Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

17.08.2012

 

Այսօր` օգոստոսի 17-ին աշխատանքային այցով Շիրակի մարզ էր այցելել ՀՀ Տարածքային կառավարման նախարար, ՀՀ Փոխվարչապետ պարոն Արմեն Գևորգյանը: Շիրակի մարզպետ պարոն Աշոտ Գիզիրյանի, մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցների ուղեկցությամբ պարոն փոխվարչապետն այցելեց մարզի այն համայնքներ, ուր երրորդ ծրագրով իրականացվել և շարունակվում են իրականացվել տարբեր նշանակության շինարարական աշխատանքներ:
Շիրակի մարզում արդեն երկրորդ ամիսն է մեկնարկել է առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագիրը, մի շարք ծրագրեր վաղուց հաջողությամբ ավարտվել են: ՀՀ մարզերի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար կառավարությունն իր պահուստային ֆոնդից հատկացրել է երրորդ 10 մլրդ դրամը։ Շիրակի մարզին համապատասխանաբար հատկացվել է 1մլրդ 320 մլն դրամ, այս ծրագրով ևս ուշադրության կենտրոնում կլինեն դպրոցաշինական, համայնքային, մշակութային կենտրոնների, նախադպրոցական հաստատությունների հիմնախնդիրները, ինչպես նաև ճանապարհաշինական աշխատանքները: Իրականացվող աշխատանքները, ինչպես և նախորդ երկու առաջնահերթ ծրագրերի ժամանակ իրականացված աշխատանքները, եղել և կմնան ինչպես մարզային իշխանությունների, այնպես էլ կառավարության  անմիջական ուշադրության և հսկողության տակ:
Աշխատանքային այցելությունը պարոն Գևորգյանը սկսեց Սառնաղբյուր համայնքից: Համայնքի բնակիչներն իրենց շնորհակալությունը հայտնեցին պարոն Գևորգյանին և Շիրակի մարզպետին, ռեկորդային կարճ ժամանակահատվածում իրականացված ասֆալտապատման աշխատանքերի համար: 45 մլն. դրամ աժողությամբ 1,2 կմ ճանապարհահատվածի շին աշխատանքները մեկնարկել էին 10.05.2012, և ավարտվել 10.06.2012թվականին: Այդ ասֆալտապատ ճանապարհով պաշտոնատար անձինք ուղևորվեցին դեպի Սրբ. Թադևոսի եկեղեցի, կառուցված 1700 թվականին: Մոմ վառելուց հետո Սառնաղբյուր համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելեցին Սրբ. Գրիգոր Լուսավորիչի քարանձավ, որն ամբողջ հանրապետությունում հայտնի է իր յուրահատուկ բուժիչ ջրով, որի ակունքները ոչ մեկը չգիտի որտեղից է սկիզբ առնում, և կլոր տարին, անկախ եղանակների փոփոխությունից, քարանձավում մշտապես պահպանվող 10 աստիճան ջերմաստիճանով: Այցելության հաջորդ շին օբյեկտը Արթիկի երաժշտական դպրոցն էր: 32 մլն. դրամ արժողությամբ ծրագրի շրջանակում իրականացվող շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին: Շինարարը խոստացավ օգոստոսի 25-ին դպրոցը հանձնել շահագործման:
Հաջորդ կանգառը մարզի Վարդաքար համայնքի Հ-21 մարզային նշանակության 1,2 կմ վերանորոգված ճանապարհի դիտումն էր: 52 մլն. դրամ արժողությամբ շին աշխատանքները մեկնարկել են շուրջ երկու ամիս առաջ և արդեն մեկ ամիս է  ավարտվել են: Հաջորդ կանգառը Հոռոմ համայնքն էր, որտեղ, արդեն մեկնարկել են դպրոցի վերանորոգման աշխատանքները: Ծրագիր առաջին փուլի համար նախատեսված 35 մլն. դրամի շրջանակում փոխվել են դպրոցի մի հատվածի պատուհանները, շին աշխատանքները շարունակվում են:
Պարոն Գևորգյանը և նրան ուղեկցողներն այցելեցին  նաև Մուշ 2 թաղամասը քաղաքին կապող նոր ճանապարհի արդեն ավարտված տարածք: 500 մլն. դրամ արժողությամբ ծրագիրն ամբողջությամբ ավարտված է: Աշխատանքային շրջայցի վերջին կանգառը Մուշ -2 թաղամասի նորակառույց դպրոցն էր: 2մլրդ. 59 մլն. դրամ արժողությամբ, 1089 աշակերտ տեղով դպրոցի շին աշխատանքներն ավարտվել են, իրականացվում էր տարածքի բարեկարգման, և գույքի տեղավորման աշխատանքները: Շրջայցի ավարտին Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն  մարզային մի շարք կառույցների պատասխանատուների մասնակցությամբ: Անդրադառնալով շինարարական աշխատանքների որակին և ժամկետներին, պարոն Գևորգյանը դրական գնահատեց կատարված աշխատանքները, անդրադարձ եղավ բերքահավաքի և խմելու և ոռոգման ջրի հարցերին: Համապատասխան ոլորտների պատասխանատուները ստացան հանձնարարականներ բարձրացված հարցերին ևս ժամանակին և դրական լուծում տալու համար:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44