Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

13.07.2012

 

Հուլիսի 12-ին ՀՀ Արտակարգ Իրավիճակների վարչության Շիրակի մարզային վարչությունում անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնավարժություն
<<Կառնուտի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը>> թեմայով: Հուլիսի 13-ին արդեն մարզի Արևիկ և Ախուրյան համայնքներում անցկացվեցին հրամանատարաշտաբային ուսումնավարժության գործնական միջոցառումներ<<Կառնուտի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը>> թեմայով: Գործնական միջոցառումների նպատակն էր` ստուգել հանձնաժողովների հմտություններն ու ունակությունները պատվարի փլուզման սպառնալիքի և /կամ/ փլուզման դեպքում բնակչության տարահանման միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում: Արձագանքող ուժերի հմտությունների կատարելագործումը աղետի գոտում փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպման, իրականացման և փոխհամագործակցության գործում: Գործնական միջոցառումները սկսցվեցին Արևիկ համայնքից, ազգաբնակչության տեղահանմամբ: Ոստիանություն, շտաբ բուժ օգնություն, ավտոբուս բնակչության տեղափոխության համար, բոլորը ժամանակին իրենց տեղերում, իրականացրեցին  բնակչության անվտանգ տեղափոխումը բարձրադիր գոտի: Պլանով նախատեսված հաջորդ տարածքը Գյումրի –Արևիկ ճանապարհի 6-րդ կմ, կամուրջի աջակողմյան և ձախակողմյան հատվածներն էին: Սելավատարի վրայի կամուրջի տակի ջրաբերուկների մաքրում ինժեներական տեղնիկայի օգնությամբ: Հաջորդը
Ախուրյան համայնքի Գմյուրի անվ. նախակրթարանի սաների և անջնակազմի տարահանում էր անվտանգ գոտի: Երեխաների անվտանգ գոտի տեղափոխելուց և կերակրելուց հետո, փրկարարներն ու շտապ բուժ օգնության աշխատակիցները շտապեցին Ախուրյան համայնքի Նոր ախուրյան խճ.1 տեղամաս, որտեղ սելավատարում  շուռ եկած մարդատար ավտոմեքենայից տուժածի դուրս բերման, առաջին օգնության ցուցաբերամ, անվտանգ տարածք գետանցման միջոցով տեղափոխամ խնդիր էր առաջացել: Ախուրյան համայնք Նոր ախուրյանի խճ.1 2 –րդ տեղամասում սելավատարի փլուզված բետոնյա պատնեշի տակից 2 տուժածների հայտնաբերման, դուրս բերման  և առաջին օգնության ցուցաբերման խնդիրն էր ըստ նախատեսված պլանի: Տուժածներին օգնություն ցուցաբերելուց հետո ըստ պլանի
վերականգնվեցին սելավատարի փլուզված բետոնյա պատնեշը և
Ախուրյան համայնքի Նոր ախուրյան խճ.վնասված խմելու ջրագիծը: Պլանային միջոցառումների ավարտին ուսումնավարժության անցկացման վերաբերյալ հարցազրույցներ տվեցին ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը և ԱԻՎ Շիրակի մարզային վարչության պետ Մարատ Սարիբեկյանը: Երկուսն էլ դրական գնահատեցին անցկացված պլանային միջոցառումը, մասնակիցների և պատասխանատուների պատրաստվածությունը նույնպես գնահատվեց դրական և նշեցին, որ մարզային բոլոր կառույցները լիարժեք պատրաստ են, Աստված չանի, հանկարծ մի չկանխատեսված արտակարգ պատահարին դիմակայելու:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-21 14:56:22