Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՈՒՂԵՐՁ ՇԻՆԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

11.08.2012

 

ՈՒՂԵՐՁ ՇԻՆԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
 
Հարգելի շինարարներ.
Շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Շինարարի օրվա կապակցությամբ:
Դարեր ի վեր շինարարի մասնագիտությունը եղել, և շարունակում է մնալ ամենահարգվածը: Շիրակցի շինարարն ի հեճուկս բնության տարերքների, անընդհատ կառուցել և շարունակում է շենացնել իր հարազատ օրրանը:
Հարգարժան շինարարներ.
Շնորհիվ Ձեզ, այսօր մարզում շարունակվում են կառուցվել նոր բնակելիներ, շենք-շինություններ, առողջապահական կառույցներ ու ճանապարհներ:   Ձեր աշխատանքը կրկնակի է արժեվորվում, քանզի այսօր արդեն, Գյումրեցի հարյուրավոր անօթևան ընտանիքներ են անհամբեր սպասում շինարարական աշխատանքների ավարտին, տարիներ անց, իրենց գլխավերևում տանիք ունենալու ակնկալիքով:
Կառավարության կողմից տրամադրվող միջոցների հաշվին, յուրաքանչյուր տարի կառուցապատման նոր թափ է տրվում մեր մարզին, և ամեն մի վեր խոյացող շենք յուրովի կանցնի պատմության գիրկը, կապրի դարեդար և սերունդներին կփոխանցի կառուցող ու երկիր շենացնող շինարարի անունն ու համբավը:
Կրկին անգամ շնորհավորելով Ձեզ մասնագիտական տոնի առթիվ ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, որակով և հուսալի նորանոր կառույցներ:
 
                                                                                                                  
 ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ                               Ա. ԳԻԶԻՐՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23