Տպել
Նորություններ
ԱՏԵՍՏԱՏՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ՕՅՈՒՆՋՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ
06.07.2012
Գյումրու Օյունջյան կրթահամալիրում օրն ուրախ և տոնական էր, շրջանավարտներին հանձնում էին հասունության ատեստաները: Տասներու երկար ու ձիգ տարիների ուսումնառությունից հետո, հուլիսի 7-ին շուրջ երեսունհինգ պատանիներ հասունության ատեստատով մուտք գործեցին իրենց համար նոր կյանք: Միջոցառումը կրկնակի տոն էր կրթահամալիրի թե սաների, և թե մանկավարժական հանրույթի համար, քանզի միջոցառմանը մասնակցում էր Օյունջյան կրթահամալիրի բարերար` դոկտոր Օյունջյան պապիկը, ինչպես բոլորն են դիմում բժշկին: Ուրախ երգ ու պար, արտասանություններ, տոնակատարությանը հարիր անմոռանալի քառասուն րոպեներ: Օյունջյան պապիկին շրջանավարտները նվիրեցին ժամացույց, իսկ հրաժեշտի տանգոյին բացի Օյունջյան պապիկից, իր մասնակցությունը բերեց Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանն, ով սիրով մասնակցում էր այդ գեղեցիկ միջոցառմանը, և իր ողջույնի խոսքում մարզպետի անունից բարի երթ մաղթեց շրջանավարտներին դեպի նոր ու մեծ կյանք: