Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԷՐ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ

27.08.2012

 

Օգոստոսի 27-ին Գյումրու <Տիրամայր Հայաստան> կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ Շիրակի մարզի հանրակրթական համակարգի հերթական օգոստոսյան խորհրդաժողովը, որին մասնակցում էր ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ պարոն Մանուկ Մկրտչյանը: Մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանն ընթերցեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի ուղերձն ուղղված խորհրդաժողովի մասնակիցներին: Ուղերձի ընթերցումից հետո Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Սահակ Մինասյանը ներակայացրեց մարզի կրթական համակարգում իրականացված ծրագրերը, որի ամփոփ տեղեկատվությունը ներկայացնում ենք ստորև:
Մարզում գործում են 170 պետական հանրակրթական դպրոցներ, որոնցից 154-ը` մարզպետարանի, 16-ը` ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության: Դպրոցներից 4-ը տարրական են,    48-ը հիմնական, 2-ը` հատուկ, 1-ը` երեկոյան: Դպրոցներից   13-ն ունեն ավագ դպրոցի 3-ը` վարժարանի կարգավիճակ::

Մարզում գործող պետական դպրոցների թիվը
Մարզային ենթակայության դպրոցներ
ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության դպրոցներ
170
154
16
Տարրա
կան
Հիմնա
կան
Միջնա
կարգ
Վարժա
րան
Հա
տուկ
Երեկո
յան
Վարժարան
Ավագ
4
48
97
2
2
1
1
13+2*

 
ԱղյուսակումներառվածչէՀՀսպորտիևերիտասարդությանհարցերինախարարությանենթակայության <<Գյումրուօլիմպիականհերթափոխիպետականմարզականքոլեջը>>:
* - 2 ավագդպրոցներըձևավորվելևգործումենորպեսՀՊՃՀևԳՄԻհենակետայինավագդպրոցներ: (ԳՄԻհենակետայինավագդպրոցըգործելուէ 2012-2013 ուստարվանից):
2011-2012 ուստարումմարզիդպրոցականներիթիվըեղելէ          -              33329
Աշակերտներիթվի ավելացումընախորդտարվանկատմամբբացատրվումէ 12-րդդասարանիավելացումով:
2011-2012 ուստարում   առաջինդասարանցիներիթիվը -2951
Մարզումգործողավագդպրոցներիաշակերտներիթիվը – 5153   է:
 
Պատկեր 3   2011-2012 թվականներիաշակերտներիթիվնըստուսումնականտարիների

ՈՒսումնական տարի
2009-2010
 
2010-2011
 
2011-2012
 
2012-2013
նախնական
 
Աշակերտների թիվը
(մարզային ենթակայության դպրոցներ)
34170
30054
28224
27921
Առաջին դասարանցիների թիվը
3031
3076
2951
3307
Շրջանավարտների թիվը
3573
_
2646
-

 
Երկու հատուկ դպրոցները իրականացնում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար նախատեսված կրթական ծրագրեր : Այդ դպրոցներում ընդգրկված են 164 երեխաներ:
2011-2012 ուստարվանից Գյումրու N1 ավագ, N 7, N 40, N11 և Արթիկի N 1 հիմնական դպրոցները ընդգրկված են ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկում :
Ոչ պետական դպրոցներում սովորում են շուրջ 900երեխաներ:
 
Պատկեր 4   2009-2013 թվականների 1-ինդասարանցիներիվիճակագրություն
 
ՊատկերՀանրակրթականդպրոցներիհիմնականցուցանիշները (2011-2012 ուստարի)

                   Տարածաշրջանի
անվանումը
Դաս. միջին խտությունը
Ուսուցիչների
թիվը
Ուսուցչական
դրույքների
թիվը
Դրույք-ուսուց.
հարաբեր.
Գյումրի
21.2
1312
1141.4
0.87
Արթիկ
17.1
813
609.8
0.75
Ախուրյան
15.0
758
606.4
0.80
Ամասիա
7.0
261
187.9
0.72
Աշոցք
8.7
341
255.7
0.75
Անի
13.8
372
282.7
0.76
Ընդամենը
14
3857
3083.9
0.8

 
                             
 
Մարզի հանրակրթական դպրոցների դասարանների միջին խտությունը ցածր է հանրապետական միջինից, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ նորակառույց դպրոցական շենքերի մի մասը ոչ տիպային են և չունեն համապատասխան չափերի դասասենյակներ և, որ մեծ թիվ են կազմում թերբեռնված գյուղական դպրոցները : Այս ցուցանիշը մարզի քաղաքային դպրոցների համար 21.1 է, իսկ գյուղական դպրոցների համար 12.9 :
 
Բարձրագույն մանկավարժական կրթություն ունի մանկավարժների 85.5%-ը, բարձրագույն ոչ մանկավարժական՝ 3.1%-ը, միջին մասնագիտական մանկավարժական՝ 10.1%-ը, թերի բարձրագույն           1.3 %-ը : Միայն միջնակարգ կրթությամբ ուսուցիչներ համակարգում չեն աշխատում :
 
Ավագդպրոցներիստեղծմանծրագիր
Մարզում գործում են 13 ավագ դպրոցներ, որից 10-ը Գյումրիում, 2-ը` Արթիկում և 1-ը Ախուրյանում: Սրանով մարզում ավագ դպրոցների ծրագիրը համարվում է ավարտված: Բացի սրանից մարզում գործում ևս 2 ավագ դպրոցներ, որոնցից մեկը ՀՊՃՀ համակարգում, իսկ մյուսը 2012-2013 ուստարվանից կգործի Գյումրու մանակվարժական ինստիտուտում :
 
Օլիմպիադաներումաշակերտներիմասնակցությունը
 

Փուլը
Տարածքային փուլ
Մարզային փուլ
Հանրապետական փուլ
Մասնակիցների թիվը
2011-2012 ուստարի
3300
1200
131

 
Կրթությանմատչելիությանապահովում
Միջին և ավագ դպրոցներում կրթության մատչելիությանը էապես նպաստեց նոր ներդրված դպրոցահասակ երեխաների հարևան համայնքների դպրոցներ տեղափոխվելու երթևեկության հատուցման ծրագիրը: Այս նպատակով ՀՀ պետական բյուջեից կատարվել են հատկացումներ և կազմակերպվել է թվով 156 աշակերտների երթևեկությունը:
Նախադպրոցական կրթություն
Մարզում գործում են 49 նախակրթարաններ, որտեղ հաճախում են 4110 երեխաներ: Նախադպրոցական ուսումնական հաստատություններում ընդգրկված երեխաների թիվը դեռևս չի գերազանցում նախադպրոցական տարիքի երեխաների թվի 35%-ը: Խնդիրը մասամբ մեղմվեց <<Օգնություն նախադպրոցական տարիքի երեխաներին>> ծրագրի ներդրումով, որի արդյունքում մարզիգյուղական համայնքների թվով 13 դպրոցներում բացվեցին և գործում են նախադպրոցական խմբեր: Այդ համայնքների դպրոցներում շարունակվում է նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացումը, որի համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է համապատասխան գումար: Ձևավորված 14 խմբերում ներգրավված են շուրջ 371 երեխաներ:
Մարզի 119 համայնքներից 60-ում չկան համայնքապատկան նախադպրոցական հաստատությունների համապատասխան շենքեր, 30-ում կան շենքեր (հիմնականում անմխիթար վիճակում), սակայն համայնքների ֆինանսական սակավ կարողությունների պատճառով մանկապարտեզներ չեն գործում: Գյուղական համայնքների ղեկավարների հետ համատեղ աշխատանքներ են տարվում նախադպրոցական կրթության կազմակերպման համար պայմաններ ստեղծելու և այն ավելի մատչելի դարձնելու համար :
2012 թվականի Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ շարունակվեց Կրթության որակ և համապատասխանություն ծրագրի շրջանակներում <<Օգնություն նախադպրոցական տարիքի երեխաներին>> ենթածրագրի 2-րդ փուլը : Մարզի թվով 29 դպրոցներ ընդգրկվեցին այդ ծրագրում (3-ը Գյումրի, 1-ը Մարալիկ քաղաքներում, մնացածը գյուղական համայնքների դպրոցներում) : Սեպտեմբերից այդ հաստատություններում կգործեն նախադպրոցական խմբեր, որտեղ ընդգրկված են մոտ 790 երեխա : Ծրագիրը` համայնքային 25% ֆինանսավորմամբ գործելու է մեկ տարի: Խնդիր կա ծրագիրը, ինչպես նախորդ փուլում, այնպես այս փուլի ավարտին, դարձնելու շարունակական:    
Շենքային պայմաններ, նյութատեխնիկական բազա:
Հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքերի հիմնանորոգման, վերանորոգման, մարզադահլիճների և մարզահրապարակների կառուցման, վերականգնման և նորոգման աշխատանքները շարունակական են և իրականացվում են ըստ առաջնահերթության : Խիստ առաջնահերթ հիմնանորոգման կարիք ունեն Հովունիի, Կապսի, Հայրենյացի, Արթիկի թիվ 8 դպրոցի դպրոցական շենքերը, մի շարք դպրոցների մարզադահլիճներ և մարզահրապարակներ:
 
 
Վերջին տարիներին էապես բարելավվել է նաև դպրոցական շենքերի ջերմամատակարարումը: Գնալով նվազում է հեղուկ վառելանյութի վառարաններ օգտագործող դպրոցների թիվը, ավելանում են ջերմամատակարարման համակարգով ջեռուցվող շենքերը:
Գազիֆիկացված կաթսայից սնվող ջեռուցում է իրականացվում մարզի 60 հանրակրթական դպրոցների շենքերում (36%): Նախորդ տարվա նկատմամբ այս թիվը աճել է 7-ով: 15 դպրոցների դպրոցական շենքեր ջեռուցվում են դարձյալ լոկալ համակարգով, սակայն, օգտագործում են դիզելային վառելիք: Էլեկտրաէներգիայով ջեռուցվող դպրոցների թիվը մարզում 44 է (26%): Հինգ դպրոցական շենքերի ջերմամատակարարման համակարգերի բարելավումը մտած է ծրագիր : Սակայն, դեռևս 42 դպրոցներում ջեռուցումն իրականացվում է հեղուկ վառելանյութի վառարաններով, ինչն իր արդյունավետությամբ, շահագործման հարմարավետությամբ և անվտանգության առումով զգալիորեն զիջում է ջեռուցման մյուս ձևերին :  
Ուսումնալաբորատորբազա
Կարևոր խնդիր է հեռահար ուսուցման համակարգի ներդրումը և դպրոցների, քոլեջների, բուհերի էլեկտրոնային ցանցի ընդլայնումը` նպատակ հետապնդելով 2012 թվականին ապահովել բոլոր ուսումնական հաստատությունների ընդգրկվածությունը հեռահար ուսուցման համակարգում : Դա, իր հերթին, ենթադրում է հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման շարունակում ու զարգացում :
Մարզի դպրոցների համակարգչային սարքավորումներով ապահովվածության միջինը կազմում է 1 համակարգչին` 24.5 աշակերտ (հանրապետական միջինը 30.2 է ), 2009 թվականին այս ցուցանիշը 1 համակարգչին 30.6 աշակերտ էր (հանրապետական միջինը 40.2 էր) : Ինտերնետին միացված է մարզի հանրակրթական դպրոցներից 97-ը` 55.4%: Նախորդ տարվա այս ցուցանիշը 84 էր` 47.2 % : Այս հարցում դպրոցներին զգալի աջակցություն է ցուցաբերել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) :
Նախատեսվում է 2012 թվականի վերջում մարզի հանրակրթական համակարգում մեկ համակարգչից օգտվող աշակերտների միջին թիվը հասցնել 20-ի:
 
Կարևորվում է դպրոցների համակարգչային սարքավորումների, համակարգչային ուսումնական կենտրոնների և Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի (ՀԴԻՑ) հնարավորությունների արդյունավետ օգտագործումը կրթական նպատակներով, այդ թվում նաև դասաժամերից դուրս ուսուցիչների և աշակերտների կողմից ինքնուսուցման նպատակով համակարգիչների ու ինտերնետի օգտագործման հնարավորությունը, դպրոցի էլեկտրոնային գրադարանում առկա ուսումնական ձեռնարկների արդյունավետ կիրառումը ուսումնական գործընթացում, ուսուցիչների կողմից էլեկտրոնային նոր ուսումնամեթոդական նյութերի ստեղծումը :
Պաշտոնական փաստաթղթերը, հրահանգներն ու կարգադրությունները, մասնավորապես միասնական քննությունների և ստուգումների մասին տեղեկատվությունը ժամանակին ստանալու տեսանկյունից չափազանց արդյունավետ է ՀԴԻՑ–ի միջավայրում դպրոցներին տրամադրված էլեկտրոնային փոստի օգտագործումը :
 
Առանձնահատուկպայմաններիկարիքունեցողերեխաներիկրթություն 
 
Մարզի երկու հատուկ դպրոցներում սովորում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 164 երեխաներ:
2011-2012 ուստարվանից Գյումրու թթ. 1, 7, 11, 40 և Արթիկի թիվ 1 դպրոցներն ընդգրված են ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկում : Այս դպրոցներում սովորում են 69 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, որոց կրթությունը լիարժեք կազմակերպելու նպատակով պետական բյուջեից հատկացվում է համապատասխան գումար :
2012-2013 ուսումնական տարվանից այս դպրոցների թիվը կավելանա ևս մեկով:
 
Կատարված աշխատանքների, ինչպես նաև առաջիկա ծրագրարը ներկայացնելուց հետո, խոսքը տրվեց ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ պարոն Մանուկ Մկրտչյանին : Պարոն Մկրտչյանը ևս անդրադառնալով կրթական համակարգում իրականացվող բարեփոխումներին, նշեց, որ պետք է դրանք այնչափ լիարժեք և լրջությամբ իրականացնել, որ 50-60 տարի անց մեր գալիք սերունդները չնախատեն ավագներին, ոչ լիարժեք և անհասկանալի կրթական ժառանգություն թողնելու համար: Պարոն Մկրտչյանն անդրադարձավ դպրոցներում տեղ գտած մի շարք բացթողումներին, որոնք չնայած Շիրակի մարզին չէին վերաբերվում, բայց որպես բաց թողում մտահոգելու առիթ է տալիս, ինչպես օրինակ բերեց պարոն Մկրտչյանը, երբ մարզերից մեկի դպրոցում, աշակերտի բացակայությունն անցել է 200 ժամը, և տնօրենը որպես հարցի լուծում դիմել է նախարարություն : - Իհարկե տվյալ դեպքում ելքը մեկն է, նշեց պարոն Մկրտչյանը, ազատել զբաղեցրած պաշտոնից այդ տնօրենին կամ խիստ նկատողություն հայտնել իրեն և դասղեկին, ժամանակին հարցին ուշադրություն չդարձնելու համար: Նախարարի տեղակալն անդրադարձավ նաև դպրոցների զարգացման ծրագրերին, որոնք որպես կանոն բոլոր տնօրենների մոտ չնայած կան, բայց ծառայում են զուտ որպես մտահոգությունների կամ լավագույն դեպքում առաջարկությունների ծրագիր, և ոչինչ ավելի, քանզի մրցույթներին ներկայացված և ոչ մի նման ծրագիր, կյանքի չեն կոչվել, հույսը դնելով պետական ծրագրերին:   Պարոն Մկրտչյանը հորդորեց խորհրդակցության մասնակիցներին անկախ առկա դժվարություններից ջանք ու եռանդ չխնայելու մատաղ սերնդի ճիշտ և որակյալ դաստիարակման գործում :  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:57:04