Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՐՏԱԳՆԱ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐՈՒ ՍԵԼԵԿՑԻՈՆ ԿԱՅԱՆՈՒՄ

01.08.2012

 

Օգոստոսի 1-ին Գյումրու սելեկցիոն կայանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որն անցկացրեց ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ մարզպետներ, մարզպետների տեղակալներ, նախարարներ, նախարարների տեղակալներ: Մինչև խորհրդակցությունը պարոն Սարգսյանն այցելեց «Գյումրու սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի գյուղատնտեսական մշակաբույսերի սորտափորձարկումների համար կատարված ցանքատարածություններ, շրջեց կայանի տարածքով և ագրոլաբորատորիայով, ծանոթացավ արտադրական գործընթացին և աշխատանքային պայմաններին: «Գյումրու սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբիկ Կարախանյանը ՀՀ վարչապետին ներկայացրեց հացահատիկի բերքահավաքի, աշնանացան ցորենի էլիտային և առաջին վերարտադրության սերմացուներով ցանքերի աշխատանքների ընթացքը:
Խորհրդակցության օրակարգի առաջին հարցը վերաբերվում էր հենց «Գյումրու սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի իրականացրած աշխատանքներին և հետագա ծրագրերին: «Գյումրու սելեկցիոն կայանի» տնօրենը զեկուցել է կատարվող գյուղատնտեսական մշակաբույսերի սորտափորձարկումների ընթացքի և արդյունքների մասին և տեղեկացրել, որ սելեկցիոն-սերմնաբուծական աշխատանքները ժամանակակից չափանիշներին համապատասխան իրականացնելու համար կայանը համագործակցում է աշխարհի լավագույն` «ԻԿԱՐԴԱ», «ՍԻՄՄԻՏ», Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Խորվաթիայի սելեկցիոն կենտրոնների հետ: Նա նշել է, որ «Գյումրու սելեկցիոն կայանը» զբաղվում է հացահատիկային մշակաբույսերի (աշնանացան, գարնանացան ցորենների, գարու), բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան), բանջարանոցային մշակաբույսերի (կաղամբ, գազար, սեղանի ճակնդեղ), հատիկաընդեղենների (լոբի, ոսպ, սիսեռ), ինչպես նաև այլ դաշտային մշակաբույսերի սելեկցիայով և սերմնաբուծությամբ: 2012 թ. համար հացահատիկային մշակաբույսերի սպասվելիք համախառն բերքը կանխատեսվում է 9400 ցենտներ` 2011 թ. 7100 ցենտների համեմատ:
2012 թվականին սպասվում է ստանալ
1.աշնանացան ցորեն՝ 1 հա-ի միջին բերքը՝ 50 ց.
Ընդամենը՝ - 6600 ց,
2.գարնանացան գարի՝ 1 հա-ի միջին բերքը՝ 40 ց.
Ընդամենը-2480ց.
1.գարնանացան ցորեն՝ 1 հա-ի միջին բերքը՝ 40 ց.
Ընդամենը-320ց
Հացահատիկային մշակաբույսերի սպասվելիք համախառն բերքը կանխատեսվում է 9400 ցենտներ:
1.Կորնգանի սերմ՝ 1 հա-ի միջին բերքը՝ 10 ց.
Ընդամենը-200 ց.
2.Առվույտի սերմ՝ 1 հա-ի միջին բերքը 6 ց.
Ընդամենը-60 ց.
Բազմամյա խոտաբույսերի սերմի սպասվելիք համախառն բերքը կանխատեսվում է՝ 260 ց:
Կարևորելով սելեկցիոն կայանի դերը, պարոն Վարչապետը նշել է, - <<Գյումրուսելեկցիոնկայանի» զարգացումըևկայացումըմեզհամարէականնշանակությունունի, որպեսզիկարողանանքՀայաստանիՀանրապետությանբոլորմարզերումարդիականացնելսերմացուն:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղեկացրեց 2012 թ. աշնան և 2013 թ. համար ՀՀ մարզերում աշնանացան ցորենի առաջին վերարտադրության, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի, կորնգանի սերմացուների, պարարտանյութի և դիզելային վառելանյութի` ՀՀ մարզպետարաններից ներկայացված անհրաժեշտ պահանջարկի մասին: Խոսեց բերքատվության ցուցանիշների շուրջ պտտվող ասեկոսների մասին, ներկայացնելով իրավիճակն արդեն Հայաստանից դուրս: Ընդհանուր առմամբ վիճակը գնահատելով բավարար, պարոն Գալստյանը հավաստիացրեց, որ այս տարի ևս ակնկալվում է բարձր բերք, ճիշտ է այս տարվա շուրջ 17 հազար հա ավել կատարված ցանքի հաշվին, բայց պետք չէ մոռանալ եղանակային անոմալիաների մասին, որին ականատես եղանք թե աշնան սկզբին, թե գարնանը: Լրագրողներին հետաքրքրող հարցերին պատասխանեց նաև Գյումրու սելեկցիոն կայանի տնօրենը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-19 11:55:29