Տպել
Նորություններ
ՈՒՂԵՐՁ ՇԻՆԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
11.08.2012
ՈՒՂԵՐՁ ՇԻՆԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգելի շինարարներ.
Շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Շինարարի օրվա կապակցությամբ:
Դարեր ի վեր շինարարի մասնագիտությունը եղել, և շարունակում է մնալ ամենահարգվածը: Շիրակցի շինարարն ի հեճուկս բնության տարերքների, անընդհատ կառուցել և շարունակում է շենացնել իր հարազատ օրրանը:
Հարգարժան շինարարներ.
Շնորհիվ Ձեզ, այսօր մարզում շարունակվում են կառուցվել նոր բնակելիներ, շենք-շինություններ, առողջապահական կառույցներ ու ճանապարհներ: Ձեր աշխատանքը կրկնակի է արժեվորվում, քանզի այսօր արդեն, Գյումրեցի հարյուրավոր անօթևան ընտանիքներ են անհամբեր սպասում շինարարական աշխատանքների ավարտին, տարիներ անց, իրենց գլխավերևում տանիք ունենալու ակնկալիքով:
Կառավարության կողմից տրամադրվող միջոցների հաշվին, յուրաքանչյուր տարի կառուցապատման նոր թափ է տրվում մեր մարզին, և ամեն մի վեր խոյացող շենք յուրովի կանցնի պատմության գիրկը, կապրի դարեդար և սերունդներին կփոխանցի կառուցող ու երկիր շենացնող շինարարի անունն ու համբավը:
Կրկին անգամ շնորհավորելով Ձեզ մասնագիտական տոնի առթիվ ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, որակով և հուսալի նորանոր կառույցներ:
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ Ա. ԳԻԶԻՐՅԱՆ