Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՆՈՒՇ ՕՊԵՐԱՆ 100 ՏԱՐԻ ԱՆՑ ԿՐԿԻՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

31.08.2012

 

 
2012-ի օգոստոսի 31-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ "Անուշ" օպերայի 100-ամյակին նվիրված բեմադրության պրեմիերան: Պրեմիերաին ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ Տարածքային կառավարման, ՀՀ Մշակույթի նախարարների տեղակալներ, ՀՀ-ում հավատարմագրված մի շարք օտարերկրյա դեսպաններ, նախկին Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար Դոնարա Հարությունյանը, շատ շատ ճանաչված ու հարգված լավ Գյումրեցիներ: Գյումրիում իսկական տոն էր:
- Ցանկացած երևույթ մի ուրիշ շուքով է նշվում իր հայրենիքում: "Անուշ" օպերայի հայրենիքը Ալեքպոլն է, որտեղ առաջին բեմադրությունը կայացել է ընդամենը 11 երաժշտի և մի քանի դերասանների մասնակցությամբ: Այսօր Գյումրիի սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ 50-հոգանոց կազմով, իսկ օպերային ընդհանուր առմամբ մասնակցում էր 150 մարդ: Բայց ես վստահ եմ, որ եթե տեղերը փոխենք, և բեմը դառնա դահլիճ, իսկ դահլիճը` բեմ, նույն արդյունքը պիտի ստանանք, որովհետև Գյումրին շարունակում է մնալ արվեստների քաղաք, իր ելույթում նշեց ՀՀ Շիրակի մարզպետի խորհրդական, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը, ում անմիջական նախաձեռնությամբ և մի շարք բարեգործների բարեգործության և ֆինանսական աջակցության շնորհիվ կյանքի կոչվեց օպերայի բեմականացումը: -Կարևորն այն է, որ բեմականացմանը չի մասնակցել դրսի և ոչ մի մասնակից, սկսած երգիչ երգչուհուց, վերջացրած բեմականացումն ու տեխնիկական խնդիրները, շարունակում է իր խոսքը տիկին Կիրակոսյանը: - Բերեք խիստ քննադատությամբ չմոտենանք ներկայացմանը, կարևորն է, որ այն իրականություն դարձավ մեր բոլորի համատեղ ուժերով:  Անուշի դերակատարն էր տակավին երիտասարդ երգչուհի Արևիկ Գրիգորյանը, Սարոյին մարմանավորում էր Կարապետ Մանուկյանը, Մոսիին` Միհրան Գասպարյանը, իսկ Անուշի մորը` Նազան Ղազարյանը: Ներկայացման մեջ մտցված էր պոեմի հեղինակ Հովհաննես Թումանյանի կերպարը, ում մարմնավորում էր թատրոնի լավագույն դերասաններից Տիգրան Գաբոյանը: Այդ գեղեցիկ ներկայացման ռեժիսորն էր  ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանն, իսկ Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ Երվանդ Վարոսյանի ղեկավարությամբ:  Ճիշտ է Հասմիկ Կիրակոսյանը մոռացել էր նշել Ջեմա Քաղցրիկյանի անունը, ում վաստակն ու դերակատարումը պակաս չէր ներկայացման մեջ, բայց տիկին Կիրակոսյանը բարձր գնահատելով Քաղցրիկյանի վաստակն ու իր կողմից թույլ տրված բացթողումը, խնդրեց հրապարակավ այդ մասին հիշատակել:
Անկախ ամեն ինչից Գյումրիում տոն էր, շատ մեծ տոն, ընդամենը հարյուր տարի առաջ 1912 թվականի օգոստոսի 4-ին Ալեքսանդրապոլի (Գյումրի) քաղաքային ժողովրդական տանն առաջին անգամ բեմադրվեց Հովհ. Թումանյանի «Անուշ» պոեմի գրական հենքի վրա ստեղծված համանուն օպերան: Կոմպոզիտորը քաղաքում հայտնի երաժիշտ Արմեն Տիգրանյանն էր: Հայ գեղջկական խոսքով համեմված պոեմը մեղեդի ստացավ Ալեքպոլի քաղաքային ժողովրդական երգի, աշուղական ու հոգևոր երաժշտության ելևէջներից:
Օպերան հետագայում բեմադրվեց Երևանում, Մոսկվայում, նաև Ֆրանսիայում և ԱՄՆ-ում: Խորհրդային տարիներից հետո այն առաջին անգամ բեմադրվեց 2002 թվականին` օպերայի առաջին ներկայացման 90-ամյակի առթիվ:
Հանդիսատեսն իր երկար տևած ուժեղ ծափերով, մասնագետներն իրենց խոսքով հաստատեցին, որ մենակատարաները, որոնք առաջին անգամ էին մեծ բեմ ելնում, ցուցաբերեցին բարձր պրոֆեսիոնալիզմ: Մարդիկ հատկապես տպավորված էին Անուշի խելագարության տեսարանից, որտեղ Արևիկ Գրիգորյանը մեծ զգացմունքայինությամբ ներկայացրեց իր հերոսուհու ապրումները:
Հարյուր տարի անց, Գյումրիում կրկին ուրախ աշխուժություն էր տիրում առավոտից, անսովոր մի աշխուժություն, մարդիկ կես կատակ կես լուրջ միմյանց տեսնելիս հարցրել էին, - <<Անուշ>> նայելու գալու էս….

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56