Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ

05.07.2012

 

         
2.3 Առողջապահություն  
         2.3.1 Քաղաքականության վերլուծություն
         ՀՀ առողջապահության համակարգում տեղի ունեցան լուրջ բարեփոխումներ, որի իրականացման հիմնական դաշտը բնականաբար հանդիսանում է նաեվ Շիրակի մարզը: Այն, որ մարզում արդեն իսկ գործում է ընտանեկան բժշկի ինստիտուտը, թե՛ քաղաքներում,  եվ թե՛ գյուղական բնակավայրերում արդեն կարծես ոչ վաղ անցյալ է: Կարելի է համարել, որ ընտանեկան բժշկության ինստիտուտը Շիրակի մարզում կայացած է:
         Բարեփոխումները կրեցին հեղափոխական բնույթ՝ ծննդօգնության պետական հավաստագրի, 0-7 տարեկան երեխաների առողջության անձնագրի ներդրումը, բժշկի աշխատավարձի ձեվավորումը համավճարի ֆոնի վրա ակնհայտորեն տվեցին իրենց արդյունքները: Նոր քայլը՝ կոռուպցիոն ռիսկը առողջապահական համակարգում լրջորոն փոխեց, փոխելով եվ՛ պացիենտի, եվ՛ բժշկի մոտեցումը  վերոնշյալ  խնդրի  նկատմամբ: Կիրառելով զանգվածային լրատվության միջոցները,  հասարակության տեղեկացվածությունը,  եվ բժշկի աշխատավարձի հաշվարկի նոր եղանակը մարզում կոռուպցիոն ռիսկը հասցրեց նվազագույնի:
 
   2.3.2      Իրականացման  առաջընթացը
        Մարզում մեծ թափ է առել առողջապահական հիմնարկների բարեփոխումը՝ վերազինման տեսքով, անգամ վատատեսների շրջանում կասկած չի հարուցում մարզի առողջապահական համակարգում դրական տեղաշարժի առկայությունը, որի վառ ապացույցն է մոտ ժամանակներում շահագործման հանձնվող «Գյումրիի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, որն իր ճարտարապետական ժամանակակից հարմարավետության եվ ժամանակակից բուժսարքավորումներով հագեցվածության  ցուցանիշներով կարող է գայթակղել անգամ ամենազարգացած առողջապահական համակարգ ունեցող երկրներին:
      2.3.3  Խնդիրները
         Նշված լավագույն ցուցանիշների կողքին շարունակում է խնդրահարույց մնալ «Հոգեկան առողջության կենտրոն», «Ախուրյանի բժշկական կենտրոն»  ՓԲԸ-ների արմատական բարեփոխման վաղուց հասունացած հարցերը, ինչպես նաեվ Գյումրի քաղաքի «Թիվ 1 պոլիկլինիկա», «Թիվ 2 պոլիկլինիկա» ՓԲԸ-ների շենքային ռեսուրսները վաղուց սպառած, բուժհիմնարկների վերանորոգման հարցը: Բժշկական սարքավորումներով հագեցվածության հարցը հատկապես «Թիվ 1 պոլիկլինիկա», «Թիվ 2 պոլիկլինիկա» «Կարմիր խաչի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ներում կամ բացակայում է, կամ՝ առկա են այնպիսի սարքավորումներ, որոնք արտադրվել է նախորդ դարասկզբին, վաղուց սպառելով իրենց ֆիզիկական, բարոյական բոլոր ցուցանիշները:
 
     2.3.4   Քաղած դասերը եվ հետագա քայլերը
        Իրական իրավիճակի վերլուծությունը ինքն է հուշում առաջիկայում մարզի առողջապահական վիճակի զարգացման ուղղությունները: Մարզի ծայրամասերում, հատկապես 6-7 ամիս ձմեռային պայմաններում հիմնական կապող ճանապարհները մշտապես դժվարանցանելի են, որը խոչընդոտում է առողջապահական հիմնարկների առաջնային բուժօգնության օրինաչափ զարգացմանը: Անհրաժեշտ է հագեցնել առողջության առաջնային պահպանման բուժհիմնարկները /ամբուլատոր-պոլիկլինիկաներ/ ժամանակակից սարքավորումներով, որը մարզի առողջապահական համակարգի համար դառնալու է զարգացման գերակա ուղղություն:
         Մարզի առաջնային բուժօգնության զարգացումը թույլ կտա դիմող հիվանդների վաղ ախտորոշվելուն, ամբուլատոր բուժօգնության ծավալների ավելացմանը, որը կկրճատի ստացիոնար պայմաններում բուժվող հիվանդների քանակը եվ կնպաստի  մարզի առողջապահության համակարգի ֆինանսական միջոցների խնայողությանը:
 
 
 
 
 
 
4.4.2 Իրականացման առաջընթացը
Սոցիալական ծառայությունների հասցեականության ու մատչելիութաւն, որակի բարձրացմանն ուղղված 2012 թվականի տարեկան աշխատանքային պլանով նախատեսված միջոցառումները ընթացքի մեջ են: Անցած ժամանակահատվածում ՀՀ Շիրակի մարզպետի կողմից ապահովվել է սոցիալական ապահովության ոլորտի իրավական ակտերով մարզպետին վերապահված գործառույթների իրականացումը, համագործակցելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, այլ հանրապետական գործադիր մարմինների և տարածքային կառույցների հետ: Որոշակի աշխատանքներ են իրականացվել սոցիալական աջակցության պետական,մարզային ծրագրերի իրականացման և համակարգման, մարզում սոցիալական աջակցության ծրագրեր իրականացնելիս սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ:
<<Հայկական Կարիտաս>> , <<ՀՕՖ>>, <<Առաքելություն Հայաստանի>> <<Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն>> (ՍՊՖԱ), <<Ավետարանական եկեղեցի>> , <<Տիրամայր Հալաստանի Կուսաստան>>, <<Վորլդ Վիժըն>>, <<Առդա>> և մի շարք այլ հասարակական բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցությամբ աշխատանքներ են իրականացվում բնակչությանը ցուցաբերվող սոցիալական ծառայությունների ընդլայնման միջոցով խոցելի խմբերին ուղղված ծրագրերի բազմազանության ապահովման ուղղությամբ:Ներկայումս ընթացքի մեջ են վերոհիշյալ կազմակերպությունների կողմից իրականացվող սոցիալական ոլորտին վերաբերող թվով 37 ծրագրեր: Մասնավորապես ցերեկային խնամքի կենտրոններում և տնային պայմաններում խնամքի ծառայություններ են իրականացվում 186 ծերերի համար: Աճել է սոցիալապես անապահով ընտանիքների անդամների ընդգրկումը սննդապահովման հումանիտար ճաշարաններում: <<Հայկական Կարիտաս>> , <<ՍՊՖԱ>>, <<ՀՕՖ>>, <<Առաքելություն Հայաստանի>> բարեգործական հասարակական կազմակերպությունների կողմից անվճար սնունդ են ստանում թվով 607 անապահաով քաղաքացիներ:
Ընթացքի մեջ են <<Հայկական Կարիտաս>> կազմակերպության կողմից Գյումրի քաղաքում բազմակի հաշմանդամություն ունեցող քաղաքացիների ցերեկային հոգածության կենտրոնի կառուցման աշխատանքները, որտեղ բուժսպասարկում, սնունդ, ուսուցում, խնամք և այլ աջակցություն կստանան թվով 100 անչափահաս և տարիքով շահառուներ:
Հաշմանդամների հարցերով զբաղվող Շիրակի մարզային հանձնաժողովի աշխատանքները հիմնականում նպատակաուղղված են եղել 2011 թվականի տարեկան ծրագրով նախատեսված մրջոցառումների իրականացմանը:Մասնավորապես Գյումրի քաղաքում սոցիալական ձեռնարկության ստեղծման և շահագործման նպատակով պատրաստականության է բերվել հաշմանդամների ասոցիացիայի կարի արտադրամասը, որտեղ զբաղվածություն կունենան 35-40 հաշմանդամներ:Հիշյալ ձեռնարկությունում պարբերաբար կիրականացվի նաև հաշմանդամների մասնագիտական ուսուցում: Վերականգնողական և օժանդակ տեխնիկական այլ պարագաներ են ստացել թվով 155 հաշմանդամներ, այդ թվում 70 հաշմանդամ երեխաներ: Խնամքի և սոցիալ հոգեբանական, վերականգնողական ծառայություններից են օգտվել 467 երեխաներ:
<< Սոցիալական տուն աջակից պայմաններով>> ծրագրի շրջանակներում ավարտին է մոտենում Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի սոցիալական տների համալիրի ամբողջական կառուցումը:
Որոշ առաջընթաց է արձանագրվել մարզի տարածքում գործող հասարակական նշանակության` կրթության, մշակույթի, վարչական և այլ շենքերի հաշմանդամների համար հարմարեցվածության ապահովման ուղղությամբ:Հաշվետու ժամանակահատվածում մարզի տարածքում նոր կառուցված և վերակառուցված հաշմանդամների համար ժամանակավոր կամ հիմնական հարմարեցվածություն ունեցող շենքերի թիվը 14 է, որից 1-ը մշակույթի, 1-ը առողջապահական, 12-ը վարչական նշանակության:
ՀՀ Շիրակի մարզպետի կողմից <<Այլ նպաստներ պետական բյուջեից ծրագրով>> հրատապ դրամական օգնություն է ցուցաբերվել թվով 387 զոհված ազատամարտիկների, ծառայության ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների, Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների, հաշմանդամ ազատամարտիկների և սոցիալապես կարիքավոր քաղաքացիների:Տրամադրված գումարը կազմել է 8425.0 հազար դրամ:
Կազմակերպվել են քաղաքացիներից ստացվող առաջարկությունների, դիմում- բողոքների ուսումնասիրություններ, իրականացվել դրանց լուծմանն ուղղված աշխատանքներ:Հաշվետու շրջանում ստացվել և սահմանված կարգով ընթացք է տրվել թվով 451 դիմում-բողոքների: Կարևորվել է մարզում իրականացվող սոցիալական ծրագրերի վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացումը, պետական նպաստների համակարգի, հաշմանդամների հիմնախնդիրների, սոցիալական պաշտպանության ոլորտի այլ իրավական ակտերի լուսաբանումը:Մարզի զանգվածային լրատվամիջոցներով /հեռուստատեսութուն, ռադիո, թերթեր և այլն/ կազմակերպվել է մարզպետարանի պատասխանատուների 12, սոցիալական ծառայության տարածքային մարմինների ղեկավարների 20 հրապարակումներ հարցազրույցների տեսքով: Ստորև ներկայացվում է իրականացված միջոցառումների առաջընթացը արդյունքային ցուցանիշների և թիրախների նկատմամբ:
 
 
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 17:22:15