Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՏԻՄ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱՉԴՅՈՒՆՔՆԵՐ

05.07.2012

 

 
 
 
2012 թվականին մարզի 119 համայնքներում կարևորագույն խնդիր է համարվել համայնքների կարողությունների շարունակական բարձրացումը, որի համար նախապայման են հանդիսացել համայնքերի սեփական եկամուտների, ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաների շարունակական աճի ապահովումը և համայնքներում օրենքով սահմանված այլ միջոցների ներգրավումը:    
 Վերջին տարիների դրական տեղաշարժերից մեկն այն է, որ պետական բյուջեով նախատեսված դոտացիաները ունեն շարունակական աճ և այն համայնքներին է հատկացվում ամբողջությամբ: 2012 թվականի առաջին կիսամյակում Շիրակի մարզի համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» և «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքների համաձայն նախատեսված դոտացիայի ընդհանուր ծավալը կազմել է 3333311.0 հազ. դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել է 40390.4 հազ. դրամով:
 Համայնքների սեփական եկամուտների 2012 թվականի առաջին կիսամյակի առաջադրանքը մարզում կատարվել է 72.2 տոկոսով, նախատեսված 853364.2 հազ. դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 615981.8 հազ. դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակշրջանի համեմատությամբ սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը նվազել է 12.6 տոկոսով, կամ պակաս է հավաքագրվել 89198.2 հազ. դրամ:
Մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման մակարդակի նվազումը հիմնականում պայմանավորված էր հողի հարկի և գույքահարկի ապառքների գծով արտոնություններ տրամադրելու վերաբերյալ տարեսկզբից շրջանառվող քննարկումներով ու հրապարակումներով, ինչպես նաև ՀՀ Ազգային Ժողովի կողմից «Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» ՀՀ օրենքի ընդունման և օրենքի կիրարկման մեխանիզմների հստակեցման ձգձգումներով: Հարկատուների շրջանում ձևավորված անորոշության մթնոլորտը հատկապես ազդեց հողի հարկի և գույքահարկի հավաքագրման գործառույթների վրա:
 2012 թվականի առաջին կիսամյակում մարզի համայնքների բյուջեների եկամուտներում նախատեսված 217366.2 հազ.դրամ գույքահարկի դիմաց փաստացի հավաքագրվել է 189762.0 հազ. դրամ, կամ հավաքագրման մակարդակը կազմել է 87.3%: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավել է հավաքագրվել 36938.6 հազ. դրամ գույքահարկ (24.2 %):
 2012 թվականի առաջին կիսամյակում մարզի համայնքների բյուջեների եկամուտներում նախատեսված 194869.6 հազ.դրամ հողի հարկի դիմաց փաստացի հավաքագրվել է 108677.9 հազ. դրամ, կամ հավաքագրման մակարդակը կազմել է 55.8%: Հողի հարկի հավաքագրման մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 44.6 %-ով, կամ պակաս է հավաքագրվել 87547.4 հազ.դրամ հողի հարկ:
     2012 թվականի առաջին կիսամյակում մարզի համայնքների բյուջեների եկամուտներում նախատեսված 168195.2 հազ. դրամ հողի և գույքի վարձակալության տրամադրման վարձավճարների դիմաց փաստացի հավաքագրվել է 100856.9հազ.դրամ, կամ հավաքագրման մակարդակը կազմել է 60.0 %: Այդ թվում՝ համայնքների բյուջեների եկամուտներում նախատեսված 158240.0 հազ. դրամ հողի վարձակալության տրամադրման վարձավճարների դիմաց փաստացի հավաքագրվել է 92618.8 հազ. դրամ (58.5%), իսկ համայնքների բյուջեների եկամուտներում նախատեսված 9955.2 հազ. դրամ գույքի վարձակալության տրամադրման վարձավճարների դիմաց փաստացի հավաքագրվել է 8238.0 հազ. դրամ (82.8%): Հողի և գույքի վարձակալությամբ տրամադրման վարձավճարների հավաքագրման նախորդ տարվա ցուցանիշը նվազել է 13.1 %-ով: :
    Չլուծված խնդիր է մնում մարզի թվով 53 համայնքների կողմից բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ոչ բավարար մակարդակը (0-50 %), որի լուծման համար անհրաժեշտ է մշակել և գործողության մեջ դնել լրացուցիչ մեխանիզմներ:
 
      9.1.2 Իրականացման առաջընթացը
         2012 թվականի առաջին կիսամյակի ընթացքում համայնքների բյուջեների եկամուտների աճին զուգընթաց զգալիորեն ավելացել են համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կողմից համայնքներում մատուցվող ծառայությունների ծավալներն ու մատուցման որակը:
    Դրական տեղաշարժեր են արձանագրվել հատկապես սանիտարական մաքրման, համայնքային ենթակայության կազմակերպությունների նյութատեխնիկական բազաների համալրման, համայնքների զարգացման ծրագրերով նախատեսված աշխատանքների կատարման ուղղությամբ: Տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքների բնակիչների, մարզային ենթակայության կազմակերպությունների ու ընկերությունների միջոցով համայնքների ճանապարհների, հասարակական կենտրոնների, կրթության, մշակույթի, առողջապահական և այլ կազմակերպությունների ու բնակելի շենքերի տարածքներում կատարվել են աղբահանության, սանիտարական մաքրման, ծառատնկման, կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ:    
     Համայնքների բյուջեների, պետական բյուջեի  և ներգրավված այլ միջոցներով կառուցվել և վերանորոգվել են միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհներ, մշակույթի տներ, համայնքային կենտրոնների, նախակրթարանների, երաժշտական, արվեստի, մարզական դպրոցների շենքեր, ջրամատակարարման, ոռոգման, կոյուղու ներքին ու արտաքին ցանցեր  և ինժեներական այլ կառուցվածքներ (Գյումրի, Արթիկ, Մարալիկ, Ախուրյան, Սառնաղբյուր, Ոսկեհասկ, Ախուրիկ, Մայիսյան, Կապս, Մեծ Մանթաշ,  Փոքր Մանթաշ, Փանիկ, Պեմզաշեն և այլն):
     Մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ապահովման, առաջնահերթ լուծում պահանջող հիմ­նախնդիրների լուծման, ինչպես նաև համայնքների շահերին վերաբերվող ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության, ՀՀ Շիրակի մարզպետի որոշումների մասին իրազեկման և իրավական ակտերի կիրարկումն ապահովելու գործում կարևոր դերակայություն ունեն մարզի խորհրդի նիստերի անցկացումը: 2012թվականի մայիսի 22-ին անցկացված մարզի խորհրդի նիստում քննարկվել են համայնքների 2012 թվականի բյուջեների 2012 թվականի 4 ամիսների սեփական եկամուտների կատարման, գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման, ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2012 թվականի մարտի 21-ին ընդունված «Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» ՀՀ օրենքի իրազեկման, մարզում սանիտարական պատշաճ մաքրության ապահովման, ծառատնկման, կանաչապատման, բարեկարգման  և առաջադրված հրատապ խնդիրներին լուծում տալու վերաբերյալ հարցեր:
      Արդյունավետ աշխատանքներ են տարվել համայնքների ղեկավարների աշխատակազմում նախորդ տարիներից կուտակված  աշխատավարձերի և սոցիալական ապահովության վճարների գծով կուտակված պարտքերի մարման, ինչպես նաև համայնքների ղեկավարների աշխատակազմերի աշխատակիցների թվաքանակի նվազեցման և տնտեսված միջոցներով համայնքներում մատուցվող ծառայությունների որակի ու ծավալների ավելացման ուղղությամբ:
      2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարիներից կուտակված աշխատավարձերի և սոցիալական ապահովության վճարների գծով պարտքերը կազմում էին 54506.9 հազ. դրամ (22 համայնք), իսկ 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ այն կազմել է  4900.3 հազ. դրամ (3 համայնք), որից՝ աշխատավարձ 4693.6 հազ. դրամ, սոցիալական ապահովության վճարներ 206.7 հազ. դրամ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2012 թվականի առաջին կիսամյակի ընթացքում նշված պարտքերից մարվել է 423.7հազ. դրամ, կամ ընդհանուր պարտքի 8.6 %-ը: Նշված պարտքերի մարումը կատարվել են ոչ թե համայնքներին տրվող դոտացիաների ավելացման հաշվին, այլ համայնքների սեփական եկամուտների ավելացմամբ:
    Անթույլատրելի է այն փաստը, որ 2012 թվականի առաջին կիսամայակում մարզի թվով 6 համայնքներ աշխատավարձի և սոցիալական ապահովության վճարի գծով առաջացրել են ընդհանուր գումարով 22403.4 հազ. դրամ ընթացիկ պարտքեր, որից միայն Գյումրիի համայնքը՝ 18454.8 հազ. դրամ:  Անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում կուտակված պարտքերը մարելու և ընթացիկ պատքերը բացառելու ուղղությամբ:
    Արդյունավետ աշխատանք է իրականացվել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2012 թվականի հունվարի 30-ի թիվ 11-Ա հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքներում վարչական հսկողություն իրականացնելու 2012 թվականի աշխատանքային ծրագրով» նախատեսված մարզի թվով 20 համայնքներում վարչական հսկողության իրականացման ուղղությամբ: 
     ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2012 թվականի հունվարի 30-ի թիվ 02-Ն հրամանով հաստատված ՀՀ մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության և կադրային գործի վարման մեթոդական ուղեցույցի ներդրմամբ՝ ընդլայնվել են համայնքի ղեկավարի սեփական և պետության պատվիրակած լիազորությունների և համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ վարչական հսկողության ոլորտների շրջանակները, բարձրացել է մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից ՏԻՄ-երի լիազորությունների իրականացման հարցերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրման արդյունավետությունը:
       Վարչական հսկողության ընթացքում ուսումնասիրվել են ֆինանսների, քաղաքաշինության և կոմունալ տնտեսության, առևտրի և ծառայությունների, հողօգտագործման, տրանսպորտի և այլ բնագավառներում համայնքների ղեկավարների իրականացրած լիազորությունների օրինականությունն ու արդյունավետությունը, համայնքների զարգացման ծրագրերի կատարումը, համայնքների ղեկավարների աշխատակազմերում կադրային գործի վարման, համայնքային ծառայության և աշխատանքային հարաբերությունները կարգավորող գործընթացների օրինակությունը:
      ՈՒսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, ըստ համայնքների, կազմվել են համապատասխան ակտեր, որոնցում նշվել են այն թերություններն ու բացթողումները, որոնք տեղ են գտել համայնքների ավագանիների լիազորությունների և համայնքների ղեկավարների սեփական ու պետության պատվիրակած լիազորությունների իրականացման ուղղությամբ:
        Համայնքներում իրականացված վարչական և ֆինանսական հսկողության արդյունքների վերաբերյալ համայնքների ղեկավարներին համապատասխան գրավոր առաջարկություններ են արվել և սահմանվել են կոնկրետ ժամկետներ հսկողությամբ արձանագրված թերություններն ու բացթողումները վերացնելու համար:
        Համայնքներում իրականացված վարչական և ֆինանսական հսկողության արդյունքները քննարկվել են համայնքների ավագանիների նիստերում և արձանագրված թերություններն ու բացթողումները համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունվել են ամբողջությամբ:
        ՀՀ Շիրակի մարզպետի կողմից արված առաջարկությունների արդյունքում գյուղապետարանների աշխատակազմերի առանձին աշխատակիցների նկատմամբ, իրենց ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, սահմանված կարգով կիրառվել են կարգապահական տույժեր:
 Արձանագրված թերությունների ու բացթողումների վերացման համար, մարզի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կազմվել, հաստատվել ու գործողության մեջ են դրվել համապատասխան ժամանակացույցեր, համաձայն որոնց` համայնքների կողմից արդեն վերացվել են արձանագրված թերությունների ու բացթողումների զգալի մասը, իսկ մնացածների վերացման աշխատանքներն ընթացքի մեջ են:
 Կատարված աշխատանքների ընթացքի մասին համայնքների ղեկավարների կողմից ՀՀ Շիրակի մարզպետին ներկայացվել են համապատասխան տեղեկատվություններ:
       Վարչական հսկողության արդյունքում դրական տեղաշարժեր են արձանագրվել համայնքների զարգացման քառամյա ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման, ՀՀ օրենսդրությանը համապատասխան իրավական ակտերի ընդունման, կադրային գործի վարման և համայնքային ծառայության ներդրման արդյունավետության բարձրացման, համայնքների ավագանիների լիազորությունների և համայնքների ղեկավարների սեփական ու պետության պատվիրակած լիազորությունների իրականացման ուղղությամբ:
     ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կողմից ամենօրյա աշխատանք է տարվել համայնքների ղեկավարների աշխատակազմերի կադրային գործի վարման բարելավման և համայնքային ծառայության ներդրման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
    Ներկայումս մարզի համայնքներում առկա 568 համայնքային ծառայության պաշտոններից   զբաղեցված են 526-ը: Թափուր մնացած 42 պաշտոններից 18-ը զբաղեցված են ժամկետային աշխատանքային պայմանագրերով:    
    2012 թվականի առաջին կիսամյակում վերապատրաստվել են մարզի համայնքների 80 համայնքային ծառայողներ:
     Սահմանված կարգով և ժամկետներում ՀՀ տարածքային կառավարման նախարարություն է ներկայացվել 2012 թվականին վերապատրաստման ենթակա մարզի թվով 118 համայնքային ծառայողների ցուցակները:
     Մարզպետարանի աշխատակազմի կողմից պատշաճ վերահսկողություն է իրականացվել 2012 թվականի մայիս-հունիս ամիսներին Գյումրիի և Արթիկի համայնքներում կազմակերպված համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացների նկատմամբ և արդյունքները սահմանված ժամկետներում ներկայացվել են ՀՀ տարածքային կառավարման նախարարություն:   
     Համայնքային ծառայողների ատեստավորումները կանցկացվեն վերապատրաստման դասընթացների գործառույթները ավարտելուց հետո:
    2012 թվականի հուլիսի 1-ի դրությամբ օրենքով սահմանված ժամկետներում չվերապատրաստված և չատեստավորված համայնքային ծառայողներ չկան:
    Ընթացիկ տարում համայնքային ծառայողների թափուր պաշտոնների համալրման համար մրցույթներ են անցկացվել մարզի թվով 33 համայնքներում: Մրցույթների  արդյունքում 18 քաղաքացիներ նշանակվել են համայնքային ծառայության թափուր պաշտոններում:
    Համայնքային ծառայության թափուր պաշտոնների համալրման համար մրցույթների հայտարարությունները նախապես տպագրվել են մամուլում, տեղադրվել են մարզպետարանի ինտերնետային կայքում և փակցվել մարզպետարանի ու համայնքների տեղեկատվական ցուցատախտակներին: Սահմանված կարգով կազմվել և ՀՀ տարածքային կառավարման նախարարություն են ներկայացվել հայտարարված մրցույթերի ժամանակացույցերը: 
    Սահմանված ժամկետներում ՀՀ տարածքային կառավարման նախարարություն են ներկայացվել տեղեկատվություններ մրցույթների, ատեստավորումների և վերապատրաստումների արդյունքների, համայնքային ծառայողների գրանցամատյանում կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ:   
    Ահրաժեշտ մեթոդական օգնություն է ցուցաբերվել համայնքային ծառայողների պաշտոնների նոր անձնագրերի, համայնքների ղեկավարների աշխատակազմերի աշխատանքային կարգապահական ներքին կանոնակարգերի, մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերի, աշխատակազմերի կանոնադրությունների, վերապատրաստման, անձնական գործերի հաշվառման, համայնքային ծառայության թափուր պաշտոնների մրցույթներին մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալների գրառման մատյանների կազմման աշխատանքներում:
    Համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությունը և ենթաօրենսդրական ակտերը էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով փոխանցվել են համայնքներին: Կազմվել և համայնքներին են տրամադրվել անհրաժեշտ մեթոդական և տեղեկատվական փաթեթներ: Համայնքներն ապահովվել են մասնագիտական գրականությամբ:
Վարչական հսկողություն ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի աշխատանքային խմբերի կողմից մարզի թվով 20   համայնքներում ուսումնասիրվել են համայնքների ղեկավարների աշխատակազմերում կադրային գործի վարման, համայնքային ծառայության և աշխատանքային հարաբերությունները կարգավորող գործընթացների օրինակությունը: Ոսումնասիրությունների արդյունքում տեղ գտած թերությունների ու բացթողումների վերացման համար համայնքների ղեկավարներին և աշխատակազմերի քարտուղարներին ցույց են տրվել անհրաժեշտ մեթոդական և խորհրդատվական օգնություն: Համայնքների կողմից արդեն վերացվել են արձանագրված թերությունների ու բացթողումների զգալի մասը, իսկ մնացածների վերացման աշխատանքներն ընթացքի մեջ են:
     Տարվա ընթացքում ուսումնասիրվել են նաև համայնքների ղեկավարների աշխատակազմերի հաստիքացուցակների ու պաշտոնային դրույքաչափերի համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը: Ուսումնասիրությունների արդյունքում տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմում առկա այն հաստիքները, որոնց վերապահված գործառույթները ենթադրում են մասնագիտական աշխատանք, համայնքային ծառայությանը բնորոշ գործունեություն, արված առաջարկության համաձայն տեղափոխվել են <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենսդրության դաշտ:
 Անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվել 2012 թվականի փետրվարի 12-ին Գառնառիճի, Գեղանիստի, Նահապետավանի, Շիրակի, Վահրամաբերդի, Բասենի, Պեմզաշենի համայնքների ղեկավարների և Արևիկի համայնքի ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ուղղությամբ:
2012 թվականի 1-ին կիսամյակում անհրաժեշտ օգնություն և աջակցություն է տրամադրվել համայնքներին 2012 թվականի մայիսի 6-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններին ՀՀ ընտրական օրենսգրքով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված տեղամասային կենտրոններ սահմանելու, տեղամասերը կահավորելու, քարոզչական ցուցապաստառներ փակցնելու համար անվճար տեղեր նախատեսելու և օրենքով սահմանված այլ լիազորությունների իրականացման գործում:
Աշխատանքներ են տարվում 2012 թվականի սեպտեմբերի 9-ին կայանալիք մարզի 2 քաղաքային ու 84 գյուղական համայնքներում համայնքների ղեկավարի և 100 համայնքներում՝ ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և կազմակերպման ուղղությամբ: 
      2012 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ Շիրակի մարզպետարանում ստացվել է մարզի բոլոր 119 համայնքների կողմից ընդունված բոլոր որոշումները՝ թվով 497: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 77.5 հոդվածով սահմանված ընթացակարգին համապատասխան մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից սահմանված կարգով ուսումնասիրվել են ստացված համայնքների ավագանիների բոլոր որոշումների համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ Շիրակի մարզպետարան ստացված համայնքի ավագանու թվով 497 որոշումներից 347-ը համապատասխանել են ՀՀ օրենսդրությանը, իսկ թվով 150 ոչ իրավաչափ որոշումների վերաբերյալ կազմվել են առարկություններ (տեսակարար կշիռը՝ 30.2 տոկոս) և համապատասխան առաջարկություններով ուղարկվել են համայնքների ղեկավարներին:   
      Մարզպետի կողմից ներկայացված առարկությունները համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունվել են ամբողջությամբ, դրանք քննարկվել են ավագանու նիստերում, իրավական ակտերը համապատասխանեցվել են ՀՀ օրենսդրությանը և արդյունքների մասին սահմանված կարգով ՀՀ Շիրակի մարզպետարան ներկայացվել են տեղեկատվություններ:  
    Մարզպետարանի դիրքորոշման հետ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից չհամաձայնվելու դեպքեր չեն արձանագրվել:
     Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, նախորդ տարիների համեմատությամբ, էականորեն բարելավվել են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ՀՀ օրենսդրությանը համապատասխան իրավական ակտերի ընդունման գործընթացը:
     Մարզի համայնքների ավագանիների որոշումները մարզպետարան ներկայացնելու վերաբերյալ սահմանված կարգով ամենամսյա տեղեկատվություն է ներկայացվել ՀՀ տարածքային կառավարման նախարարություն:
     Աջակցություն է ցուցաբերվել մարզի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնության և թափանցիկության ապահովման աշխատանքներին:   
    Կիսամյակի ընթացքում նախապատրաստվել և կազմակերպվել է մարզի համայնքների ղեկավարների հաշվետվությունները`  իրենց գործունեության վերաբերյալ, դրանք լուսաբանվել են մարզի ԶԼՄ-ներով, տեղադրվել մարզպետարանիկայքում և համայնքների տեղեկատվական ցուցատախտակներում: Տեղեկություններ են հրապարակվել նաև մարզի համայնքներում կատարված աշխատանքների ու իրականացված ծրագրերի վերաբերյալ: 
      Աջակցություն է ցուցաբերվել <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրեքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 69-րդ հոդվածի համաձայն, համայնքների ավագանիների կողմից համայնքների 2011 թվականի բյուջեների կատարման տարեկան հաշվետվությունների, ինչպես նաև համայնքների 2012թվականի բյուջեների առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ համայնքների ղեկավարների հաղորդումները ավագանու նիստերում քննարկելու և դրանց հրապարակայնությունը ապահովելու ուղղությամբ:
      Ապահովվել է մարզի համայնքների ղեկավարների և ավագանիների կողմից ընդունված որոշումների տեղադրումը մարզպետարանի կայքում:
      Հետևողական աշխատանք է տարվել մարզի համայնքներում առկա տեղեկատվական ցուցատախտակների միջոցով համայնքների ղեկավարների և ավագանիների կողմից ընդունված որոշումների իրազեկումն համայնքների բնակիչներին ապահովելու ուղղությամբ:
      ՀՀ տարածքային կառավարման նախարարություն սահմանված կարգով տեղեկատվություն է ներկայացվել համայնքային բյուջեի եռամսյակային և տարեկան հաշվետվությունները, հաստատված բյուջեն և նրանում կատարվող փոփոխությունները համայնքապետարաններում ցուցատախտակներին և տեսանելի այլ վայրերում փակցնելու, լրատվամիջոցներով հրապարակելու, մարզային կայք էջերում տեղադրելու, ինչպես նաև ավագանու աշխատանքները կազմակերպելու համար աշխատասենյակ առանձնացնելու ու համայնքապետարաններում գործավարության մատյան ունենալու մասին 2011 թվականի 4-րդ և 2012 թվականի 1-ին, եռամսյակների արդյունքների վերաբերյալ:
    Տեղական ինքնակառավարման համակարգում կարևոր և դեռևս ամբողջությամբ չլուծված խնդիրներից մեկը շարունակում է մնալ համայնքների տեխնիկական զինվածության մակարդակի բարձրացումը: Օրակարգային կարևոր խնդիրներից է եղել մարզի բոլոր համայնքներին ժամանակակից համակարգչային սարքավորումներով ապահովելու հարցը, որը շարունակական լուծում է պահանջում:
    Կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ նախորդ տարվա համեմատությամ մարզի համայնքներում 18-ով ավելացել է համակարգիչների քանակը, 16-ով տպիչ սարքերի և 12 -ով համացանցին միացված գյուղապետարանների քանակը: 
Այս խնդիրը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Դեռևս 2009 թվականին Զարգացման միջազգային ընկերակցության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված N3891-AM վարկային պայմանագրի շրջանակներում պետական հատվածի արդիականացման ծրագրի (ՊՀԱԾ) նպատակների համար ձեռք բերված համակարգչային տեխնիկայի որոշակի քանակություն ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «Գույք ամրացնելու և նվիրելու մասին» N805-Ա որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի ու 4-րդ կետի համաձայն նվիրաբերվել է նաև Շիրակի մարզի 13 համայնքների և այժմ դրանք ծառայում են «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի» (ՀԿՏՀ) շահագործման նպատակին:
Ընթացիկ տարում «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ»  է նախատեսված տեղադրել մարզի ևս 29 համայնքներում: Ներկայումս ընթացքի մեջ են համայնքների կողմից այդ նպատակի համար նոր համակարգիչների ձեռքբերման, համակարգի տեղադրման համար անհրաժեշտ պայմանների ապահովման և համապատասխան մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպման աշխատանքները:
     ՀԿՏՀ-ի ներդրումը հնարավորություն է տվել համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններին ներքին փաստաթղթաշրջանառությունը և հասարակայնության հետ կապերն իրականացնել էլեկտրոնային տարբերակով՝ «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ» ծրագրով, որն էապես բարձրացրել է համայնքի ղեկավարի աշխատակազմի ներքին աշխատանքների արդյունավետությունը և բարեհաճ պայմաններ է ապահովել քաղաքացիների սպասարկման համար:
      ՀՀ պետական հատվածի արդիականացման ծրագրի շրջանակներում ստեղծված և համայնքներում ներդրված համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը (ՀԿՏՀ) համալրված  է ՀՀ պետական կառավարման մարմիններում գործող «Mulberry» համակարգի հետ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն իրականացնելու հնարավորություններով:
      Համացանցի առկայության և էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու պարագայում համայնքները ՀԿՏՀ միջոցով կարող են պետական կառավարման մարմինների և այլ համայնքների հետ առցանց եղանակով իրականացնել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն: 
      Ներկայումս ՀԿՏՀ տեղադրված համայնքներում ընթացքի մեջ են  Էլեկտրոնային ստորագրության ձեռք բերման աշխատանքները:
 Գործընթացի արդյունավետությունն ապահովելու նպատակով համայնքները սերտորեն համագործակցում են «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի հետ;
Չնայած դրան, մարզի առանձին համայնքներ շարունակում են մնալ առանց համակարգիչների (Փոքրաշեն, Վարդաղբյուր, Սարագյուղ, Սարապատ, Սալուտ և այլն): Համայնքների ղեկավարներին առաջարկվել է հնարավոր ծրագրերով կամ համայնքի բյուջեի միջոցներով գյուղապետարանները ապահովել համակարգչային տեխնիկայով, տպիչ սարքավորումներով և կապի ժամանակակից միջոցներով:
     Ըստ մարզի համայնքներից հավաքագրված տեղեկատվության, 2012 թվականի հուլիսի 1-ի դրությամբ համայնքների 85 տոկոսն ունի ժամանակակից պահանջներին բավարարող համակարգիչներ և իրենց գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ համակարգչային ծրագրեր: Սակայն համայնքների մի մասի մոտ համակարգիչների և ինտերնետային կապի բացակայության պատճառով տեղեկատվության փոխանակումը և փաստաթղթաշրջանառությունը դեռևս արդյունավետ չի իրականացվում:
     2012 թվականի առաջին կիսամյակում վարչության ուշադրության կենտրոնում են եղել համայնքների զարգացման քառամյա ծրագրերի մշակման, հաստատման և նրանցում ներառված հրատապ լուծում պահանջող ծրագրային աշխատանքների իրականացման գործում համայնքներին անհրաժեշտ օգնության և աջակցության տրամադրման հարցերը:   
     Առանձնահատուկ ուշադրություն է հրավիրվել համայնքային ենթակառուցվածքների (միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհներ, ջրամատակարարման, կոյուղացման, ջեռուցման, գազամատակարարման համակարգեր, կապի միջոցներ, սոցիալական և կրթական ենթակառուցվածքներ) վերականգնմանն ուղղված ծրագրերի մշակման և իրականացման խնդիրների վրա:
     Տեղական ինքնակառավարման բնագավառի 2012 թվականի ՄԶԾ գերակայություններին համահունչ մարզում իրականացվել են նաև հետևյալ միջոցառումները.
1)      Տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման համար ՏԻՄ-երի լիազորությունների ընդլայնում, համայնքների ֆինանսական ապահովվածության մակարդակի բարձրացում, համայնքների բյուջեների եկամտային մասի շարունակական աճի ապահովում:
2)      Համայնքներում առկա սեփական եկամուտների մասով կուտակված ապառքների հավաքագրման մեխանիզմների մշակում, բազաների հստակեցում, իրատեսական բյուջեների ձևավորում:
3)      Համայնքների կողմից մատուցվող ծառայությունների ծավալների ավելացում, նրանց որակի ու մատչելիության ապահովում, կառավարման հմտությունների և ունակությունների մեծացում:
4)      Համայնքների ավագանիների, որպես տեղական ինքնակառավարման ղեկավար մարմնի դերի և պատասխանատվության բարձրացում:
5)      Համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկության և հրապարակայնության ապահովում:
 
Արտակարգիրավիճակներիկանխարգելում, բնակչությանևտարածքներիպաշտպանություն, զորակոչայինեվզորահավաքայինառաջադրանքներիկատարում
     - Բնական և տեխնածին աղետների ժամանակ բնակչության պաշտպանության խնդիրները մշտապես գտնվել են մարզպետարանի ուշադրության կենտրոնում: Ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ մարզում բնական և տեխնածին աղետների ռիսկի նվազեցման համար պահանջվող միջոցառումների պատշաճ իրականացումն ապահովելու համար: Այդ նպատակով 2012 թվականի առաջին կիսամյակում ՀՀ ԱԻՆ ՀՓԾ Շիրակի ՄՓՎ, մարզի ՏԻ մարմիննրի հետ համատեղ իրականացվել են մի շարք միջոցառումներ, ուղղված արտակարգ իրավիճակների կանխարգելմանը, բնակչության և տարածքների պաշտպանությանը:     
 -2012 թվականի մայիսի 26-ին՝ ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Հ. Արշակյանի ղեկավարությամբ անցկացվել է շտաբային ուսումնավարժություն <<Մարզում բռնկված անասնահամաճարակի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը>> թեմայով:   
 -2012 թվականի մայիսի 30-ին ՀՀ ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների և Հարավկովկասյան երկաթգիծ ՓԲԸ-Ի աշխատակիցների հետ համատեղ անցկացվել է Շիրակի մարզի Բայանդուր կայարանում առաջացած հրդեհի դեպքում Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում, հրդեհի մարում, վթարված մարդատար և բեռնատար վագոնների վթարավերականգնողական աշխատանքների իրականացում, ինչպես նաև տուժածներին վագոններից դուրս բերում թեմայով ցուցադրական վարժանք:
      - Ցուցաբերվել է աջակցություն 2012 թվականի մայիսի 11-ից 15-ը Գյումրու թիվ 19 դպրոցում <<Երաշխիք>> հասարակական կազմակերպության կողմից <<Պատրաստություն և արձագանք արտակարգ իրավիճակներին>> թեմայով սեմինար-վարժանքի անցկացմանը:
   2012 թվականի ընթացքում ՀՀ Շիրակի մարզպետարանի կողմից կազմակերպական առումով ցուցաբերվել է անհրաժեշտ օժանդակություն 2012 թվականի ուսուցման պլանի համաձայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ակադեմիայում վերապատրաստման դասընթացներում ընդգրկված մարզի տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցների և մասնագետների մասնակցությունն ապահովելու ուղղությամբ:
    - Ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն ՀՀ Շիրակի մարզի տարածքում գտնվող սահմանապահ զորքերին` պետական սահմանի պահպանության գործում: Ուսումնասիրվել են սահմանային շերտում հանքարդյունաբերական գործունեության իրականացման նպատակով անցաթղթերի ձեռք բերման համար մարզպետարան ներկայացվող փաստաթղթերը, դրանց վերաբերյալ նախապատրաստվել են  մարզպետի համապատասխան գրությունների նախագծեր: Մարզի սահմանամերձ համայնքների բնակչության զգոնության բարձրացմանն ուղղված` սահմանապահ ուժերի և սահմանամերձ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության բարելավման նպատակով անցկացվել են խորհրդակցություններ մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցների, Գյումրիում տեղակայված սահմանապահ ջոկատի հրամանատարության, ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության մարզային վարչությունների ներկայացուցիչների և սահմանամերձ համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
    - ՀՀ Շիրակի մարզի տարածքում նախազորակոչային և զորակոչային տարիքի պատանիների կցագրման աշխատանքների կազմակերպման, տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերի հաստատման աշխատանքների ապահովման  և զորակոչային աշխատանքների կազմակերպման ուղղությամբ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ: Այդ նպատակով 2012 թվականի հունվարի 9-ին ընդունվել են ՀՀ Շիրակի մարզպետի   <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի զորակոչային տեղամասերին 1996 թվականին ծնված և ավագ տարիքի պատանիների կցագրման աշխատանքների  նախապատրաստման և անցկացման մասին>> թիվ 07-Ա և <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում 2012 թվականի գարնանային զորակոչը կազմակերպելու մասին>> 2012 թվականի մայիսի 11-ի թիվ 120-Ա որոշումները:
     Աշխատանքներ են տարվում մարզի համայնքների ղեկավարների հետ` 2012 թվականի գարնանային զորակոչի ընթացքում տարածքային զինկոմիսարիատներին աջակցություն ցուցաբերելու, զորակոչային տարիքի անձանց հաշվառումը պատշաճ կազմակերպելու, հաշվառումից դուրս մնացած անձանց բացահայտելու և զինկոմիսարիատներին համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու ուղղությամբ: 
     Ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն 2012 թվականի մայիսի 16-ից 17-ը ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում    նախազորահավաքային միջոցառումների անցկացմանը: 
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23