Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կրթություն

05.07.2012

 

Կրթություն
 
ՀՀ Շիրակի մարզի 2010-2013թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի 2012 թվականի տարեկան աշխատանքային պլանի կիսամյակային տեղեկատվություն
 
   Կրթության ոլորտի զարգացման հիմնական նպատակը կրթության որակի և մատչելիության բարձրացումն է: Այն ապահովելու համար 2012 թվականի ընթացքում շարունակվելու են հանրակրթական համակարգում իրականացվող բարեփոխումները` ավարտին է հասցվելու ավագ դպրոցների համակարգի ստեղծման ծրագիրը, շարունակվելու և ընդլայնվելու են գյուղական համայնքների դպրոցներում նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացումը, ապահովվելու է վարչական աշխատողների և ուսուցիչների վերապատրաստումը` կրթական նոր ծրագրերին նրանց որակավորման բարձրացման չափանիշների համապատասխանեցման նպատակով, շարունակվելու են ուսուցիչների ատեստավորման գործընթացը, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ուսումնական հաստատություններում համապատասխան պայմանների ստեղծման և բարելավման աշխատանքները, ավելացվելու է ներառական կրթություն իրականացնող դպրոցների թիվը: Շարունակվելու է հաստատությունների նյութատեխնիկական և ուսումնամեթոդական բազայի համալրման, նորագույն տեխնոլոգիաների ներդրման աշխատանքները, գյուղական համայնքների դպոցահասակ երեխաների երթևեկության կազմակերպումը:
    Մարզիզարգացմանծրագրովառաջարկվումէշարունակելդպրոցներիհիմնանորոգման, մարզադահլիճներիևխաղահրապարակների կառուցման, տեխնիկական վերազինման ու գույքի թարմացման նորագույն տեխնոլոգիաների ներդրման `միջոցառումները:
        ՀՀ պետական բյուջեի և համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցներով կշարունակվեն ուսուցիչների վերապատրաստման աշխատանքները. 2012 թվականին շուրջ 1300 ուսուցիչ կանցնի վերապատրաստում մեկ կամ մեկից ավելի թեմատիկ ուղղվածությամբ:
 
Իրականացմանառաջընթացը
Մարզպետարանի իրավասության ներքո գործում են 156 պետական ուսումնական հաստատություններ, որոնցից 151-ը հանրակրթական, 2-ը` հատուկ կրթության, 1-ը` երեկոյան, 1-ը` մարզական և 1-ը` արվեստի: Դպրոցներից 2-ը ունեն վարժարանի կարգավիճակ:
Մարզում գործում են նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության 13 ավագ դպրոցներ և 2 վարժարաններ:
Դպրոցներից 54-ը (32%-ը) գործում են մարզի 3 քաղաքներում, 115-ը (68%-ը) գյուղական համայնքներում: Քաղաքային դպրոցներում սովորում են շուրջ 18300 աշակերտներ (աշակերտների ընդհանուր թվի 55 %-ը):
Հանրակրթական դպրոցներից 30-ը գործում են բարձր լեռնային, 44-ը` լեռնային, 13-ը` սահմանամերձ բնակավայրերում:
Երկու հատուկ դպրոցները իրականացնում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար նախատեսված կրթական ծրագրեր : Այդ դպրոցներում ընդգրկված էին 164 երեխաներ:
Ոչ պետական 4 հանրակրթական դպրոցներում սովորում են շուրջ 510 երեխաներ:
 
Նախադպրոցական կրթություն
1.      Մարզում գործում են 49 նախակրթարաններ, որտեղ հաճախում են 4110 երեխաներ: Նախադպրոցական ուսումնական հաստատություններում ընդգկված երեխաների թիվը դեռևս չի գերազանցում նախադպրոցական տարիքի երեխաների թվի 35%-ը: Օգնություն նախադպրոցական տարիքի երեխաներին՚ ծրագրի ներդրումով, Ախուրյանի տարածաշրջանի 13 գյուղական համայնքների դպրոցներում ձևավորված նախադպրոցական կրթական ծրագիրը շարունակվեց պետական բյուջեի միջոցներով: Այդ դպրոցներում ձևավորված 14 խմբերում ներգրավվել են շուրջ 370 երեխաներ: Այդ նպատակով ՀՀ 2012թ. պետական բյուջեից նախատեսվել է հատկացնել 39.665.6 մլն. Դրամ:
Մարզի 119 համայնքներից 60-ում չկան նախակրթարանների համապատասխան շենքեր, 30-ում կան շենքեր (հիմնականում անմխիթար վիճակում), սակայն համայնքների ֆինանսական սակավ կարողությունների պատճառով մանկապարտեզներ չեն գործում: Գյուղական համայնքների ղեկավարների հետ համատեղ աշխատանքներ են տարվում նախադպրոցական կրթության կազմակերպման համար պայմաններ ստեղծելու և այն ավելի մատչելի դարձնելու համար :
<<Կրթության որակ և համապատասխանություն>> վարկային 2-րդ ծրագրի շրջանակներում 2012 թվականին Շիրակի մարզի 31 ընտրված հաստատություններում կշարունակվի <<Օգնություն նախադպրոցական տարիքի երեխաներին>> ենթածրագիրը: Ենթածրագրի շուրջ 75%-ը պետք է կազմի դրամաշնորհի գումարը, մնացած 25%-ը` համայնքի և ծնողական ներդրումները:
2.      <<Հանրակրթական ուսուցում>>, <<Հատուկ ընդհանուր կրթություն>>, <<Արտադպրոցական դաստիարակություն>>, <<Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության>>, <<Երեկոյան կրթություն>> ծրագրերի տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթության բաղադրիչները ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից և իրականացվում ամբողջությամբ:
3.      2012 թվականին ավարտվեց ավագ դպրոցների համակարգի ստեղծման ծրագիրը, սակայն մի շարք հաստատություններում դեռևս շարունակվում են իրականացվել տարբեր (տարրական, միջին, ավագ) կրթական ծրագրեր: Ավագ դպրոցների ստեղծման ծրագիրը կավարտվի 2013 թվականին:
4.    Որոշակի աշխատանքներ են իրականացվել հանրակրթական ուսումնական հաստատություններում ներառական կրթության ներդրման ուղղությամբ: Այս նպատակով առանձնացվել են այն դպրոցները, որտեղ ներկայումս ընդգրկված են առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ և որոնք տեղաբաշխված են Գյումրի քաղաքի տարբեր հատվածներում` Գյումրու թիվ 1, 7, 11, 40 և Արթիկի թիվ 1 դպրոցը : <<Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա>> (ԴԾԽԱԱԱ) հասարակական, <<Հայկական Կարիտաս>> հասարակական բարեգործական կազմակերպությունների, ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ ստորագրվել է փոխըմբռման հուշագիր Գյումրի քաղաքի երկու` Գյումրու թիվ 7 և թիվ 40 միջնակարգ դպրոցներում ներառական կրթություն կազմակերպելու մասին, <<Հավասար կրթություն բոլոր երեխաների համար>> ծրագրի շրջանակներում կառուցվել և նորոգվել են այս դպրոցների թեքահարթակները, յուրաքանչյուր դպրոցին տրամադրվել է կահավորված, սարքավորումներով, դիդակտիկ և գիտաուսումնական նյութերով հագեցված մեկ դասասենյակ, ուսուցիչներն անցել են վերապատրաստման համապատասխան դասընթացներ, <<Վորլդ Վիժն>> կազմակերպությունը այս նպատակով աշխատանքներ է իրականացնում Գյումրու թիվ 1 միջնակարգ դպրոցում:
Առաջարկություն է ներկայացվել ՀՀ կրթության և գիտության նախարարություն` միջնորդելու Գյումրու թիվ 31 հիմնական դպրոցը ևս ընդգրկելու ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկում:
5. Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աջակցությամբ մարզի դպրոցների համակարգչային սարքավորումներով ապահովվածության միջին ցուցանիշը կազմում է 1 համակարգչին 24 աշակերտ: Ինտերնետին միացված է մարզի հանրակրթական դպրոցներից 94-ը` 55.0%, իսկ 78-ը` կմիանան սեպտեմբերին:
6. Շենքային պայմաններ, նյութատեխնիկական բազա:
Վերջին տարիների դպրոցաշինության համալիր ծրագրի արդյունքում էապես բարելավվել է դպրոցական շենքերի վիճակը: Այս տարի իրականացվում է 5 դպրոցական շենքերի հիմնանորոգման աշխատանքներ:  Ընթացքի մեջ են Ախուրիկի, Աշոցքի, Արեգնադեմի դպրոցական շենքերի կառուցման աշխատանքները: Առաջնային խնդիր է դարձել մարզադահլիճների և խաղահրապարակների կառուցումը` դեռևս 68 դպրոցներ մնում են առանց մարզադահլիճների:
Վերջին տարիներին էապես բարելավվել է նաև դպրոցական շենքերի ջերմամատակարարումը:
Այսօր գազաֆիկացված կաթսայից սնվող ջեռուցում է իրականացվում մարզի 64 հանրակրթական դպրոցների շենքերում: 15 դպրոցների դպրոցական շենքեր ջեռուցվում են դարձյալ լոկալ համակարգով, սակայն, օգտագործում են դիզելային վառելիք: Էլեկտրաէներգիայով ջեռուցվող դպրոցների թիվը մարզում 46 է: Սակայն, դեռևս 42 դպրոցներում ջեռուցումն իրականացնում են հեղուկ վառելանյութի վառարաններով:
 
Խնդիրներ
Նախադպրոցական կրթության ոլորտում ՀՀ կառավարության հիմնական նպատակը նախադպրոցական կրթության ծառայությունների որակի և մատչելիության բարելավումն է` պետական հոգածությունն ուղղելով հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ընդգրկման ավելացմանը նախադպրոցական կրթության մեջ:
Առանձնակի կարևորվում է նախադպրոցական ավագ տարիքի երեխաների` հինգից մինչև վեց տարեկանների, տարրական կրթությանն արդյունավետ նախապատրաստելու հիմնախնդիրը, ինչը կապահովի երեխաների համար հավասար մեկնարկային պայմաններ տարրական դպրոցում ուսումը շարունակելու համար, ինչպես նաև կայուն հիմքեր կստեղծի նրանց անձնային ու սոցիալական հմտությունների զարգացման և ձևավորման համար :
Հանրակրթական համակարգի համար դեռևս խնդիր է մնում շենքային պայմանների բարելավումը: Միջնաժամկետ հատվածում վերանորոգման անհրաժեշտություն կունենան դպրոցական շենքների 50%-ը: Հանրակրթական համակարգի 68 դպրոցական շենքեր դեռևս մնում են առանց մարզադահլիճների: 2012 թվականին բավարար վիճակում գտնվող մարզադահլիճներ կունենան 69 դպրոցներ: Իհարկե, մի մասն ունի վերանորոգման անհրաժեշտություն: 29 դպրոցների մարզադահլիճներ ենթակա են հիմնանորոգման:
Համակարգի կարևոր խնդիրներից է նաև կրթության առնաձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ուսումնական հաստատություններում համապատասխան պայմանների ստեղծումը: Հանրակրթությունում խոցելի խմբերի երեխաների համար հավասար հնարավորություններ ստեղծելու տեսանկյունից առաջնահերթ է նաև ներառական կրթության համակարգի ներդրումն ու զարգացումը :
Հանրակրթության մատչելիության բարձրացման առումով էական է նաև հանրակրթության որևէ աստիճանի կրթական ծրագիր չիրականացնող դպրոց ունեցող գյուղական համայնքի դպրոցահասակ երեխաների հարևան համայնքի դպրոց տեղափոխելու երթևեկության կազմակերպումը: Ներկայումս 2 համայնքներում և 3 բնակավայրերում դպրոցներ չեն գործում (դպրոցահասակ տարիքի սակավաթիվ երեխաներ ունենալու պատճառով), 7 համայնքներում գործում են տարրական և 16 համայնքներում` հիմնական դպրոցներ:
 
 Քաղած դասերը և հետագա քայլերը
Ավագ դպրոցների համակարգի ստեղծման պետական ծրագիրն ուղղված է կրթության բովանդակային կատարելագործմանը: Ավագ դպրոցները կազմավորվում են որպես առանձին գործող ուսումնական հաստատություններ, ինչպես նաև կրթահամալիրի կազմում` առանձնացված ուսումնական մասնաշենքով: Սովորողների համար նախընտրելի հոսքային ուղղությունների, այդ թվում նաև նախնական մասնագիտական կրթության ընտրությունը հնարավորություն կտա կրթական ծրագրերը դարձնել ճկուն` հնարավորություն ստեղծելով արձագանքել աշակերտների կրթական պահանջմունքներին և նախասիրություններին:
Նախադպրոցական կրթության խթանումը նպատակաուղղված է նախակրթարանները դարձնել ավելի մատչելի, ապահովել երեխաների համակողմանի զարգացումը, նախապատրաստել նրանց դպրոցին, իսկ ներառական կրթության ներդրումը հնարավորություն կնձեռի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ստեղծել ուսումնառության նպաստավոր պայմաններ:
Նպատակահարմար է աշխատանքները կազմակերպել հաստատված ծրագրերին համաձայն : Ոլորտի զարգացման հետագա գործընթացը արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է բոլոր շահագրգիռ օղակների` պետական, միջազգային, համայնքային և հասարակական կազմակերպությունների ակտիվ համագործակցությունը :
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:43:37