Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անասնաբուժական սպասարկման կենտրոն Ազատան համայնքում

25.09.2012

 

 
 
Սեպտեմբերի 25-ին Շիրակի մարզի Ազատան համայնքում տեղի ունեցավ ,,Գյուղատնտեսական և Անասնաբուժական Սպասարկման Կենտրոնի /ԳԱՍԿ/ հանդիսավոր բացման արարողությունը: Կենտրոնը հիմնադրվել է ,,Ագրոբիզնեսի և Գյուղի Զարգացման Կենտրոն,,  CARD հիմնադրամի, OPEC Միջազգային Զարգացման Հիմնադրամի OFID և Ավստրիայի Զարգացման Գործակալության ֆինանսավորմամբ: Նմանատիպ առաջին կենտրոնը CARD հիմնադրամի կողմից հիմնվել է Սյունիքի մարզի Սառնակունք համայնքում, մինչև այս տարվա վերջ CARD հիմնադրամը Լոռվա մարզի Ստեփանավան քաղաքում կհիմնի ևս մեկ կենտրոն:
ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի կողմից ֆինանսավորվող ծրագրերի միջոցով՝ տեխնիկական օժանդակության, անասնապահական, անասնաբուժական և գյուղատնտեսական գործունեության այլ ծառայություններ կմատուցվեն նորաբաց կենտրոնում, իր ելույթում նշեց կենտրոնի տնօրեն Գագիկ Սարդարյանը: Կենտրոնի տեխնիկական և մասնագիտական կարողությունները թույլ կտան այն վերածելու տարածաշրջանում մասնագիտական զարգացման ու բիզնեսի աջակցմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի իրականացմանը, ավելացրեց պարոն Սարդարյանը: Բացման արարողությանը մասնակից ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր խոսքում նշեց, - Նորաբաց կենտրոնը կառաջարկի ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում անասնաբուժական ծառայություններ, հիվանդությունների կանխարգելում և բուժում, արհեստական սերմնավորման ծառայություններ, անասնաբուժական դեղորայքի, անասնաբուժական և անասնապահական սարքավորումների և պարագաների վաճառք, խորհրդատվություն և ուսուցողական դասընթացներ, ֆինանսական և տեղեկատվական ծառայություններ, ինչպես նաև այն կկապի ֆերմերներին անասնապահական և գյուղատնտեսական ապրանքների շուկայի հետ: Ֆերմեր Ռայա Թադևոսյանն էլ իր շնորհակալական խոսքն ուղղեց և ՀՀ Կառավարությանը և նախարարությանն ու բոլոր կազմակերպիչներին, իր նշանակությամբ այդքան կարևոր կենտրոնի բացման կապակցությամբ: Կենտրոնի ժապավենի բացման պատիվը տրվեց Ազատան համայնքի վերջերս վերընտրված գյուղապետ Վարդան Իկիլիկյանին և  կենտրոնի տնօրեն Գագիկ Սարդարյանին: Ժապավենը կտրելուց հետո նախարարը և նրան ուղեկցող Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, գյուղատնտեսության և անասնապահության ոլորտի ներկայացուցիչներ, հյուրերը շրջեցին նորաստեղծ կենտրոնում, ծանոթացան ստեղծված պայմաններին: Արդեն անմիջապես կենտրոնի բացման արարողությունից հետո ,,Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ գոտիներում Կենդանիների առողջության կառավարման,, ծրագրի շրջանակներում տեղի էր ունենալու Հայ և Վրացի մասնագետների վերապատրաստման դասընթաց, որը վարելու էր Ավստրիայի ,,Սննդի Անվտանգության Գործակալությունից,, հրավիրված բարձրակարգ մասնագետը: Կենտրոնը, Ավստրիայի Զարգացման Գործակալության կողմից ֆինանսավորվող մեկ այլ ծրագրի /JOIN/ շրջանակներում տրամադրելու են տեղեկատվական և խորհրդատվական ծառայություններ բիզնեսի աջակցման համար: Պաշտոնական մասի ավարտին նախարարը պատասխանեց լրագրողների մի շարք հարցերի, կապված այս տարվա բերքի, ալյուրի գների թանկացման, համայնքներին տրված սերմացուի որակի, դրանցից ստացված բերքի որակի և քանակի, դիզ վառելիքի և էլի շատ ու շատ հարցերի:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46