Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՒՂԵՐՁԸ

01.09.2012

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ. Հարգելի ուսուցիչներ ու ծնողներ. Շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Այսօր գեղեցիկ օրն առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել նախ առաջին դասարանցիներին և առաջին կուրսեցիներին, ովքեր առաջին անգամ ոտք են դնում դպրոցական և ուսանողական նոր կյանք, որտեղ իրենց սպասում են բազում հետաքրքրություններ ու լուսավոր պահեր: Մեր պետության վաղվա օրվա հզորությունն ու բարեկեցությունը մեծապես կախված է այսօրվա դպրոցականից, նրա գիտելիքներից ու դաստիարակությունից: Ինչպիսի դպրոց կունենանք առաջիկայում, այնպիսին էլ կլինի մեր վաղվա քաղաքացին: Այսօր որքան շատ լինի բոլորիս ուշադրությունը կրթական գործի հանդեպ, դպրոցականի և ուսուցչի հանդեպ, այնքան կշահեն մեր պետականությունն ու երկրի ապագան: Համոզված եմ, որ կրթական ոլորտի բարեփոխումներն ու արդիականացումը որոնք մշտապես գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում, առաջիկայում ևս տալու են լուրջ արդյունքներ և իրականանալու են մեր սպասելիքները: Կրկին անգամ շնորհավորելով բոլորիս այս գեղեցիկ և հիշարժան օրվա առիթով մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն, և անսահման հաջողություններ ուսման մեջ: ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ՝ ԱՇՈՏ ԳԻԶԻՐՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58