կավարտվի: 4000քառակուսի մետր մայթեր 1700քառակուսի գծամետր բազալտից եզրաքարեր ու 8100քառակուսի մետր վերին շերտի ասֆալտածածկույթ, Իսահակյանը կդառնա վարորդների նախընտրելի ճանապարհներից մեկը, այնինչ մի քանի ամիս առաջ այս հատվածով երթևեկելուց հրաժարվում էին անգամ լավ վարձատրվող տաքսու վարորդները:
Շիրակի մարզպետն այցելեց նաև Մուշ 2 քաղաքին կապող նոր ճանապարհի կառուցման շինհրապարակ: Այստեղ հողհարթեցման եւ հիմնատակի կառուցման աշխատանքներն արդեն  մոտենում են ավարտին:
 
Հետգրություն. Բոլոր նրանց, ում տկար ուղեղի և հիվանդ երևակայության համաձայն Շիրակի մարզպետը նշանակման օրվանից արձակուրդում է, տեղեկացնենք. Շիրակի մարզպետը նշանակման օրվանից աշխատել է առանձնահատուկ նվիրվածությամբ, քանզի իր գործունեությունը ինչպես բոլորը գիտեն սկսել է հենց Շիրակի մարզից: Շիրակի մարզպետի կատարած աշխատանքների մանրամասներին կարող եք ծանոթանալ և համոզվել մարզպետարանի կայքէջի <<Քաղաքացիներ բաժնի>> հատկապես 2012 թվականի հունվար-մարտ ամիսների արտագնա ընդունելություններ ենթաբաժնում, <<Մարզային տեղեկատու>> լրատվական էջից, որտեղից հստակ երևում է, որ Աշոտ Գիզիրյանն աշխատասենյակի մարզպետ չէ, իսկ եթե ինչ որ մեկը կարող է ներկայացնել ՀՀ օրենդրությամբ ամրացված դրույթ, համաձայն որի, մարզպետները պարտավոր են ամբողջ օրը աշխատասենյակում լինել, որ մի քանի տկարամիտներ բավարարված զգան իրենց, չարաչար սխալվում են:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:43:37