Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔՆԵՐ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԻՆ

06.07.2012

 

Հուլիսի 6-ին ՀՀ օլիմպիական հավաքականի թիմի կազմում ընդգրկված Շիրակի մարզի վեց մասնակիցներին ընդունեց Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, մարզպետի խորհրդական Վազգեն Հարությունյանը, մարզպետի օգնական Արաքսյա Կիրակոսյանը, սպորտի և հասարակայնության հետ կապերի բաժիններիի պետերը: Միջոցառման մասնակիցներն իրենց ջերմ բարեմաղթանքները հղեցին մարզիկներին, առաջիկա օլիմպիական խաղերի ժամանակ լավագույն արդյունքներ ցույց տալու, և հնարավորինս շատ ոսկով ու արծաթով վերադառնալու Լոնդոնից: Մեր մարզիկները հոգեբանորեն բավականին լավ են տրամադրված առաջիկա մրցումներին, ինչ շատ կարևոր գործոն է մրցույթներից առաջ: Վաղը մեր ծանրամարտիկները կմեկնեն Մոսկվայի մարզ, վերջին մարզա մարզահավաքն անցկացնելու, ատլետները՝ Փարիզ, որտեղ Ռոբերտ Էմիյանի նախաձեռնությամբ մեր մարզիկները ևս կանցկացնեն վերջին մարզումները: Ըմբիշներն էլ իրենց վերջին մարզումները կանցկացնեն: Հավաքներից հետո, մեր հավաքականի անդամները կմեկնեն Լոնդոն: Ահա ինչու, հենց այսօր կազմակերպվեց մեր մարզիկների ճանապարհ դնելու ավանդական դարձած արարողությունը, ի դեպ մինչև Շիրակի մարզպետարան գալւ, մեր մարզիկներին ընդունել և իր բարեմաղթանքներն էր հղել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Մեր օլիմպիական ընտրանին բարձր տրամադրությամբ հրաժեշտ տվեցին մարզպետարանի պատասխանատուներին, հավաստիացնելով, որ հաստատ դատարկաձեռն չեն վերադառնա Լոնդոնից, լիահույս լինելով, որ այդ հարցում իրենց կօգնի նաև Աստված, և այդ հավատով մեր մարզիկները ուղղվեցին դեպի Գյումրու Սրբ. Աստվածածին Յոթ Վերք եկեղեցի մոմ վառելու և Աստծո օրհնությունը ստանալուց հետո մեկնել յուրաքանչյուրն իր ճանապարհով, մինչև նոր հանդիպում Լոնդոնում:   
2012թ. Հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը Լոնդոնում կանցկացվի 30-րդ ամառային օլիմպիական խաղերը: ՀՀ օլիմպիական հավաքականի թիմի կազմում ընդգրկված են Շիրակի մարզի 8 մարզիկներ՝ Արթուր Ալեքսանյան, Հովհաննես Դավթյան – ձյուդո, Մելիք Ջանոյան – աթլետիկա, Քրիստինե Հարությունյան, Տիգրան Գ.Մարտիրոսյան – ծանրամարտ, Նորայր Վարդանյան – ծանրամարտ /մինչև օրս անկրկնելի մնացած Յուր Վարդանյանի որդին/, Արա Խաչատրյան – ծանրամարտ, Մելինե Դալուզյան – ծանրամարտ: Աստված պահապան մեր մարզիկներին, և հաղթանակած վերադարձ:
Շիրակի մարզի մարզիկների մուտքը օլիմպիական խաղեր սկսվել է դեռևս հեռավոր 1976 թվականի Մոնրեալի ամառային 21-րդ խաղերով: Առաջին օլիմպիական մասնակիցը եղել է Վարդան Միլիտոսյանը, ով էլ դարձավ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր: 1998թվականի Նագանոյի 18-րդ ձմեռային օլիմպիական խաղերին Շիրակի մարզի առաջին ներկայացուցիչը եղավ դահուկորդ Ալլա Միքայելյանը: Մինչև Լոնդոն – 2012-ը Շիրակի մարզը օլիմպիական խաղերում ունեցել է 42 մասնակից, որից 35-ը ամառային, 7-ը ձմեռային օլիմպիական խաղերում: Մասնակիցներից 16-ը ծանրամարտիկներ են, 10-ը՝ հունահռոմեական ըմբիշ, 6-ը՝ թեթև ատլետ, 2-ը՝ բռնցքամարտիկ, 1-ը՝ ձյուդոիստ և 7-ը՝ դահուկորդ: Այդ մարզաիկները ներկայացրել են մարզի Գյումրի, Ախուրյան, Աշոցք, Վահրամաբերդ և Մեծ Սեպասար քաղաքային և գյուղական համայնքները: Օլիմպիական խաղերում Շիրակի մարզի մարզիկները նվաճել են 4 ոսկե, 2 արծաթե, և 3 բրոնզե մեդալներ՝
Վարդան Միլիտոսյան – ծանրամարտ, արծաթե մեդալ – 1976թ, Մոնրեալ,
Յուրի Վարդանյան – ծանրամարտ, ոսկե մեդալ, 1980թ, Մոսկվա,
Լևոն Ջուլֆալակյան – ըմբշամարտ, ոսկե մեդալ, 1988թ, Սեուլ
Իսրայել Միլիտոսյան – ծանրամարտ, արծաթե մեդալակիր, 1988թ, Սեուլ
Մնացական Իսկանդարյան - ըմբշամարտ, ոսկե մեդալ, 1992թ, Բարսելոնա
Տիգրան Գ.Մարտիրոսյան - ծանրամարտ, բրոնզե մեդալ, 2008թ, Պեկին
Գևորգ Դավթյան - ծանրամարտ, բրոնզե մեդալ, 2008թ, Պեկին
Տիգրան Վ.Մարտիրոսյան - ծանրամարտ, բրոնզե մեդալ, 2008թ, Պեկին

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58