Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ << Արիության Համաստեղություն>> մարզային մրցանակաբաշխությունը

29.06.2012

 

Արդեն երկրորդ տարին է հանրապետությունում և Շիրակի մարզում հավուր պատշաճի նշվում է << Արիության Համաստեղություն>> հանրապետական փառատոնը, որի հինմական նպատակն է տարվա ընթացքում իրեն լավագույնս դրսևորած փրկարարին պարգևատրել, որգևորել, և վերջին հաշվով հայտնել բոլորի շնորհակալությունն այդ դժվարին գործում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրվածության, հանուն մեկ ուրիշի կյանքը փրկելու համար: Հունիսի 29-ին Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ Շիրակի մարզի Արտակարգ իրավիճակների վարչության մի շարք աշխատակիցների պարգևատրման արարողությունը, ՀՀ ԱԻՎ նախարարի, Շիրակի մարզպետի պատվոգրերով: Միջոցառմանը մասնակցում էին և շնորհակալագրերն ու պատվոգրերը փրկարարներին հանձնեցին Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, մարզպետի խորհրդական Վազգեն Հարությունյանը, ՏԻՄ վարչության աշխատակիցներ: ԱԻՎ նախարարի կողմից <<Ամբասիր ծառայության համար 20 տարի>> 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվեց ՀՀ Աիտակարգ իրավիճակների փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարար վարչության պետ Մարատ Սարիբեկյանը: Գյումրու թիվ 1 հրշեջ փրկարար ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Արմեն Կիրակոսյանը, Ամասիայի հրշեջ փրկարար ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Հովիկ Կարապետյանը, և Ախուրյանի հրշեջ փրկարար ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Վարդան Հարությունյանը պարգևատրվեցին ՀՀ ԱԻՎ նախարարի շնորհակալական պատվոգրով: << Լավագույն պահակախմբի /հերթափոխի/ պետ>>, <<Լավագույն հրշեջ փրկարարական ջոկատ>>, <<Լավագույն Փրկարար>> և << Լավագույն հրշեջ փրկարար>> անվանակարգերոմ, ՀՀ Շիրակի մարզպետի պատվորգով պարգևատրվեցին համապատասխանաբար Աշոցքի Հրշեջ փրկարարական ջոկատի հերթափոխի պետ, փ/ծ ենթասպա՝ Վահագն Դանիելյանը, Արթիկի հրշեջ փրկարարական ջոկատը, Շիրակի մարզային փրկարար վարչության փրկարար ջոկի հրամանատար, փ/ծ ենթասպա՝ Սերգեյ Դավոյանը և Ամասիայի հրշեջ փրկարար ջոկատի ավագ հրշեջ, փ/ծ ավագ սերժանտ Արամ Եղիազարյանին: Միջոցառման սշմասնակիցները դիտեցին նաև փրկարարների պատրաստած տեսաֆիլմը մարզային փրկարար ջոկատների կատարած աշխատանքների մասին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56