Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆ Է, ՀՍԿՈՂԸ` ՄԱՐԶՊԵՏԸ

01.08.2012

 

Շիրակի մարզում արդեն երկրորդ ամիսն է մեկնարկել է առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագիրը, մի քանի ծրագիր նույնիսկ հաջողությամբ ավարտվել է: ՀՀ մարզերի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար կառավարությունն իր պահուստային ֆոնդից հատկացրել է երրորդ 10 մլրդ դրամը։ Շիրակի մարզին համապատասխանաբար հատկացվել է 1մլրդ 320 մլն դրամ, այս ծրագրով ևս ուշադրության կենտրոնում կլինեն դպրոցաշինական, համայնքային, մշակութային կենտրոնների, նախադպրոցական հաստատությունների հիմնախնդիրները, ինչպես նաև ճանապարհաշինական աշխատանքները: Իրականացվող աշխատանքները, ինչպես և նախորդ երկու առաջնահերթ ծրագրերի ժամանակ իրականացված աշխատանքները, եղել և կմնան մարզային իշխանությունների` անմիջապես Շիրակի մարզպետի ուշադրության և հսկողության տակ:
Հունիսի 19-ին աշխատանքային այցով Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցների ուղեկցությամբ այցելեց մարզի այն համայնքներ, ուր երրորդ ծրագրով իրականացվում են տարբեր նշանակության շինարարական աշխատանքներ: Այցելությունը մարզպետը սկսեց մարզի Վարդաքար համայնքի Հ-21 մարզային նշանակության 1,2 կմ ճանապարհի վերանորոգման աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալուց: 52 մլն. դրամ արժողությամբ շին աշխատանքները մեկնարկել էին հունիսի 10-ին և նախատեսված էր ավարտել օգոստոսի վերջ: Այսօր, հուլիսի 31-ին մեր այցելության ժամանակ ճանապարհի շին աշխատանքներն արդեն ավարտվել էին, ժամկետից մեկ ամիս շուտ: Ավարտական փուլում էր Մեծ Մանթաշի համայնքի համայնքային կենտրոնի շին վերանորոգման աշխատանքները, ծրագրի արժեքը` 13 մլն. դրամ: Նույն ավարտական փուլում էր նաև Փոքր Մանթաշի համայնքի մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքները: Այստեղ ևս 13 մլն. դրամի շրջանակում նախատեսվում է ամբողջությամբ փոխել առաջին հարկի պատուհանները, և տանիքը: Ընթացքի մեջ են և ավարտական փուլում են Մեղրաշեն համայնքային կենտրոնի նիստերի դահլիճի, Տուֆաշենի համայնքային կենտրոնի վերանորոգման, Նահապետավանի համայնքային կենտրոնի և Անուշավանի համայնքի մշակույթի տան տանիքի վերանորոգման աշխատանքները: Անուշավանի մշակույթի տան տանիքի աշխատանքներն ավարտված են: Արթիկի երաժշտական դպրոցում, ամբողջ թափով ընթանում էր ներքին հարդարման աշխատանքներ, ընդամենը մեկ ամսվա ընթացքում փոխվել էին դռները և պատուհանները, փոխվել էր տանիքն ամբողջությամբ: Ծրագրի արժեքն է 32 մլն. դրամ: Պեմզաշեն համայնքում նախորդ` երկրորդ ծրագրի շրջանակում վերանորոգվել էին բազմաբնակարան շենքերի տանիքներ, այս ծրագրով նախատեսված ևս չորս բազմաբնակարան շեների տանիքներից երեքն արդեն  վերանորոգված էր, մեկի աշխատանքները մոտենում է ավարտին, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 18 մլն. դրամ: Ավարտվել են Ախուրյան համայնքում 17 մլն. դրամ արժողությամբ երկու բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման աշխատանքերը: Ավարտական փուլում է Ախուրյանի տարածաշրջանի Բենիամին համայնքում 25 մլն. դրամ արժողությամբ, իրականացվող դպրոցի ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքներ: 
Գյումրիում 35մլն դրամի ծրագրի շրջանակում հիմնանորոգվեց Մազմանյան փողոցը, որտեղ վաղուց ասֆալտապատման աշխատանքներ չէին կատարվել, շինաշխատանքները ավարտվել են:
Շինարարական և ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են Իսահակյան փողոցի ներքևի մասում, այս ծրագորով կառուցվել է 4000քառակուսի մետր մայթեր, 1700 քառակուսի գծամետր բազալտից եզրաքարեր և իրականացվել 8100քառակուսի մետր վերին շերտի ասֆալտածածկույթ:
Մուշ 2 թաղամասը քաղաքին կապող նոր ճանապարհի կառուցման շին աշխատանքները մոտենում են ավարտին:
 
Հետգրություն. Բոլոր նրանց, ում տկար ուղեղի և հիվանդ երևակայության համաձայն Շիրակի մարզպետը նշանակման օրվանից արձակուրդում է, տեղեկացնենք. Շիրակի մարզպետը նշանակման օրվանից աշխատել է առանձնահատուկ նվիրվածությամբ, քանզի իր գործունեությունը ինչպես բոլորը գիտեն սկսել է հենց Շիրակի մարզից: Շիրակի մարզպետի կատարած աշխատանքների մանրամասներին կարող եք ծանոթանալ և համոզվել մարզպետարանի կայքէջի <<Քաղաքացիներ բաժնի>> հատկապես 2012 թվականի հունվար-մարտ ամիսների արտագնա ընդունելություններ ենթաբաժնում, <<Մարզային տեղեկատու>> լրատվական էջից, որտեղից հստակ երևում է, որ Աշոտ Գիզիրյանն աշխատասենյակի մարզպետ չէ, իսկ եթե ինչ որ մեկը կարող է ներկայացնել ՀՀ օրենդրությամբ ամրագրված դրույթ, համաձայն որի, մարզպետները պարտավոր են ամբողջ օրն աշխատասենյակում լինել, որ մի քանի տկարամիտներ բավարարված զգան իրենց, չարաչար սխալվում են:
Ավելին: Հերթական արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում, Շիրակի մարզին համապատասխանաբար հատկացված 1մլրդ 320 մլն դրամի շինարարա -վերականգնողական աշխատանքների նկատմամբ ունեցած խիստ հետևողականության արդյունքում, ծրագիրն իրականացվել է 90տոկոսով, աշխատանքների մեծ մասն ավարտվել է ժամկետից շուտ, մնացածները կավարտվեն` մինչև օգոստոսի կես:
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42