Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ի ՊԱՏԱՍԽԱՆ

24.09.2012

 

 

Կարմրաքար համայնքի ղեկավարի կողմից հարկերը չհավաքագրելու պատճառները տեղական հարկերի օրենսդրական փաթեթի հետ կապելը բացարձակ անհիմն է:

Գագիկ Վահրադյանը Կարմրաքարի գյուղապետն է 2001թ-ից: Ուշագրավ է,  որ Գ. Վահրադյանն իր պաշտոնավարման ողջ ընթացքում սեփական եկամուտների բարձր կատարողական է արձանագրել միայն 2011թ-ին` 84,4 տոկոս, հողի հարկի մասով ` 100 տոկոս, հողի վարձակալություն՝ 49,9 տոկոս: 2010թ-ին  սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է  38,4 տոկոս (հողի հարկի մասով կատարողականը` 80,1 տոկոս, հողի վարձակալություն՝13,7 տոկոս), 2009թ-ին` 21,2 տոկոս (հողի հարկի մասով` 49 տոկոս, հողի վարձակալություն՝ 10,9 տոկոս), 2008թ-ին` 13 տոկոս (հողի հարկի մասով` 20 տոկոս, հողի վարձակալություն՝ 6,2 տոկոս): 2012թ. բյուջեյով նախատեսված 433.0 հազար դրամ վարձավճարի դիմաց գանձումներ ընդհանրապես չեն իրականացվել:

 

Վերոնշյալ ցուցանիշները վկայում են, որ նախորդ տարիներին Գ. Վահրադյանը չի կարողացել հավաքագրել սեփական եկամուտները` ձեւավորելով ապառքներ,  հետեւաբար «մեղքը» 2012թ. գարնանն ընդունված հարկային փաթեթի վրա գցելն առնվազն լուրջ չէ:

 

Հարկ է նաեւ նշել, որ Կարմրաքար համայնքին ամեն տարի պետբյուջեից հատկացվել է  համահարթեցման դոտացիա` 3,5 մլն դրամի չափով,  մինչդեռ գյուղապետը չի կարողացել ապահովել համայնքային բյուջեի կատարումը:

 

Տարակուսանք է առաջացնում նաեւ գյուղապետի մեկ այլ արտահայտություն`  գյուղի «աֆտարիտետների» մասին, ովքեր իբր  հրաժարվում են հարկեր վճարելուց եւ հիմա արտոնյալ վիճակում են հայտնվել: Հարկ է նշել, որ Կարմրաքարն ունի մոտ 50 բնակիչ, եւ հետաքրքիր է, թե նրանցից քանիսին է գյուղապետը  «աֆտարիտետ» համարում: Եթե անգամ այդպիսիք կան, ապա նրանք «ի հայտ են եկել» գյուղապետի  թողտվությամբ եւ նրա կողմից ոչ արդյունավետ վարչարարության իրականացման  արդյունքում:

 

Մեկ անգամ եւս հիշեցնում ենք, որ օրենսդրական փաթեթով ոչ թե արտոնություն է սահմանվում կամ հարկային համաներում իրականացվում, այլ բազաներից հանվում են անհուսալի ապառքները:

 

Շիրակի մարզպետարանի աշխատակազմ

 

 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:26:05