Տպել
Նորություններ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
17.07.2012
Համայնքային ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործման նպատակով, ղեկավարվելով <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի 2012 թվականի ապրիլի 4-ի թիվ 01/17/1833-12 հանձնարարականով` ՀՀ Շիրակի մարզում ընթացիկ տարվա մայիս- հուլիս ամիսներին կայացել են մարզի համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթացները: Գործընթացն իրականացվել է Գյումրի և Արթիկ քաղաքներում: Կազմավորված 6 խմբերում ընգրկվել էին մարզի 60 համայնքների 117 համայնքային ծառայողներ:
Վերապատրաստումներն ընթացել են ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից ներկայացված չափանիշներին համապատասխան:
Վերապատրաստման գործընթացի արդյունավետությունն ապահովելու նպատակով ՀՀ Շիրակի մարզպետարանի կողմից ապահովվել է պատշաճ վերահսկողություն: