Տպել
Նորություններ
ՀԵՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
29.08.2012
Օգոստոսի 29-ին Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ճեմասրահում մեկնարկեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության <<Զբաղվածության պետական ծառայություն>> գործակալության ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ կազմակերպված թվով 5-րդ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌԻԸ: տոնավաճառին մասնակցում էին ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, <<Զբաղվածության պետական ծառայություն>> գործակալության ղեկավար տիկին Սոնա Հարությունյանը, Ավստրիայի զբաղվածության հանրային ծառայության պետ Վերներ Շելինգը:
Գործազրկության մակարդակը ՝ համաձայն զբաղվածության Շիրակի մարզային կենտրոնի տյվալների` մարզում 10.05 % , ք. Գյումրի 14.7 % :
Այսպիսին է գործազրկության վիճակը մարզում: Թվերն իհարկե, ինչպես նշեցին զբաղվածության կենտրոնի տնօրեն տիկին Ամալյա Ադամյան, այնպես էլ ՀՀ <<Զբաղվածության պետական ծառայություն>> գործակալության պետ տիկին Սոնա Հարությունյանը վերջնական չեն, մշակման փուլում են, և հետևաբար նաև ենթակա են փոփոխման: Հասկանալի է, որ որքան էլ փոփոխման ենթակա լինեն, միևնույնն է գործազրկության բարձր մակարդակը դրանից չի նվազելու: - Այո, մեկ տոնավաճառով հնարավոր չէ լուծել գործազրության խնդիրն ամբողջությամբ, առավել ևս միամտություն կլիներ այդպես մտածելը, ասում է տիկին Հարությունյանը: Բայց, որ այն լավ առիթ է թե գործատուի, և աշխատանք փնտրողի համար, դա փաստ է: -Այս տարի տոնավաճառին մասնակցելու հայտ են ներկայացրել 33 գործատու, ասում է զբաղվածության Շիրակի մարզային կենտրոնի ղեկավար տիկին Ամալյա Ադամյանը: Ցավոք, և միևնույն ժամանակ անհասկանալի է դառնում աշխատանք փնտրողի մերժողական հոգեբանությունը, - պայմանները ձեռք չեն տալիս, փողը քիչ է, աշխատանքը հարմար չէ, դժգոհում են աշխատանք փնտրողները, բայց և դժգոհում որ աշխատանք չկա: -Այո, կան երբեմն ծայրահեղության հասնող պահանջներ ներկայացնող գործատուներ, բայց ոչ բոլորը, և ոչ միշտ: Ավստրիայի զբաղվածության հանրային ծառայության պետ Վերներ Շելինգը, իր ելույթում անկեղծ խոստովանեց, որ նման բան նախկինում չի տեսել, և հետևաբար չի պատկերացնում դրա արդյունավետությունը, բայց խոստացավ փորձել մեկ անգամ: Ինչ վերաբերվում է կոնկրետ գործատու –աշխատանք փնտրողին, նշեց, - որ երբեք լավ գործատուն չի փնտրի վատ աշխատող, իսկ վատ աշխատողը չի գնա լավ գործատուի մոտ, պարզապես աշխատաշուկան անկախ ամեն ինչից ունի իր գրված և չգրված օրենքները, որոնք պետք է խստագույնս պահպանել: Ինչևէ, կայացավ մեկ տոնավաճառ ևս, թե որքան աշխատատեղ կբացվի այս տոնավաճառից հետո ցույց կտա ժամանակը, միայն տխուր փաստը մնում է փաստ, որ զբաղվածության կենտրոնում ներկայացված 184 թափուր աշխատատեղեր, անհասկանալի կերպով չեն գտնում իրենց տերերին, ովքեր մշտապես բողոքում են աշխատատեղեր չլինելուց, և օրվա հացը դժվարությամբ հայթայթելուց:
Ստորև ներկայացնում ենք զբաղվածության վիճակը մարզում, Շիրակի մարզային կենտրոնի 01.07.2012թ. դրությամբ / հազ. դրամ /
ԶՏԿ
|
Աշխատանք փնտրող
|
Աշխատանք փնտրող չզբաղված
|
Գործազուրկներ
|
Աշխատանքի տեղավորում
|
||||
ընդամենը
|
կանայք
|
ընդամենը
|
կանայք
|
ընդամենը
|
կանայք
|
ընդամենը
|
կանայք
|
|
Գյումրի
|
7689
|
5424
|
7059
|
5033
|
6574
|
4713
|
252
|
177
|
Արթիկ
|
688
|
495
|
564
|
438
|
523
|
415
|
33
|
19
|
Մարալիկ
|
446
|
320
|
303
|
233
|
288
|
220
|
17
|
13
|
Ամասիա
|
69
|
43
|
54
|
33
|
52
|
32
|
12
|
9
|
Աշոցք
|
273
|
181
|
185
|
144
|
168
|
132
|
10
|
6
|
Մարզ
|
9165
|
6463
|
8165
|
5881
|
7605
|
5512
|
324
|
224
|