Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՅՍՕՐ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՆ Է

21.06.2012

 

Հարգելի   բուժաշխատողներ
Շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Այս տոնը ևս մեկ առիթ է գնահատելու և կարևորելու Ձեր ամենօրյա դժվարին, պատվաբեր և պատասխանատու առաքելությունը:
Մարզի առողջապահական ոլորտը մշտապես գտնվել և շարունակում է մնալ մեր կառավարության ուշադրության կենտրոնում, և որպես ասվածի վառ ապացույց, շատ շուտով Գյումրիում շահագործման կհանձնվի նորագույն բուժսարքավորումներով հագեցված, բժշկական կենտրոնի նորակառույց շենքը, որն իր հարմարություններով լավագույն պայմաններ կստեղծի բնակչության բուժսպասարկումն առավել պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:
Սակայն բուժսպասարկման գործընթացի հաջող իրականացումը մեծապես պայմանավորված է նախ և առաջ, ողջ համակարգի աշխատողների մասնագիտական պատրաստականության, հոգատարության, բացառիկ անձնական հատկությունների ներդրմամբ: Հաղթահարելով վերջին տարիների բազում դժվարությունները, Դուք ցուցաբերեցիք տոկունություն և մասնագիտական քաջություն հավատարիմ մնալով Ձեր մասնագիտական երդմանը:
Կրկին անգամ շնորհավորելով Ձեր մասնագիտական տոնը` ցանկանում եմ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր ազգանվեր և բոլորիս համար շատ կարևոր աշխատանքում:
  
 
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ                                       Ա. ԳԻԶԻՐՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23