Տպել
Նորություններ
ԱՅՍՕՐ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՆ Է
21.06.2012
Հարգելի բուժաշխատողներ
Շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Այս տոնը ևս մեկ առիթ է գնահատելու և կարևորելու Ձեր ամենօրյա դժվարին, պատվաբեր և պատասխանատու առաքելությունը:
Մարզի առողջապահական ոլորտը մշտապես գտնվել և շարունակում է մնալ մեր կառավարության ուշադրության կենտրոնում, և որպես ասվածի վառ ապացույց, շատ շուտով Գյումրիում շահագործման կհանձնվի նորագույն բուժսարքավորումներով հագեցված, բժշկական կենտրոնի նորակառույց շենքը, որն իր հարմարություններով լավագույն պայմաններ կստեղծի բնակչության բուժսպասարկումն առավել պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:
Սակայն բուժսպասարկման գործընթացի հաջող իրականացումը մեծապես պայմանավորված է նախ և առաջ, ողջ համակարգի աշխատողների մասնագիտական պատրաստականության, հոգատարության, բացառիկ անձնական հատկությունների ներդրմամբ: Հաղթահարելով վերջին տարիների բազում դժվարությունները, Դուք ցուցաբերեցիք տոկունություն և մասնագիտական քաջություն հավատարիմ մնալով Ձեր մասնագիտական երդմանը:
Կրկին անգամ շնորհավորելով Ձեր մասնագիտական տոնը` ցանկանում եմ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր ազգանվեր և բոլորիս համար շատ կարևոր աշխատանքում:
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ Ա. ԳԻԶԻՐՅԱՆ