Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

10.09.2012

 

2012 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ Շիրակի մարզի 119 համայնքների 113-ում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 113 համայնքներից 86 համայնքում` երկու քաղաքային, 84 գյուղական, տեղի ունեցան համայնքի ղեկավարի, 100-ում ավագանու անդամների ընտրություններ: 86 համայնքների Հանրապետական կուսակցության 41 համայնքի ղեկավարներից, առաջադրվել էին 37-ը: Ընրությունների արդյունքում Հանրապետական համայնքի ղեկավարների թիվը դարձավ 49-ը: Տարածաշրջաններում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում գործող համայնքի ղեկավարներից չեն վերընտրվել` Աշոցքի տարածաշրջանից – Ղազանչիի գյուղապետը, Արթիկի տարածաշրջանից -Գետափ, Սարալանջ, Անիի Տարածաշրջանից – Աղինի, Լանջիկի, Ախուրյանի տարածաշրջանից Հացիկի, Ոսկեհասկի և Բենիամինի գյուղապետերը:
Քաղաքային համայնքներում` Արթիկի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էին ՀՀԿ ական թեկնածուներ գործող քաղաքապետ Խաչատուր Վարագյանը և Արամայիս Աբրահամյանը: Ըստ նախնական տվյալների 5635 կողմ ձայներով, 63,59 տոկոս առավելությամբ, Արթիկի քաղաքապետի պաշոնը կզբաղեցնի Արամայիս Աբրահամյանը: Գործող քաղապետԽաչատուր Վարագյանը հավաքել է 3227 կողմ ձայն` 36,11 տոկոս:
Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար ծավալված պայքարում ըստ նախնական տվյալների հաղթող է ճանաչվել քաղաքապետի թեկնածու ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ կուսակցության անդամ Սամվել Բալասանյանը, 27 624 կողմ ձայն` 64,96 տոկոս, ՀՅԴ ներկայացուցիչ Հովսեփ Սիմոնյանը, ով ստացել է ընտրողների 10 346 կողմ ձայն` 24,37 տոկոս:

Ընտրությունները, որ ի սկզբանե անհասկանալի պատճառով փորձեցին ձևակերպել խիստ աղմկահարույց, լարվածություն պահանջող, բազում անկանխատեսելի հետևանքներով, ցավոք, այդ ամենը պատկերացնողների և ցանկացողների համար, անցան շատ հանգիստ, շատ կազմակերպված, շատ լավ: Ոչ մի արտառոց միջադեպ, ոչ մի աղմկահարույց դեպք չի գրանցվել մարզում տեղի ունեցած ընտրությունների առումով: Ընտրությունների ընթացքին մինչև վերջ, ինպես նաև ամբողջ գիշեր հետևել են հատկապաես Շանթ և Ցայգ հ/ը-ները, ամբողջ օրը Գյումրիում աշխատել է կենտրոն հ/ը: Արձանագրվել են մի քանի առայժմ ոչ ամբողջությամբ և լիարժեք հիմնավորում ունեցող ահազանգներ, որոնք լիարժեք ուսումնասիրությունից հետո, օրենքով սահմանված կարգով ընթացք կստանան, և բոլոր նրանք, ովքեր իրոք կապ կամ մասնակցություն են ունեցել որևէ միջադեպի հետ, պատասխան կտան օրենքի ամենայն խստությամբ, այդ մասին հայտարարությամբ հանդես է եկել մարզի գլխավոր դատախազ Դավիթ Սարգսյանը: Այս պահի դրությամբ, բոլոր տվյալները նախնական են, բացառությամբ նրա, որ, ինչպես իշխանություններն էին խոստոցել անցկացնել ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ, մնացին իրենց խոստմանը հավատարիմ, ինչն այլևս իրականություն է, և ոչ ոք չի կարող հերքել այն: Դրանք հավաստող Գյումրու բնակիչների հետ կատարված հարցազրույցների վերաբերյալ հրապարակումները եթեր են հեռարձակվել տեղական լրատվամիջոցներով

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23