Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀԻՄՆԱՐԿԵՐՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԱԶԱՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

27.07.2012

 

Ազատանի համայնքը Շիրակի մարզի խոշորագույն համայնքներից մեկն է` 38.6կմ2 տարածքով և 4480 բնակչով: Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-1830թթ տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի շրջանից և Կարսի մարզից: 1831 թ-ին գյուղն ունեցել է 1450, 1922 թ-ին` 2940, 1959 թ-ին` 3039, 1970 թ-ին` 4000 բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2005 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 5117 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 44%, կանայք` 56%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 29%, աշխատունակներ` 52%, հետաշխատունակներ` 19%: Ունի 1003 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, հիվանդանոց, բուժկետ, կապի հանգույց:  Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Շիրակի ջրանցքի ջրերով: Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 1958հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 550 և 624 հեկտար: Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գազաֆիկացումը: Այս ամենի մեջ ի սկզբանե բացակայում էր նախակրթարանի գաղափարը, թե զարգացման ծրագրերում, և թե հիմնախնդիրների մեջ: Լինելով այդքան մեծ համայնք` չունի մանկապարտեզ, ավելի ճիշտ, երկրաշարժին ավերակի վերածվելուց հետո այդպես էլ հնարավոր չի եղել կառուցել նորը, ինչի հետևանքով համայնքի շուրջ 50 երեխաներ ամեն օր տեղափոխվել են Գյումրու տարբեր նախակրթարաններ: Գյուղում մնացած շուրջ 60 երեխաների համար այնուամենայնիվ կազմակերպվել է նախակրթություն, բայց հասկանալի է, ոչ այն պայմաններով և պահանջներով: Ամենևին համայնքի ղեկավարի գովք չանելով, նշենք, որ 2008 թվականի նոյեմբերի 10-ից  ՀՀ Շիրակի մարզի Ազատանի համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելուց հետո, Վարդան Իկիլիկյանին հուզող միակ, խիստ առաջնայնություն և հրատապություն պահանջող հարցը եղավ նախակրթարանի շենքի կառուցումը, ինչն այսօր դարձավ իրականություն, Իկիլիկյանի աշխատասիրության, ջանասիրության և համառության շնորհիվ: Հուլիսի 27-ին համայնքի նախկին մանկապարտեզի շենքի տեղում տեղի ունեցավ նոր մանկապարտեզի շենքի հիմնարկերքի արարողությունը: ՀՀ կառավարության 24.05.2012 թվականի թիվ 711-Ն որոշմամբ պետ բյուջեից 120 մլն. դրամ է հատկացվել նախակրթարանի շենքի կառուցման համար, այդ 120 մլն-ից դուրս գումար է հատկացվել նաև նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման համար: 130 մլն. դրամ ծրագրին կներդնի Հայաստանի սոցրալական ներդրումների հիմնադրամը, որի 10 տոկոսը կլինի համայնքի ներդրումը: <<Գոհարիկ>> ՍՊԸ տնօրեն Սամվել Խաչատրյանը պարտավորվել է մինչև հաջորդ տարվա սեպտեմբեր շահագործման հանձնելու նախակրթարանի շենքը, որը լինելու է 120 տեղանոց, երկհարկանի, բացօդյա խաղահրապարակով ու դահլիճով, ջեռուցման լոկալ համակարգով, ասել է, նույնիսկ Գյումրիի շատ նախակրթարաններ պարզապես կնախանձեն այս շինությանը: Շամպայնով շնորհավորելով և հաջողություն ցանկանալով համայնքի ղեկավարին և շինարարին, եռակողմ հուշագիր ստորագրվեց հիմնարկերքի վերաբերյալ, որն էլ այդ նույն շամպայնի շշի հետ գնաց պատմության գիրկը:   
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-21 14:56:22