Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳՅՈՒՄՐՈՒ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՄՈՒՇ 2 ԹԱՂԱՄԱՍԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԲԱՇԽՎԱԾ ԵՆ

28.07.2012

 

Հուլիսի 20-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում տեղի ունեցավ, ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում, Գյումրու <Մուշ-2/2> և <Անի> թաղամասերում կառուցվող բազմաբնակարան շենքերի 1 սենյականոց բնակարանների վիճակահանությունը: Վիճակահանությանը մասնակցում էին ՀՀ քաղաքաշինության նորանշանակ նախարար Սամվել Թադևոսյանը, նախարարի տեղակալ Ավագ Հակոբյանը,Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը: Նախատեսվող 640 բնակարանների բաշխմանն որպես ավանդույթ այս անգամ ևս մասնակցում էր շուրջ 1500 մարդ: Տեղի և օդի պակասության պատճառով, նախարարը սըիպված եղավ բողոքավոր բնակիչներին տեղեկացնելու, որ հատուկ իրենց հարցերը լսելու համար, հուլիսի 27-ին կայցելի Գյումրի, և հորդորեց վիճակահանության հետ կապ չունեցողներին ազատել դահլիճը: Ինչպես նախորդ վիճակահանությունների ժամանակ, այս անգամ ևս վիճակահանությանը նախ մասնակցեցին առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող այն քաղաքացիները, ովքեր ցանկություն հայտնեցին բնակարան ստանալ բազմաբնակարանների առաջին հարկերում դրանք ի տարբերություն նախորդ վիճակահանությունների 9 էին: Մյուս շահառուները վիճակահանությանը մասնակցեցին ըստ հերթական համարների: Հաշվի առնելով, որ մեկ սենյականոց բնակարանների մակերեսները տարբեր են, վիճակահանությունը կայացավ առանձին փուլերով:
Ինչպես խոստացվել էր նախապես հուլիսի 27-ին Գյումրու <<Օյունջյան>> վարժարանում տեղի ունեցավ Գյումրի քաղաքում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում, Գյումրու <Մուշ-2/2> և <Անի> թաղամասերում կառուցվող բազմաբնակարան շենքերի 1, 2 և 3 սենյականոց բնակարանների վիճակահանությունն այն շահառուների համար, ովքեր ճանաչվել են շահառու, բայց տարբեր պատճառներով չեն մասնակցել նախորդ վիճակահանություններին: Վիճակահանության էր դրվել ընդամենը 91 բնակարան, որիվ 60 հատ մեկ, 26 հատ երկու և 6 երեք սենյականոց: Վիճակահանությանն ինչպես և խոստացել էր, մասնակցում էր նորանշանակ նախարար Սամվել Թադևոսյանը, նախարարի տեղակալ Ավագ Հակոբյանը,Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը: Նախարարը վիճակահանությունից հետո լսել էր քաղաքացիներին, այցելել Մուշ-2/2 թաղամաս, տեղում հետևել շինարարության ընթացքին և որակին:
Եվ որպես վերջաբան այս տարվա բնակարանաշինության ծրագրի, կրկին անգամ տեղեկացնենք, որ Գյումրիում 2012 թ. շահագործման է հանձնվելու 1756 բնակարան, որից Մուշ-2 թաղամասում 33 բնակելի շենք` 1544 բնակարանով, իսկ Անի թաղամասում 5 բնակելի շենք` 212 բնակարանով, այդ թվում` 1 սենյականոց` 640 բնակարան, 2 սենյականոց` 528 բնակարան, 3 սենյականոց` 464 և 4 սենյականոց` 124 բնակարան: Անի թաղամասում 4 սենյականոց բնակարաններ չեն կառուցվել: Ցանկանում ենք բոլորին բարի բնակարանամուտ:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58