Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրացավ Տիրամայր Նարեկի հիվանդանոցի գործունեության 20 տարին

19.07.2012

 

1990 թվականին, երկրաշարժից անմիջապես հետո, Շիրակի մարզի Աշոցքի նախկին տարածաշրջանի Աշոցքի շրջանային գործկոմի նախագահ, ներկայիս Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանի անմիջական նախաձեռնությամբ և մասնակցությամբ Աշոցք գյուղի մի հատվածում պետական բյուջեի միջոցների հաշվին փորվեցին հիմքեր, անցկացվեցին կոմունիկացիաներ, տարածքը պարսպապատվելուց և բարեկարգվելուց հետո տրամադրվեց Կամիլլիանների Միաբանության Սրբ. Կամիլլո Բարեգործական հիմնադրամին, ում ֆինանսական աջակցությամբ հիմնադրվեց Աշոցքի Տիրամայր Նարեկի հիվանդանոցը: 1991 թվականի հոկտեմբերի 9-ին հիվանդանոցը հանձնվեց շահագործման, բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էր Վատիկանի արևելյան եկեղեցիների ժողովի նախագահ կարդինալ Սելվինստրին: Ներկայիս առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հանդիսավոր արարողությանը մասնակցում էր որպես առողջապահության փոխնախարար: Այսօր, հուլիսի 18-ին` քսան տարի անց, կրկին Շիրակի մարզի Աշոցքի համայնք էին ժամանել Վատիկանի արևելյան եկեղեցիների ժողովի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրինին, բարձրաստիճան հոգևորականներ Հռոմից և Վատիկանից, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, բազմաթիվ հյուրեր Իտալիայից: Ցավոք, աշխատանքի բերումով մայրաքաղաքում խորհրդակցության մասնակցելու պատճառով, այդ տոնական և հիշարժան օրվա կապակցությամբ միջոցառմանը չէր մասնակցում Տիրամայր Նարեկի հիվանդանոցի հիրավի հիմնադիր համարվող Սեյրան Պետրոսյանը: 1992 թվականից հիվանդանոցը սկսեց գործել: Հետագա տարիներին բուժհաստատությունը վերանորոգվել է Սուրբ Կամիլլիո բարեգործական հիմնադրամի միջոցներով: «Տիրամայր Նարեկի» բարեգործական հիվանդանոցն արդեն երկու տասնամյակ անվճար բժշկական օգնություն է ցուցաբերում դրա կարիքն ունեցող բոլոր դիմողներին: Հաստատությունում բուժում են ստանում են ինչպես մարզի, այնպես էլ Ջավախքի բնակիչները: Այն ունի 100 մահճակալից բաղկացած ստացիոնար (վիրաբուժական, մանկաբարձա-գինեկոլոգիական, թերապևտիկ և մանկական բաժանմունքներ): Հիշյալ բաժանմունքներ այցելեցին առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, կարդինալ Լեոնարդո Սանդրինին: Նախարարը հարցազրույցի ժամանակ նշեց, - ինչոր քսան տարի առաջ ես տեսել եմ այս հիվանդանոցը, այդպես էլ այսօր, Ձեզ հետ միասին տեսնում եմ, և դա շնորհիվ բարեխիղճ և սրտացավ մարդկանց նվիրված աշխատանքի, ով իրոք համարում է հիվանդանոցն իր տունը: Շրջայցի ավարտին հիվանդանոցի մի հատվածում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն հիվանդանոցի հիմնադրման 20 ամյակի առիթով: Հյուրերին իրենց ջերմ բարեմաթղանքները հղեցին Դերենիկ Դումանյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, Տիրամայր Նարեկի հիվանդանոցի տնօրեն Հայր Մարիո Կուկկարոլլոն: Տոնական միջոցառումն ավարտվեց Գյումրու ժողովրդական գործիքների և պարային համույթների ելույթներով:
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59