Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

04.07.2012

 

Հունիսի 26-29-ը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Ա.Գևորգյանի գլխավորությամբ ՀՀ պատվիրակությունն այցելեց ԼՂՀ:                                                       Պատվիրակությունը հանդիպում ունեցավ ԼՂՀ վարչապետի հետ, քննարկվեցին ՀՀ մարզերի և ԼՂՀ շրջանների միջև կրթամշակութային, սպորտային, տուրիզմի և հանգստի կազմակերպման բնագավառներում 2009-2011թթ. իրականացված միջոցառումների ծրագրերը, հաստատվեցին 2012թ. միջոցառումների և փոխայցելությունների Ժամանակացույցերը:
ՀՀ պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաև ԼՂՀ Նախագահի հետ: Հանդիպման թեման` ՀՀ մարզերի և ԼՂՀ շրջանների համագործակցության մասին էր:
ՀՀ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն այցելեց Ասկերանի վարչական շրջան:
ՀՀ Շիրակի մարզպետն այցի շրջանակում հանդիպում է ունեցել Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի հետ: Քննարկվել են ՀՀ Շիրակի մարզի և ԼՂՀ Ասկերանի շրջանի միջև կրթամշակութային, սպորտային, տուրիզմի և հանգստի կազմակերպման բնագավառներում 2009-2011թթ. իրականացված միջոցառումների ծրագրերը: Հանդիպման արդյունքում կողմերը վավերացրել են 2012թ. միջոցառումների և փոխայցելությունների ծրագիրը:
Շիրակի մարզպետը Ասկերանի վարչակազմի ղեկավարի ուղեկցությամբ շրջեց Ասկերանում, այցելեց ֆերմերային տնտեսություն, զոհվածների Փառքի թանգարան, շին հրապարակ, արդյունաբերական ձեռնարկություն:
Համաձայն ստորագրված ծրագրի նախագծի, հունիսի 26-29-ը Ասկերանի վարչական շրջանում բնակչության բուժզննության և աց դռների օր,                           կոնսուլտացիաներ էր կազմակերպել Շիրակի մարզի առողջապահության վարչության պետի գլխավորած բժիշկների պատվիրակությունը:
 Հունիսի 29-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Ա.Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձավ Հայաստան:
       

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:28:25