Տպել
Նորություններ
ԳՅՈՒՄՐՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ ԴԱՐՁԱՎ 80 ՏԱՐԵԿԱՆ
25.07.2012
1932 թվականին Գյումրիում հիմնադրվեց երկաթգծի տեխնիկումը, որը հազարավոր երկաթուղայինների համար դարձավ մասնագիտական ուսումնառության դարբնոց:
Գյումրու երկաթուղային հանգույցը լինելով Անդրկովկասի խոշոր տրանսպորտային օղակներից մեկը շուրջ մեկ դարյա ավանդույթներով հարուստ պատմություն ունի:
Հետագայում արդեն Գյումրու Պետական տեխնիկական քոլեջն այսօր նշում է իր 80-ամյա հոբելյանը որը Հայաստանի Հանրապետության մասնագիտական ուսումնական հաստատությունների շարքում ունի իր ուրույն դեմքն ու դերը: Տոնական միջոցառմանն իր մասնակցությունն են բերել ՀՀ Գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանը, ի դեպ պարոն նախարարի ծննդյան օրն էլ էր այսօր, ինչի կապակցությամբ ի սրտե շնորհավորում ենք պարոն Աշոտյանին, Հարավ-կովկասյան երկաթուղի ՓԲԸ-ի ղեկավարությունն ի դեմս պարոն Ռեբեցի, Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս պարոն Կոչմարը, բազմաթիվ այլ հյուրեր: Միջոցառման մասնակիցները նախ շրջեցին քոլեջում, ծանոթացան կատարված փոփոխություններին, նոր հիմնված կաբինետներին, և իրականացվող ընթացիկ նորոգումներին: Այնուհետև քոլեջի բակում տեղի ունեցավ նոր մասնագիտատեխնիկական հրապարակի բացման արարողությունը, որն իրականացվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աջակցությամբ: Շնորհավորական ելույթներով հանդես եկան քոլեջի տնօրենը, նախարար Աշոտյանը, փոխմարզպետ Արշակյանը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն պարոն Ռեբեցը: Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը ուղերձը տոնի կապակցությամբ հնչեցրեց փոխմարզպետ Արշակյանն, որում մասնավորապես ասվում էր, - Քոլեջի օրեցօր բարելավվող շենքային պայմանները, կահավորումն ու դասախոսական որակյալ կազմը խոսում են ուսումնական գործընթացի հանդեպ տնօրինության ունեցած հոգատարության և ապագայի լուրջ ծրագրերի մասին:
Շնորհակալություն հայտնելով Հարավ-կովկասյան երկաթուղի ՓԲԸ-ի ղեկավարությանը ի դեմս պարոն Ռեբեցի, վստահ ենք, որ այս մասնագիտատեխնիկական հրապարակը նպաստելու է ուսանողներին գործնականում յուրացնելու ապագա երկաթուղայինի մասնագետի գործառույթները:
Շնորհավորելով քոլեջի դասախոսներին , ուսանողներին , ինչպես նաև <<Հարավ-կովկասյան երկաթուղի>> ՓԲԸ-ի ղեկավարությանը քոլեջի 80-ամյակի և նորակառույց պոլիգոնի բացման առիթով, մաղթում եմ ամենայն բարիք, հաջողություններ ուսման մեջ և աշխատանքում: Մշտապես բարձր պահեք հայ երկաթուղաինի պատիվը: Մասնագիտատեխնիկական հրապարակի բացման պատիվը տրվեց պարոն Աշոտյանին և պարոն Ռեբեցին: ՀԿԵ-ի օգնութամբ հրապարակում տեղադրվել են 10 մետր երկարություն ունեցող երկաթուղային գծեր, կոնտակտային ցանց, վագոնային սայլակ, վագոնների ավտոմատիկ շղթայակցման սարք, կոմպրեսոր, սլաքային փոխադրիչներ,ինչպես նաև ուսուցման համար անհրաժեշտ այլասարքեր:
Հրապարակը լիովին բարեկարգված է և օգտագործվելու է տեխնիկական քոլեջի ուսանողների ուսուցման, ինչպես նաև տվյալ կրթական հաստատություն գործուղվող ՀԿԵ-ի աշխատողների վերապատրաստման համար:
Նշենք նաև, որ երկաթուղիների վերապատրաստումն անցնում է «ՀԿԵ» ՓԲԸ և Գյումրու պետական քոլեջի միջև կնքված պայմանագրի համաձայն: Պայմանագրի շրջանակներում 2011թվականի մայիսից քոլեջում վերապատրաստվել է 100 ավելի երկաթուղայիններ, մասնավորապես, կայարանապետեր, լոկոմոտիվային բրիգադների փականագործեր, էլեկտրամեխանիկներ:
«ՀԿԵ» ՓԲԸ –ն հատուկ կարևորություն է տալիս կադրերի ուսուցման և վերապատրաստման աշխատողների որակավորման բարձրացման հարցերին: Ընկերության աշխատակիցները սովորում են առաջատար հայկական և ռուսական բուհերում: Օրինակ, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն ուսուցում է անցնում «ՀԿԵ» 41 աշխատակից, իսկ Ռոստովի հաղորդակցության պետական համալսարանում ՝ 17 աշխատակից, որոնցից մեկը ՝ ասպիրանտուրայում:
«ՀԿԵ» ՓԲԸ -ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնվենսիոն կառավարումը: Համաձայն 2008 թվականի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցենսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: Բացման արարողությունից հետո պարոն Աշոտյանը և պարոն Ռեբեցը պատասխանեցին լրագրողների հարցերին: Իսկ քոլեջի բակում թևածել էր ուրախ երգն ու պարը: