Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՄԵԶ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵԼ....

29.06.2012

 

Շիրակի մարզում կա գրանցված 11 անհայտ կորած, որոնց մասին, ինչպես հանրապետության մնացած հազարի հասնող անհայտ կորած անձանց մասին չկա և ոչ մի տեղեկություն: Ամեն տարի այս օրը Շիրակի մարզպետարանը, Գյումրու քաղաքապետարանը, և մի քանի համայնքների ղեկավարներ, որտեղ կան անհայտ կորածներ, Հայկական Կարմիր խաչի Շիրակի մարզային կառույցի ղեկավարության հետ տարաբնույթ միջոցառումներ են կազմակերպում և անցկացնում, անհայտ կորածների ընտանիքներին պատուհասած վիշտը մի փոքր փարատելու համար:  Գյումրու քաղաքապետարանի և Հայկական կարմիր խաչի Գյումրու գրասենյակի կողմից քաղաքի գլխավոր մուտքի հարևանությամբ գտնվող անհայտ կորածների անվան պուրակում այսօր կազմակերպվեց ոգեկոչման արարողություն, իրականացվեց տարածքի կանաչապատման ու բարեկարգման աշխատանքներ:
Անհայտ կորածների ընտանիքներին միանվագ դրամական օգնության տրամադրման հարցը կներկայացվի համայնքի ավագանու առաջիկա նիստի քննարկմանը:
Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանն աշխատակազմի 3 աշխատակիցների հետ այցելել է անհայտ կորած Օլեյան Կարենի հորը Օլեյան Դանիելին, ընտանիքում տիրող իրավիճակին և խնդիրներին ծանոթանալու նպատակով, և դրանց լուծմանն ուղղված միջոցների ձեռնարկման համար տրամադրել 20000 դրամի չափով օգնություն:
Անուշավան համայնքի ղեկավարը, աշխատակազմի քարտուղարի և ավագանու 1 անդամի հետ այցելել են անհայտ կորած Զաքարյան Զաքարի մորը՝ Զաքարյան Սեդայի ընտանիք և 50000 դրամի չափով օգնություն տրամադրել:
Հոռոմ համայնքի ղեկավարը, աշխատակազմի քարտուղարի և ավագանու 2 անդամների հետ այցելել են անհայտ կորած Մնացական Մնոյանի հորը` Վաղինակ Մնոյանի և Գասպարյանի Գևորգի մոր` Գասպարյան Լիդայի ընտանիքներին, և 10000 ական դրամի չափով օգնություն տրամադրել:
Նահապետավան համայնքի ղեկավարը, աշխատակազմի քարտուղարի և ավագանու 1 անդամի հետ այցելել են անհայտ կորած Վարդանյան Արտյոմի հորը՝ Վարդանյան Դերենիկի ընտանիք և 25000 դրամի չափով օգնություն տրամադրել:
Մայիսյան համայնքի ղեկավարը, աշխատակազմի քարտուղարի և ավագանու 1 անդամի հետ այցելել են անհայտ կորած Հակոբյան Վարազդատի հորը՝ Հակոբյան Աշոտի ընտանիք և 20000 դրամի չափով օգնություն տրամադրել:
Ջրառատ համայնքի ղեկավարը, աշխատակազմի քարտուղարի և ավագանու 1 անդամի հետ այցելել են անհայտ կորած Ոսկանյան Սպարտակի հորը՝ Ոսկանյան Սահակի ընտանիք և 20000 դրամի չափով օգնություն տրամադրել:
Առափի համայնքի ղեկավարը, աշխատակազմի քարտուղարի և ավագանու 1 անդամի հետ այցելել են անհայտ կորած Հովհաննիսյան Զոհրաբի մորը՝ Ռուզաննա Հովհաննիսյանի ընտանիք և 20000 դրամի չափով օգնություն տրամադրել:
Վահրամաբերդ համայնքի անհայտ կորած Գալստյան Հայկի ընտանիքը բացակայում է հանրապետությունից:
Կեսօրն անց Գյումրու ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՓԱՌՔԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ կրկին միջոցառում էր: Այստեղ էին հավաքվել Գյումրիից անհայտ կորած Փիլոսյան Գրիշայի  կինը Փիլոսյան Հասմիկը,  Սահակյան Արմեի եղբայրը` Սահակյան Կարենը,  Հակոբյան Վահանի մայրը` Հակոբյան Անյան, Ազատամարտի վետերանների խորհրդի անդամներ, ազատամարտիկներ մարզային իշխանության ներկայացուցիչներ: Միջոցառման մասնակիցները նախ շրջեցին թանգարանում, վերհիշեցին անցած աօրերը, ապա թանգարանի բակում տեղադրված հուշաքարի մոտ ծաղիկներ դրեցին իրենց որդու, եղբոր, ամուսնու , ընկերոջ հուշաքարին: ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԻ......

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58