Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լեհաստանի Հանրապետության Վելիկապոլսկայա Վոյեվոդության պատվիրակության այցը Շիրակի մարզ

14.09.2012

 

 
Սեպտեմբերի 13-ին և 14-ին Շիրակի մարզում էին ճանաչողական այցով Հայաստան ժամանած Լեհաստանի Հանրապետության Վելիկապոլսկայա Վոյեվոդության պատվիրակությունը, Վոյեվոդության մարշալեկ Մարեկ Վոզնյակի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին՝ գործարար Մարիան Նիկելը, էլեկտրական բաշխիչ ցանցերի ընկերության վարչության տնօրեն Արթուր Ռուժեցկին, մարշալեկի աշխատակազմի տնօերն Տոմաշ Գրուձյակը, ENEA ընկերության օպերատոր Յարոսլավ Պոլուդնիկևիչը և թարգմանչուհի Յարոսլավա Վերբժիցկան: Պատվիրակությունը նախ հանդիպեց Շիրակի մարզպետի հետ: Կայացած ջերմ բարեկամական զրույցից և ծանոթությունից հետո, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը և Վելիկապոլսկայա Վոյեվոդության մարշալեկ Մարեկ Վոզնյակը ստորագրեցին՝
Արձանագրություն
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի և Լեհաստանի Հանրապետության Վելիկոպոլսկա վոյեվոդության մարշալեկ Մարեկ Վոզնյակի միջև 2012 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքում կայացած հանդիպման.
Հաշվի առնելով երկու տարածաշրջանների միջև եղած նմանությունը, տնտեսական, մշակութային և սոցիալ-քաղաքական կապերի հաստատման հնարավորությունները, ինչպես նաև ղեկավարվելով Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում կապերի ձևավորման և ամրապնդման վճռականությամբ՝
Կողմերը պայմանավորվեցին,որ կձգտեն երկու տարածաշրջանների մերձեցմանը, ինչպես նաև ընդունում են ավելի սերտ համագործակցության հնարավորությունը, որը կարող է հիմք հանդիսանալ ապագայում միջտարածաշրջանային բարեկամական փոխհարաբերությունների հաստատման համար:
Արձանագրության ստորագրումից հետո երկու մարզպետները միմյանց նվիրեցին շատ հետաքրքիր խորհուրդ ունեցող նվերներ: Մարզպետի հետ հանդիպումից հետո, պարոն մարշալեկի գլխավորած պատվիրակությունն այցելեց Երկրաշարժի զոհերի հուշակոթող, ծաղիկներ դրեցին զոհերի հուշաքարին, շրջեցին Սրբ. Ամենափրկիչ եկեղեցու տարածքում, դիտեցին Նախիջևանի Հայկական խաչքարերի նկատմամբ ազերիների իրականացրած վանդալիզմի արդյունքում ոչնչացված խաչքարերի կրկնօրինակները, ոտքով անցան Գյումրու կենտրոնական հրապարակով, այցելեցին հին Գյումրվա Ալեքսանդրովսկի փողոցը, որտեղ մինչև օրս պահպանվում է յուրահատուկ ճարտարապետական ոճով կառույցներ, հատկապես հին կառույցների ճակատային մասի նախշերը: Պատվիրակությունն այցելեց նաև Սրբ. Նշան եկեղեցի: Եկեղեցուց պատվիրակությունն այցելեց Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն, ծանոթացան երիտասարդ մասնագետների աշխատանքին և իրականացվող ծրագրերին: Հաջորդ այցելությունը Գյումրու Քաղաքային կենցաղի և ճարտարապետության թանգարանն էր, որտեղ հյուրերը, չնայած կարճատև կանգառին, բավականին շատ բան իմացան մշակույների և արվեստների քաղաքի մասին: Թանգարանից պատվիրակությունն այցելեց Գյումրու համանուն գարեջրի գործարան, ուր գործարանի սեփականատեր, օրեր առաջ Գյումրու քաղաքապետ ընտրված ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանը, հյուրերին ծանոթացրեց գործարանին և թողարկվող արտադրատեսակներին, գործարանի նկուղային մասում վայելեցին հանրահայտ և համեղ Ալեքսանդրապոլ գարեջուրը: Պատվիրակության ծրագրերով հագեցված երկրորդ օրն սկսվեց Մարմաշենի վանքային համալիրից, ուր Շիրակի Երկրագիտական թանգարանի տնօրենը հյուրերին մանրամասն ներկայացրեց վանքի պատմությունը: Գյումրիում հյուրերի վերջին կանգառը Լեհաստանի տուն հասարակական կազմակերպությունում էր: Լեհաստանի և Հայաստանի Հանրապետությունների հիմներից հետո, պարոն Մարեկ Վոզնյակը փոքր ելույթ ունեցավ, ելույթներ ունեցան Լեհական համայնքի ղեկավար Արտյոմ Կառլովիչը, հ/կ-ի անդամներ: Հյուրերի համար ելույթով հանդս եկան հ/կ-ի տարիքով ամենակրտսերները: Շամպայն ըմպելուց հետո, շնորհակալական խոսքով հանդես եկավ պան Մարշալեկը, ով կազմակերպությանը ցանկացավ ամենայն բարիք, և հյուրերը հրաժեշտ տվեցին Գյումրիում բնակվող Լեհ հայրենակիցներին: Ճանաչողական այցի ավարտին հյուրերը Շիրակի մարզպետի ուղեկցությամբ այցելեցին Հառիճի վանքային համալիր, ծանոթացան այդ հոյակերտ կառույցին, և մեկնեցին մայրաքաղաք: Կեսգիշերն անց մեր Լեհ բարեկամները մեկնեցին Հայաստանից, իրենց հետ տանելով ուրախ ժպիտներ, բարեմաղթանքներ, ամենալավ հիշողություններն իրենց կարճատև այցելության վերաբերյալ, և որ ամենակարևորն է, մեկնեցին նոր հանդիպման ակնկալիքով, այս անգամ իհարկե արդեն սպասելով մեր պատվիրակությանը:
Ստորև ներկայացնում ենք տեղեկատվություն Լեհաստանի Հանրապետության և Վելիկապոլսկայի Վոյեվոդության մասին, և Վոյեվոդության մարշալեկ Մարեկ Վոզնյակի վերաբերյալ:
Լեհաստանի Հանրապետություն
Մայրաքաղաքը՝ - Վարշավա
Տարածքը՝ -         312,7 հզ. կմ2
Բնակչությունը՝ - 38,5 մլն
Պետական լեզուն՝ - լեհերեն
Դրամական միավորը՝-  զլոտի
Լեհաստանը զարգացած արդյունաբերական, գիտության և մշակույթի երկիր է. հանրահայտ են լեհ աստղագետ Նիկոլայ Կոպեռնիկոսը, գրող Հենրիկ Սենկևիչն ու բանաստեղծ Ադամ Միցկևիչը, կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենը, ֆիզիկոս Մարի Սկլադովսկայա-Կյուրին և շատ ուրիշներ, որոնց ստեղծագործություններն ու հայտնագործությունները հարստացրել են համաշխարհային գիտությունն ու մշակույթը:
Գդանսկ, Գդինյա և Շչեցին նավահանգիստները երկիրը կապում են աշխարհի հետ: Դրանք միաժամանակ խոշոր նավաշինական կենտրոններ են: 
Վելիկապոլսկայի Վոյեվոդություն    
Բնակչությունը՝ 3 419 426 մարդ
Տարածքը՝ -         29 826 կմ2
Թվով 32-պովյատներ, /շրջաններ /
Վոյեվոդության կենտրոն ք. Պոզնան
Պոզնանը - հնագույն քաղաքներից Լեհաստանում, այն գտնվում է արեւմտյան Լեհաստանի կենտրոնական մասում : Պոզնանըհինգերորդ ամենամեծ քաղաքնէ Լեհաստանում (607.5 հազար մարդ, 2005 թ.)Այսօր Պոզնան հիմնական առեւտրային, արտադրական եւ ուսումնական կենտրոն Լեհաստանում, որտեղ զարգացած են մեքենաշինությունը, արդյունաբերությունը, և թեթեւ արդյունաբերությունը: Գործում է  միջազգային օդանավակայան, կա  համալսարան,  բժշկական ակադեմիա, մի քանի թատրոններ (այդ թվում `օպերայի):
Հայերը Լեհաստանում
Տակավին XIV-XV դարերում Լեհաստանում ապաստան են գտել մեծ թվով հայ գաղթականներ, որոնք դարեր շարունակ հաշտ ու խաղաղ ապրել են տեղի բնակչության հետ: Նրանց մեջ եղել են հմուտ արհեստավորներ, երկրագործներ, առևտրականներ, որոնք ըստ ամենայնի նպաստել են լեհական պետության զարգացմանը, հարկ եղած դեպքում զենքով պաշտպանել երկրի անվտանգությունը: Լեհահայերը տվել են նշանավոր գիտնականներ (Մելխիոր Ստեֆանովիչ, Սահակովիչ Կասյան, Շիմոն Բեդրոսովիչ, Յակոբ Առաքելովիչ, Ստեփանոս Ռոշքա, Գոգոժ Փիրամովիչը և ուրիշներ), պատմիչներ (Հովհաննես Կամենեցացի, Սիմեոն Լեհացի, Յան Տոմաշ Յուզեֆովիչ), բանաստեղծներ ու երաժիշտներ (Շիմոն Շիմոնովիչ, Տոմաչ Նարգիլևիչ, Յոզեֆ Դիոնեզի Մինասովիչ, Կայեթան Աբգարովիչ, Ադոլֆ Աբրահամովիչ, Յուզեֆ Նիկորովիչ, Կարոլ Միկուլին և ուրիշներ): Ներկայումս Լեհաստանում բնակվում է 15-20 հզ. հայ, որոնց մեծ մասը Հայաստանից արտագաղթել են վերջին 10-15 տարիների ընթացքում: Նրանց մի մասը լեհ հասարակության մեջ որոշակի դիրքի է հասել, աշխատում են պետական կառույցներում, գիտության ու մշակույթի բնագավառներում: Կրակովում գործում է Հայ մշակույթի ընկերությունը, որի նպատակն է համախմբել լեհահայությանը, վերականգնել նրանց մշակութային ավանդություններն ու կապեր հաստատել Հայաստանի հետ:
 
Վոյեվոդության մարշալեկ Մարեկ Վոզնյակ
Ծնվել է 1960 թվականի մարտի 5-ին:
Ավարտել է Պոզնանի Ադամ Միցկեեվիչի անվան համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության բաժինը, ինչպես նաև նույն համալսարանի տեղական ինքնակառավարման և քաղաքականության ամբիոնում  ասպիրանտուրան: 1990-1994թթ Սուչի Լաս կազմակերպության քարտուղար:
1994-ից Պոզնան քաղաքի հանրային գնումների ղեկավար ,< Վելիկոպոլսկի>հանրային գնումների տեղեկագիրի գլխավոր խմբագիր, դասախոս:
2005 թվականից Վելիկապոլսկայի Վոյեվոդության մարշալ:
2006 թվականի փետրվարից Բրյուսելում ռեգիոնների կոմիտեի անդամ:
Պարգևատրվել  բազմաթիվ կառավարական պարգևներով:2008 թվականի ապրիլից ռեգիոնների կոմիտեում նշանակվել է լեհական պատվիրակության նախագահ և ընտրվել է ռեգիոնների բյուրոի փոխնախագահ, ինչը ներառում է Արեւելյան գործընկերության տիրույթը:
Ռեգիոնների կոմիտեն /COR/-ը ներկայացնում է տարածաշրջանների և քաղաքների ձայնը Եվրոպական Միությունում
 Ունի ԵՄ 27  երկրներից, տարածաշրջանային և տեղական ընտրված ներկայացուցիչների 344 անդամ:
գործում են թվով 6 հանձնաժողովներ, որոնք իրավասու են  հետեւյալ ոլորտներում
• զբաղվածության, մասնագիտական ​​վերապատրաստում  տնտեսական և սոցիալական համախմբվածություն, սոցիալական քաղաքականություն, առողջություն
• Կրթություն և մշակույթ
• շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխություն, էներգետիկա
• Տրանսպորտ և ՏՐԱՆՍ - Եվրոպական ցանցեր.
• Քաղաքացիական պաշտպանություն:
տարվա ընթացքում 6 լիագումար նիստերի անցկացում:
300 - ից ավելի միջոցառումների կազմակերպում տարվա ընթացքում

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44