Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏԱՆ ԲՈԼՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՆՈՒՆԻՑ

06.08.2012

 

 
 
Հայաստան Համահայկական Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ատենապետ Ժիլբեր Մոմջյանի, հովանավորներ Համո և Թամար Գրիգորյանների ֆիմամսական աջակցությամբ,   Հայաստան Համահայկական Հիմնադրամը <<Շինկարկաս>> ՍՊԸ-ի հետ 2011 թվականի հուլիսին մեկնարկեց Օգոստոսի <Գյումրու երեխաների տուն >Պոակի շին. վերանորոգման աշխատանքները: Շուրջ 100 մլն. դրամ արժողությամբ ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո, այսօր` գրեթե մեկ տարի անց, օգոստոսի 6-ին տեղի ունեցավ <Գյումրու երեխաների տուն >Պոակ-ի վերանորոգված մասնաշենքի բացման արարողությունը, որին մասնակցելու նպատակով Գյումրիում էին ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, Հայաստան Համահայկական Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Հայաստան Համահայկական Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ատենապետ Ժիլբեր Մոմջյանը տիկնոջ հետ, ծրագրի հովանավորներ Համո և Թամար Գրիգորյանները, նախարարության աշխատակիցներ, հյուրեր Գերմանիայից: Տոնական օրվա կապակցությամբ բացման խոսքով հանդես եկավ ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուզաննա Ավագյանը, ով իր շնորհակալությունը հայտնեց, ՀՀ հիմնադրամին, Ժիլբեր Մոմջյանին, Համո Գրիգորյանին, Սոցիալակն հարցերի նախարարին: Շնորհակալական ելույթներ ունեցան նախարար Ասատրյանը, բարերարներ Մոմջյանը, Գրիգորյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը: Վերանորոգված մասնաշենքի բացման պատիվը տրվեց նախարարին և Մոմջյանին: Միջոցառման մասնակիցները շրջեցին շենքում, այցելեցին երեխաների համար հատկացված և վերանորոգված սենյակներ, խոհանոց, լվացքատուն: Վերջում հյուրերը մասնակիցը դարձան մանկատան սաների պատրաստած հանդեսին:  
ՀՀ աշխատաքի և սոցիալական հարցերի նախարարութան <Գյումրու երեխաների տուն >Պոակ-ը բժշկացոցիալական բնույթի մանկական խնամալական կազմակերպություն է , որի հիմնական նպատակը կենտրոնական ներվային համակարգի օրգանական և ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին ու ձեռքբերովի ֆիզիկական ու մտավոր խնդիրներով երեխաների մշտական խնամքի ապահովումն է: Այն միակ մասնագիտացված հաստատությունն է ՀՀ-ում, որը նախատեսված է 1 օրեկանից մինչև 6 տարեկան վերը նշված խնդիրներով երեխաների համար:
1945 թ. կառուցվել է նոր տիպային մասնաշենք՝ նախատեսված մինչև 4 տարեկան առողջ երեխաների համար
1975 թ. վերակազմավորվել է ՝ դարձել մինչև 6 տարեկան սահմանափակ կարողություններով երեխաների համար նախատեսված հաստատություն
1992 թ. երջանկահիշատակ Լեոնարդո Գմյուրի նախաձեռնությամբ, Գերմանիայի <<Դիագկոնիշես Վեր>. կազմակերպության միջոցներով վերակառուցվեցին մանկատան նախկին մասնաշենքերը: 1998 թ. կառուցվեց լոկալ կաթսայատուն` Հովարդ Կարագյոզյան հիմնադրամի միջոցով:  
1998 թ-ից հաստատությունը գործում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ
Մանկական գործունեության առարկան 
Մինչև 6 տարեկան հատուկ կարիքներով երեխաներիրն ապահովել
Բժշկական օգնություն
Վերականգնողական անհատական և խմբային աշխատանքներ
հոգեբանական և ֆիզիկական թերապիա
Երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն
Նյութական ու կենցաղային պահանջների բավարարում
Նախադպրոցական տարիքին համապատասխան կրթության և դաստիարակության ապահովում
      Երեխայի ընդունելությունը հաստատություն
Ընդունելություն կատարվում է ինչպես ՀՀ տարբեր մարզերից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:
Ընտանիքներից 50%
Ծննդատներից 30-35%
Մանկական աեողջապահական հաստատություններից 10-15%
2005 թ- ից հաստատությունը համագործակցում է Բոստոնի <Պերկինս>կույրերի դպրոցի հետ:
2006 թ-ից հաստատությունում կազմակերպվում են տարբեր մասնագիտական սեմիօնարներ Պերկինսի փորձառու մասնագետների կողմից
2008թ-ից հաստատության 3 մասնագետներ /մանկավարժ, լոգոպետ, հոգեբան/ մասնակցել են Պերկինսոնի ELP/ Educational Leadership Programm/ 9 ամսյա ուսուցողական ծրագրին, որի արդյունքում բարելավելով տեսողական խնդիրներով երեխաների հետ կազմակերպվող աշխատանքները, հաստատությունից 5 երեխա ուսումը շարունակում է Երևանի Ն.Տիգրանյանի անվան թիվ 14 կույրերի դպրոցում:   
2011թ Բիլեզիկյան և Կարիզմա ընտանիքների աջակցությամբ նոր մասնաշենքում բացվեց կույր, տեսողակաքն խնդիրներով և բազմակի արատներով երեխաների հետ աշխատանքի համար նախատեսված կենտրոն:
Կենտրոնը հագեցված է տեսողական խնդիրներով երեխաների հետ աշխատանքի համար նախատեսված պարագաներով և համապատասխան գույքով
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-21 14:56:22