Տպել
Նորություններ
ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ 21 ՏԱՐԵԿԱՆ
21.09.2012
Հարգելի հայրենակիցներ.
Ընդունենք իմ ամենաջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Հայաստանի Հանրապետության Անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հայ ժողովուրդն առաջնորդվելով արժանապատվության վեհ գաղափարով 21 տարի առաջ Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան պետություն:
Հայաստանի Հանրապետությունն ընտրեց ժողովրդավարական պետության կառուցման համակարգը և աշխարհի քաղաքակիրթ պետությունների և ժողովուրդների հետ համաքայլ ընթանալու, մեր հասարակության համար գոյության ու ապագայի հուսալի երաշխիքներ ստեղծելու, մեր ինքնությունը պահպանելու և ազգային նվիրական իղձերն իրագործելու ճանապարհը:
Այս նշանակալի իրադարձության օրը շնորհավորում եմ բոլորիս և խոնարվում անկախության նահատակների սուրբ հիշատակի առջև:
Համոզված եմ, որ անցած դժվարին ճանապարհի ձեռքբերումները միասնական ջանքերով մենք կկարողանանք պահպանել, դրանց հավելել նորերը և դիմակայել բոլոր մարտահրավերներին:
Այս տոնական օրը մեր ժողովրդին ցանկանում եմ անամպ երկինք, երջանկություն, ստեղծագործ աշխատանք՝ հանուն մեր անկախ Հայաստանի զարգացման ու հզորացման:
Հարգանքով՝ Ա.ԳԻԶԻՐՅԱՆ