Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ԱՍԿԵՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

04.07.2012

 

ՀՀ Շիրակի մարզի և ԼՂՀ Ասկերանի շրջանի միջև կրթամշակութային, սպորտային, տուրիզմի և հանգստի կազմակերպման բնագավառներում 2012թ. միջոցառումների և փոխայցելությունների ծրագրի շրջանակում հունիսի 26-29-ը Ասկերանի վարչական շրջանում բնակչության բուժզննության և «Բաց դռների օր»,                           կոնսուլտացիաներ էր կազմակերպել Շիրակի մարզի առողջապահության վարչության պետի գլխավորած մարզի լավագույն բժիշկների 12 հոգանոց պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին սրտաբաններ, վիրաբույժներ, ակնաբույժ, ատամնաբույժ: Պատվիրակությունն իր հետ Ասկերան էր տարել բավական մեծ թվով դեղորայք, ներարկիչներ, ակնոցներ: Երկու օր Ասկերանի հիվանդանոցում կատարված բուժզննության արդյունքում, հետազոտվել և համապատասխան խորհրդատվություն է տրվել կամ բուժում է նշանակվել շուրջ 350 բնակչի: Հունիսի 29-ի երեկոյան բժիշկների պատվիրակությունն այցելել է Գանձասար: Վերադարձին` հաջորդ օրը պատվիրակությունն այցելել է Շուշի: Սրբ. Ղազանչեցոնց եկեղեցում մոմ վառելուց հետո, այցելել նաև Տաթևի վանք, Պ.Սևակի տուն թանգարան: 2012 թվականի ծրագրով նախատեսված այցելությունների շարքը համալրվեց ևս մեկով: Ի դեպ Մայիսի 10-13-ը ՀՀ Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանի գլխավորած մշակութային պատվիրակությունն այցելել է ԼՂՀ, մասնակցել Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոցի հիմնադրման 15 և Շուշիի ազատագրման 20 ամյակներին նվիրված միջոցառումներին: Հունիսի վերջ նախատեսվում էր Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ՏԻՄ և ֆինանսատնտեսագիտական վարչությունների պատասխանատուների այցելությունն Ասկերանի շրջան: ԼՂՀ-ում ընտրությունների հետ կապված այցելությունների ժամանակացույցում տեղի է ունեցել մի փոքր փոփոխություն և այցելությունը տեղի կունենա ընտրություններից հետո:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23