Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 1-ԻՆ ՊԼԵՆԵՐԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

28.08.2012

 

Օգոստոսի 28-ին Շիրակի մարզի գեղատեսիլ անկյուններից մեկում` Թորոս գյուղի <<Մանուշակ>> ճամբարի տարածքում տեղի ունեցավ <<Մինասի Գույներով>> երիտասարդ նկարիչների հանրապետական առաջին պլեները: Նախադեպը չունեցող միջոցառմանը մասնակցում էին Հանրապետության բոլոր մարզերի երիտասարդ նկարինչներ, նկարչության դասատուներ, դասախոսներ: Միջոցառմանը մասնակցում էին ՌԴ Ոիլյանովսկի մարզի Կարսունսկի Ա.Պլաստովի անվան նկարչական դպրոցի դասատուներ Նատալյա Պետրովնան, Լադա Վալերյանովնան և Նինա Ֆյոդորովնան: 2011 թվականի հունիսի 15-ից- 24-ը Գյումրուց թվով երեք երիտասարդ նկարիչներ, ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ Գոռ Մարգարյանի գլխավորությամբ մասնակցեցին Ուլյանովսկի մարզում կազմակերպված հանրահայտ ռուս նկարիչ Արկադի Պլաստովի հիշատակին նվիրված <Պլաստովի հողը> 10-րդ հոբելյանական ամառային ստեղծագործական դասընթացներին: Հենց այդ շնորհաշատ երիտասարդի նախաձեռնությամբ և Շիրակի մարզպետարանի և Հանրապետական Կուսակցության ֆինանսավորմամբ տեղի ունեցավ Հանրապետական 1-ին պլեները:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, ՀՀ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, Շիրակի մարզպետի տեղակալներ Սեյրան Պետրոսյանը, Հարություն Արշակյանը, հյուրեր մայրաքաղաքից և հանրապետության այլ մարզերից:
Պլեների մասնակիցները փողային նվագախմբի նվագակցությամբ տեղ զբաղեցրեցին ճամբարի հրապարակում: Հայաստանի Հանրապետության պետական օրհներքի ներքո դրոշի բարձրացումից, և պլեների հիմնը նչեցնելուց հետո, միջոցառման բացման արարողության ժապավենը կտրելու պատիվը տրվեց ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանին և ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Սահակ Մինասյանին:  Միջոցառման մասնակիցներն անցան ծառուղով, որտեղ տեղադրված էին Պլեների մասնակիցների գեղանկարչական աշխատանքները, ծանոթացան ներկայացված աշխատանքներին: Ճամբարի տարածքում ծավալվեց բուռն ստեղծագործական աշխատանք, որը ղեկավարում էին Գյումրու տարբեր հաստատությունների նկարչության բարձրակարգ վարպետներ: Հատկապես մեծ էր ուշադրությունը ՌԴ Ուլյանովսկի մարզից ժամանած պատվիրակության հանդեպ: Հանրապետական առաջին Պլեները կտևի չորս օր: Հագեցված աշխատանքային գրաֆիկի շրջանակում, միջոցառման մասնակիցներին սպասվում են այցելություններ Մարմաշենի վանքային համալիր, Ջաջուռ` Մինաս Ավետիսյանի տուն թանգարան, որտեղ կանցկացվի նաև բացօդյան նկարչության դաս: Նախատեսվում է այցելություն Երկրաշարժի զոհերի հուշակոթող, Գեղագիտության ազգային հենտրոնի Գյումրու մասնաչյուղ, այցելություն Երանուհի և Մարիամ Ասլամազյան քույրերի պատկերասրահ, այցելություններ Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի, Հովհ. Շիրազի, Ավ. Իսահակյանի, Շիրազի թանգարաններ: Կազմակերպիչները խոստացել են, որ առաջին Պլեները, չի լինի վերջինը, այն կլինի շարունակական և հավանական է տարածում գտնի ողջ հանրապետությունում:   

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:23:26