Տպել
Նորություններ
ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԷՐ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ
27.08.2012
Օգոստոսի 27-ին Գյումրու <Տիրամայր Հայաստան> կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ Շիրակի մարզի հանրակրթական համակարգի հերթական օգոստոսյան խորհրդաժողովը, որին մասնակցում էր ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ պարոն Մանուկ Մկրտչյանը: Մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանն ընթերցեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի ուղերձն ուղղված խորհրդաժողովի մասնակիցներին: Ուղերձի ընթերցումից հետո Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Սահակ Մինասյանը ներակայացրեց մարզի կրթական համակարգում իրականացված ծրագրերը, որի ամփոփ տեղեկատվությունը ներկայացնում ենք ստորև:
Մարզում գործում են 170 պետական հանրակրթական դպրոցներ, որոնցից 154-ը` մարզպետարանի, 16-ը` ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության: Դպրոցներից 4-ը տարրական են, 48-ը հիմնական, 2-ը` հատուկ, 1-ը` երեկոյան: Դպրոցներից 13-ն ունեն ավագ դպրոցի 3-ը` վարժարանի կարգավիճակ::
Մարզում գործող պետական դպրոցների թիվը
|
Մարզային ենթակայության դպրոցներ
|
ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության դպրոցներ
|
||||||
170
|
154
|
16
|
||||||
Տարրա
կան
|
Հիմնա
կան
|
Միջնա
կարգ
|
Վարժա
րան
|
Հա
տուկ
|
Երեկո
յան
|
Վարժարան
|
Ավագ
|
|
4
|
48
|
97
|
2
|
2
|
1
|
1
|
13+2*
|
ԱղյուսակումներառվածչէՀՀսպորտիևերիտասարդությանհարցերինախարարությանենթակայության <<Գյումրուօլիմպիականհերթափոխիպետականմարզականքոլեջը>>:
* - 2 ավագդպրոցներըձևավորվելևգործումենորպեսՀՊՃՀևԳՄԻհենակետայինավագդպրոցներ: (ԳՄԻհենակետայինավագդպրոցըգործելուէ 2012-2013 ուստարվանից):
2011-2012 ուստարումմարզիդպրոցականներիթիվըեղելէ - 33329
Աշակերտներիթվի ավելացումընախորդտարվանկատմամբբացատրվումէ 12-րդդասարանիավելացումով:
2011-2012 ուստարում առաջինդասարանցիներիթիվը -2951
Մարզումգործողավագդպրոցներիաշակերտներիթիվը – 5153 է:
Պատկեր 3 2011-2012 թվականներիաշակերտներիթիվնըստուսումնականտարիների
ՈՒսումնական տարի
|
2009-2010
|
2010-2011
|
2011-2012
|
2012-2013
նախնական
|
Աշակերտների թիվը
(մարզային ենթակայության դպրոցներ)
|
34170
|
30054
|
28224
|
27921
|
Առաջին դասարանցիների թիվը
|
3031
|
3076
|
2951
|
3307
|
Շրջանավարտների թիվը
|
3573
|
_
|
2646
|
-
|
Երկու հատուկ դպրոցները իրականացնում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար նախատեսված կրթական ծրագրեր : Այդ դպրոցներում ընդգրկված են 164 երեխաներ:
2011-2012 ուստարվանից Գյումրու N1 ավագ, N 7, N 40, N11 և Արթիկի N 1 հիմնական դպրոցները ընդգրկված են ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկում :
Ոչ պետական դպրոցներում սովորում են շուրջ 900երեխաներ:
Պատկեր 4 2009-2013 թվականների 1-ինդասարանցիներիվիճակագրություն
Պատկեր 5 Հանրակրթականդպրոցներիհիմնականցուցանիշները (2011-2012 ուստարի)
Տարածաշրջանի
անվանումը
|
Դաս. միջին խտությունը
|
Ուսուցիչների
թիվը
|
Ուսուցչական
դրույքների
թիվը
|
Դրույք-ուսուց.
հարաբեր.
|
Գյումրի
|
21.2
|
1312
|
1141.4
|
0.87
|
Արթիկ
|
17.1
|
813
|
609.8
|
0.75
|
Ախուրյան
|
15.0
|
758
|
606.4
|
0.80
|
Ամասիա
|
7.0
|
261
|
187.9
|
0.72
|
Աշոցք
|
8.7
|
341
|
255.7
|
0.75
|
Անի
|
13.8
|
372
|
282.7
|
0.76
|
Ընդամենը
|
14
|
3857
|
3083.9
|
0.8
|
Մարզի հանրակրթական դպրոցների դասարանների միջին խտությունը ցածր է հանրապետական միջինից, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ նորակառույց դպրոցական շենքերի մի մասը ոչ տիպային են և չունեն համապատասխան չափերի դասասենյակներ և, որ մեծ թիվ են կազմում թերբեռնված գյուղական դպրոցները : Այս ցուցանիշը մարզի քաղաքային դպրոցների համար 21.1 է, իսկ գյուղական դպրոցների համար 12.9 :
Բարձրագույն մանկավարժական կրթություն ունի մանկավարժների 85.5%-ը, բարձրագույն ոչ մանկավարժական՝ 3.1%-ը, միջին մասնագիտական մանկավարժական՝ 10.1%-ը, թերի բարձրագույն 1.3 %-ը : Միայն միջնակարգ կրթությամբ ուսուցիչներ համակարգում չեն աշխատում :
Ավագդպրոցներիստեղծմանծրագիր
Մարզում գործում են 13 ավագ դպրոցներ, որից 10-ը Գյումրիում, 2-ը` Արթիկում և 1-ը Ախուրյանում: Սրանով մարզում ավագ դպրոցների ծրագիրը համարվում է ավարտված: Բացի սրանից մարզում գործում ևս 2 ավագ դպրոցներ, որոնցից մեկը ՀՊՃՀ համակարգում, իսկ մյուսը 2012-2013 ուստարվանից կգործի Գյումրու մանակվարժական ինստիտուտում :
Օլիմպիադաներումաշակերտներիմասնակցությունը
Փուլը
|
Տարածքային փուլ
|
Մարզային փուլ
|
Հանրապետական փուլ
|
Մասնակիցների թիվը
2011-2012 ուստարի
|
3300
|
1200
|
131
|
Կրթությանմատչելիությանապահովում
Միջին և ավագ դպրոցներում կրթության մատչելիությանը էապես նպաստեց նոր ներդրված դպրոցահասակ երեխաների հարևան համայնքների դպրոցներ տեղափոխվելու երթևեկության հատուցման ծրագիրը: Այս նպատակով ՀՀ պետական բյուջեից կատարվել են հատկացումներ և կազմակերպվել է թվով 156 աշակերտների երթևեկությունը:
Նախադպրոցական կրթություն
Մարզում գործում են 49 նախակրթարաններ, որտեղ հաճախում են 4110 երեխաներ: Նախադպրոցական ուսումնական հաստատություններում ընդգրկված երեխաների թիվը դեռևս չի գերազանցում նախադպրոցական տարիքի երեխաների թվի 35%-ը: Խնդիրը մասամբ մեղմվեց <<Օգնություն նախադպրոցական տարիքի երեխաներին>> ծրագրի ներդրումով, որի արդյունքում մարզիգյուղական համայնքների թվով 13 դպրոցներում բացվեցին և գործում են նախադպրոցական խմբեր: Այդ համայնքների դպրոցներում շարունակվում է նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացումը, որի համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է համապատասխան գումար: Ձևավորված 14 խմբերում ներգրավված են շուրջ 371 երեխաներ:
Մարզի 119 համայնքներից 60-ում չկան համայնքապատկան նախադպրոցական հաստատությունների համապատասխան շենքեր, 30-ում կան շենքեր (հիմնականում անմխիթար վիճակում), սակայն համայնքների ֆինանսական սակավ կարողությունների պատճառով մանկապարտեզներ չեն գործում: Գյուղական համայնքների ղեկավարների հետ համատեղ աշխատանքներ են տարվում նախադպրոցական կրթության կազմակերպման համար պայմաններ ստեղծելու և այն ավելի մատչելի դարձնելու համար :
2012 թվականի Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ շարունակվեց Կրթության որակ և համապատասխանություն ծրագրի շրջանակներում <<Օգնություն նախադպրոցական տարիքի երեխաներին>> ենթածրագրի 2-րդ փուլը : Մարզի թվով 29 դպրոցներ ընդգրկվեցին այդ ծրագրում (3-ը Գյումրի, 1-ը Մարալիկ քաղաքներում, մնացածը գյուղական համայնքների դպրոցներում) : Սեպտեմբերից այդ հաստատություններում կգործեն նախադպրոցական խմբեր, որտեղ ընդգրկված են մոտ 790 երեխա : Ծրագիրը` համայնքային 25% ֆինանսավորմամբ գործելու է մեկ տարի: Խնդիր կա ծրագիրը, ինչպես նախորդ փուլում, այնպես այս փուլի ավարտին, դարձնելու շարունակական:
Շենքային պայմաններ, նյութատեխնիկական բազա:
Հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքերի հիմնանորոգման, վերանորոգման, մարզադահլիճների և մարզահրապարակների կառուցման, վերականգնման և նորոգման աշխատանքները շարունակական են և իրականացվում են ըստ առաջնահերթության : Խիստ առաջնահերթ հիմնանորոգման կարիք ունեն Հովունիի, Կապսի, Հայրենյացի, Արթիկի թիվ 8 դպրոցի դպրոցական շենքերը, մի շարք դպրոցների մարզադահլիճներ և մարզահրապարակներ:
Վերջին տարիներին էապես բարելավվել է նաև դպրոցական շենքերի ջերմամատակարարումը: Գնալով նվազում է հեղուկ վառելանյութի վառարաններ օգտագործող դպրոցների թիվը, ավելանում են ջերմամատակարարման համակարգով ջեռուցվող շենքերը:
Գազիֆիկացված կաթսայից սնվող ջեռուցում է իրականացվում մարզի 60 հանրակրթական դպրոցների շենքերում (36%): Նախորդ տարվա նկատմամբ այս թիվը աճել է 7-ով: 15 դպրոցների դպրոցական շենքեր ջեռուցվում են դարձյալ լոկալ համակարգով, սակայն, օգտագործում են դիզելային վառելիք: Էլեկտրաէներգիայով ջեռուցվող դպրոցների թիվը մարզում 44 է (26%): Հինգ դպրոցական շենքերի ջերմամատակարարման համակարգերի բարելավումը մտած է ծրագիր : Սակայն, դեռևս 42 դպրոցներում ջեռուցումն իրականացվում է հեղուկ վառելանյութի վառարաններով, ինչն իր արդյունավետությամբ, շահագործման հարմարավետությամբ և անվտանգության առումով զգալիորեն զիջում է ջեռուցման մյուս ձևերին :
Ուսումնալաբորատորբազա
Կարևոր խնդիր է հեռահար ուսուցման համակարգի ներդրումը և դպրոցների, քոլեջների, բուհերի էլեկտրոնային ցանցի ընդլայնումը` նպատակ հետապնդելով 2012 թվականին ապահովել բոլոր ուսումնական հաստատությունների ընդգրկվածությունը հեռահար ուսուցման համակարգում : Դա, իր հերթին, ենթադրում է հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման շարունակում ու զարգացում :
Մարզի դպրոցների համակարգչային սարքավորումներով ապահովվածության միջինը կազմում է 1 համակարգչին` 24.5 աշակերտ (հանրապետական միջինը 30.2 է ), 2009 թվականին այս ցուցանիշը 1 համակարգչին 30.6 աշակերտ էր (հանրապետական միջինը 40.2 էր) : Ինտերնետին միացված է մարզի հանրակրթական դպրոցներից 97-ը` 55.4%: Նախորդ տարվա այս ցուցանիշը 84 էր` 47.2 % : Այս հարցում դպրոցներին զգալի աջակցություն է ցուցաբերել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) :
Նախատեսվում է 2012 թվականի վերջում մարզի հանրակրթական համակարգում մեկ համակարգչից օգտվող աշակերտների միջին թիվը հասցնել 20-ի:
Կարևորվում է դպրոցների համակարգչային սարքավորումների, համակարգչային ուսումնական կենտրոնների և Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի (ՀԴԻՑ) հնարավորությունների արդյունավետ օգտագործումը կրթական նպատակներով, այդ թվում նաև դասաժամերից դուրս ուսուցիչների և աշակերտների կողմից ինքնուսուցման նպատակով համակարգիչների ու ինտերնետի օգտագործման հնարավորությունը, դպրոցի էլեկտրոնային գրադարանում առկա ուսումնական ձեռնարկների արդյունավետ կիրառումը ուսումնական գործընթացում, ուսուցիչների կողմից էլեկտրոնային նոր ուսումնամեթոդական նյութերի ստեղծումը :
Պաշտոնական փաստաթղթերը, հրահանգներն ու կարգադրությունները, մասնավորապես միասնական քննությունների և ստուգումների մասին տեղեկատվությունը ժամանակին ստանալու տեսանկյունից չափազանց արդյունավետ է ՀԴԻՑ–ի միջավայրում դպրոցներին տրամադրված էլեկտրոնային փոստի օգտագործումը :
Առանձնահատուկպայմաններիկարիքունեցողերեխաներիկրթություն
Մարզի երկու հատուկ դպրոցներում սովորում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 164 երեխաներ:
2011-2012 ուստարվանից Գյումրու թթ. 1, 7, 11, 40 և Արթիկի թիվ 1 դպրոցներն ընդգրված են ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկում : Այս դպրոցներում սովորում են 69 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, որոց կրթությունը լիարժեք կազմակերպելու նպատակով պետական բյուջեից հատկացվում է համապատասխան գումար :
2012-2013 ուսումնական տարվանից այս դպրոցների թիվը կավելանա ևս մեկով:
Կատարված աշխատանքների, ինչպես նաև առաջիկա ծրագրարը ներկայացնելուց հետո, խոսքը տրվեց ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ պարոն Մանուկ Մկրտչյանին : Պարոն Մկրտչյանը ևս անդրադառնալով կրթական համակարգում իրականացվող բարեփոխումներին, նշեց, որ պետք է դրանք այնչափ լիարժեք և լրջությամբ իրականացնել, որ 50-60 տարի անց մեր գալիք սերունդները չնախատեն ավագներին, ոչ լիարժեք և անհասկանալի կրթական ժառանգություն թողնելու համար: Պարոն Մկրտչյանն անդրադարձավ դպրոցներում տեղ գտած մի շարք բացթողումներին, որոնք չնայած Շիրակի մարզին չէին վերաբերվում, բայց որպես բաց թողում մտահոգելու առիթ է տալիս, ինչպես օրինակ բերեց պարոն Մկրտչյանը, երբ մարզերից մեկի դպրոցում, աշակերտի բացակայությունն անցել է 200 ժամը, և տնօրենը որպես հարցի լուծում դիմել է նախարարություն : - Իհարկե տվյալ դեպքում ելքը մեկն է, նշեց պարոն Մկրտչյանը, ազատել զբաղեցրած պաշտոնից այդ տնօրենին կամ խիստ նկատողություն հայտնել իրեն և դասղեկին, ժամանակին հարցին ուշադրություն չդարձնելու համար: Նախարարի տեղակալն անդրադարձավ նաև դպրոցների զարգացման ծրագրերին, որոնք որպես կանոն բոլոր տնօրենների մոտ չնայած կան, բայց ծառայում են զուտ որպես մտահոգությունների կամ լավագույն դեպքում առաջարկությունների ծրագիր, և ոչինչ ավելի, քանզի մրցույթներին ներկայացված և ոչ մի նման ծրագիր, կյանքի չեն կոչվել, հույսը դնելով պետական ծրագրերին: Պարոն Մկրտչյանը հորդորեց խորհրդակցության մասնակիցներին անկախ առկա դժվարություններից ջանք ու եռանդ չխնայելու մատաղ սերնդի ճիշտ և որակյալ դաստիարակման գործում :