Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԵՑ ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԹՈՐՈՍԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆԸ

21.08.2012

 

Երկրաշարժից անմիջապես հետո ԽՍՀՄ <Գլավալմազզոլոտո> շինարարական տրեստի կառավարիչ Սերգեյ Բոնդարենկոն,  ներկայիս բարերար Վլադիմիր Ռուդակովի գլխավորությամբ, ով այն ժամանակ նախարար էր, Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովի կարգադրությամբ ուղևորվում են Հայաստան, ,,Աղետի գոտի,,, վերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Վերջիններիս բաժին է հասնում Գոգհովիտ, Թորոսգյուղ և Արփենի համայնքները: Ռուս շինարարներն երկու տարվա հիշյալ համայնքներում ավարտին են հասցնում վերականգնողական աշխատանքները, գյուղերում կառուցվեցին բնակելիներ, դպրոցներ, մշակույթի տներ: Անցան տարիներ: Սակայն չանցավ բարերարի մտերմությունն ու բարեկամությունը հիշյալ համայնքների հետ, և նա կրկին վերադարձավ հարազատ դարձած գյուղեր, այս անգամ արդեն, որպես բարերար և իր ընտանիքի միջոցների հաշվին սկսվեցին նախ Գոգհովիտ, ապա Արփենի և այսօր Թորոսգյուղ համայնքների մշակույթի տան վերանորոգման աշխատանքները: 2011 թվականի հունվարի 22-ին բարեգործ Վլադիմիր Ռուդակովն իր աշխատանքային ընկերոջ, Հայաստանի Հանրապետության նախկին պետական մատակարարման կոմիտեի նախագահ՝ Սաբիր Նիկոլայի Ստեփանյանի, ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Ալեքսանի Պետրոսյանի, <Շիրակ> Բարեգործական Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և այլ պաշտոնատար անձանց հետ ժամանեցին ՀՀ Շիրակի մարզի Արփենի համայնք, մասնակցելու իր ընտանիքի անձնական միջոցների հաշվին կապիտալ վերանորոգված մշակույթի տան հանդիսավոր բացման արարողությանը:
Բարեգործ Վ.Ռուդակովի առաջարկությամբ և Արփենի համայնքի 16.01.2012թվականի ավագանու որոշմամբ, մշակույթի տունն անվանակոչվեց Սաբիր Նիկոլայի Ստեփանյանի անվամբ: Հանդիսավոր բացման արարողությանը մասնակցում էին նաև Գոգովիտ, Աշոցք և Թորոսգյուղ համայնքների երախտապարտ ազգաբնակչությունը: Բավարարվելով կատարված շինարարական աշխատանքներից՝ բարերար Վ.Ռուդակովն առաջարկեց Գյումրու <Շիրակ> Բարեգործական Հիմնադրամին 2012 թվականին կապիտալ վերանորոգել ՀՀ Շիրակի մարզի Թորոսգյուղ համայնքի մշակույթի տունը կրկին իր ընտանիքի անձնական միջոցների հաշվին:
Համաձայն պայմանագրի, Թորոսգյուղ համայնքի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները սկսվեցին 2012 թվականի ապրիլի  1-ից  և լավ որակով կատարված շին. վերանորոգման աշխատանքները <Շինկարկաս> շինարարական կազմակերպության կողմից ավարտվեցին 2012 թվականի հուլիսի 30-ին / 32.0 մլն դրամ արժողությամբ/:
Թորոսգյուղ համայնքի ավագանին բարձր գնահատելով նախկին ԽՍՀՄ <Գլավալմազզոլոտո> շինարարական տրեստի կառավարիչ Սերգեյ Սերգեյի Բոնդարենկոյի Թորոսգյուղ, Գոգովիտ, Արփենի համայնքների 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո ամբողջական վերականգնման գործում ունեցած ավանդը և հարգելով բարերար Վալերի Ռուդակովի առաջարկը, Թորոսգյուղ համայնքի ավագանու 14.02.2012 թվականի որոշմամբ՝ մշակույթի տունը անվանակոչել Սերգեյ Սերգեյի Բոնդարենկոյի անվամբ: Այսօր՝ օգոստոսի 21-ին տեղի ունեցավ ՀՀ Շիրակի մարզի Թորոսգյուղ համայնքի մշակույթի տան բացման արարողությունը, որին ինչպես նախորդ մշակույթի տան բացման արարողությանը, մասնակցում էին ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալները, բազմաթիվ հյուրեր Դուսաստանի Դաշնությունից: Հյուրերին աղ ու հացով դիմավորելուց, շնորհավորական ելույթներից հետո, մշակույթի տան ժապավենը կտրելու պատիվը տրվեց Վալերի Ռուդակովին: Հյուրերը շրջեցին մշակույթի տանը, մասնակցեցին համայնքի դպրոցականների կազմակերպած միջոցառմանը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59