Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱՐԶՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԱՅՈՒՆ Է ԵՎ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ

14.07.2012

 

Հուլիսի 14-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության Շիրակի Մարզային վարչության պետ ոստիկանության գնդապետ Կարեն Բաբակեխյանը հրապարակեց 2012 թվականին ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված դեպքերի և դրանց ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն, համաձայն որի`
հաշվետու ժամանակահատվածում  արձանագրվել են հանցագործության 443 դեպք, որից բացահայտվել են 381-ը, 62-ը չեն բացահայտվել: Գրանցվել է 2-ու մարմնական վնասվածքի, հրազենի ապօրինի շրջանառության մեկ և թմրանյութերի իրացման չորս դեպք: Գրանցված 38 գողության դեպքերից 20-ը եղել են բնակարանային, գրանցվել է կեղծ փող պատրաստելու երեք և իրացնելու դեպքեր:
2012 թվականի վեց ամիսների ընթացքում հայտնաբերվել են 87 հետախուզվողներ, որից 51-ը` զորակոչից խուսափելու, 36-ը հանցագործության համար: Միայն հրապարակված թվերից կարելի է հստակ ասել, որ մարզում իրավիճակը կայուն է և վերահսկելի, և սա բխում է նրանից, որ ոստիկանությունում ձեռնարկվում են բոլոր միջոցառումները, բնակչության վստահությունը դեպի ոստիկանությունը և ոստիկանին վերադարձնելու համար, ինչն այսօրվա դրությամբ ստացվում է, և բավականին բարձրացել է ոստիկանության հանդեպ բնակչության վստահությունը, մեզ հետ զրույցում նշեց պարոն Բաբակեխյանը: Գողությունների թվի նվազմանը նպաստել է ՀՀ Ոստիկանության  պետական պահպանության գլխավոր վարչության Գյումրու պահպանության բաժնի աշխատակիցների խիստ հետևողականության շնորհիվ: Առաջին վեց ամիսների տվյալներով բաժնի կողմից պահպանվել է թվով 156 օբյեկտներ, որից 35-ը ոստիկանության կայուն պահակակետերի, այդ թվում երեքը ուղեկցման միջոցավ, 4-ը ռազմականացված ծառայության, 6-ը երթուղու և 111-ը ԿՊԲ-ի միջոցավ: Շնորհիվ ծառայության վստահելի գործելաոճի հիշյալ ժամանակահատվածում 10 նոր օբյեկտների հետ կնքվել է պահպանության վերաբերյալ պայմանագիր: Համաձայն մարզային ոստիկանապետի ներկայացրածտվյալների անհանգստացնող չէ վիճակը նաև ճանապարհատրանսպորտային պատահարների առումով: Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 56  պատահար, ինչի արդյունքում գրանցվել է վեց մահվան դեպք, և 83 վիրավոր:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46