Նորություններ
ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ
10.09.2012
Ընտրությունները, որ ի սկզբանե անհասկանալի պատճառով փորձեցին ձևակերպել խիստ աղմկահարույց, լարվածություն պահանջող, բազում անկանխատեսելի հետևանքներով, ցավոք, այդ ամենը պատկերացնողների և ցանկացողների համար, անցան շատ հանգիստ, շատ կազմակերպված, շատ լավ: Ոչ մի արտառոց միջադեպ, ոչ մի աղմկահարույց դեպք չի գրանցվել մարզում տեղի ունեցած ընտրությունների առումով: Ընտրությունների ընթացքին մինչև վերջ, ինպես նաև ամբողջ գիշեր հետևել են հատկապաես Շանթ և Ցայգ հ/ը-ները, ամբողջ օրը Գյումրիում աշխատել է կենտրոն հ/ը: Արձանագրվել են մի քանի առայժմ ոչ ամբողջությամբ և լիարժեք հիմնավորում ունեցող ահազանգներ, որոնք լիարժեք ուսումնասիրությունից հետո, օրենքով սահմանված կարգով ընթացք կստանան, և բոլոր նրանք, ովքեր իրոք կապ կամ մասնակցություն են ունեցել որևէ միջադեպի հետ, պատասխան կտան օրենքի ամենայն խստությամբ, այդ մասին հայտարարությամբ հանդես է եկել մարզի գլխավոր դատախազ Դավիթ Սարգսյանը: Այս պահի դրությամբ, բոլոր տվյալները նախնական են, բացառությամբ նրա, որ, ինչպես իշխանություններն էին խոստոցել անցկացնել ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ, մնացին իրենց խոստմանը հավատարիմ, ինչն այլևս իրականություն է, և ոչ ոք չի կարող հերքել այն: Դրանք հավաստող Գյումրու բնակիչների հետ կատարված հարցազրույցների վերաբերյալ հրապարակումները եթեր են հեռարձակվել տեղական լրատվամիջոցներով