Տպել
Նորություններ
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ ՀԱՅՈՑ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
05.07.2012
Հարգելի հայրենակիցներ
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ:
1995թ. հուլիսի 5-ին հայ ժողովուրդը հանրաքվեով ամրագրեց իր ազատ, անկախ և ինքնիշխան պետություն ստեղծելու գաղափարը, ընդունվեց մեր երկրի հիմնական օրենքը՝ Հայաստանի առաջին Սահմանադրությունը: Այն կայուն հիմք հանդիսացավ ժողովրդավարության ամրապնդման և երկրի զարգացման համար:
Համոզված եմ, որ մեր երկրի Մայր օրենքը ծառայել, և շարունակելու է ծառայելու մեր ժողովրդին, հիմք հանդիսանալով ժողովրդավարության ամրապնդման, պետության ներքին և արտաքին հարաբերությունների կարգավորմանը, մշտապես հանդիսանալով մարդու և քաղաքացու իրավունքների ու հիմնարար ազատությունների երաշխավորողը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ առաջնորդվելը հետայսու էլ լինելու է մեր ապրելակերպի ու գործունեության հիմնաքարը:
Կրկին անգամ շնորհավորելով այս կարևորագույն տոնի առթիվ՝ մաղթում եմ բոլորիս քաջառողջություն, խաղաղություն ու բարեկեցություն:
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ` Ա.ԳԻԶԻՐՅԱՆ