Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳՅՈՒՄՐՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՉԻ ՓԼՈՒԶՎԻ, ՄԻ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԵՔ

04.10.2012

 

Շատ լավ է, որ մեր շատ բարեպաշտ քաղաքացիներ, խիստ մտահոգված են մարզում իրականացված և իրականացվող շինարարության որակով,առավել ևս, երբ խոսքը վերաբերվում է  քսան օր առաջ շահագործման հանձնված մի կառույցի, որն իր նախադեպը չունի հանրապետությունում: Թե ինչ փլուզում էր  առիթ հանդիսացել այդչափ խիստ մտահոգության, որի կարիքը համենայն դեպս չնկատվեց, երբ մարզում գործող լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ շրջայց կատարվեց նորակառույց բժշկական կենտրոնում, հայտնաբերելու գեթ մեկ փլուզում, քանզի փլուզում բառն իր նշանակությամբ խիստ ահազանգող է, և որ կարևոր է վտանգավոր, բայց փլուզում բառը միևնույն ժամանակ էականորեն և խիստ տարբերվում է, ասենք շինարարական անփութություն կամ էլ բացթողում հասկացություններից: Ինչևէ, շրջայցը պարզվեց շատ կարևոր էր և անհրաժեշտ, նախ իրոք համոզվելու, որ թվացյալ փլուզում ոչ մի լրատվամիջոց չարձանագրեց, ապա հրավիրված ասուլիսը, որի արդյունքում բավականին շատ հետաքրքիր հարց ու  պատասխաններ տրվեցին ոլորտի վերաբերյալ ընդհանուր առմամբ: Քանի որ արդեն մեկ անգամ անդրադարձել ենք հոյակերտ այդ բժշկական կենտրոնին, նրա կառուցապատման բոլոր մանրամասներին, չենք զլանա ևս մեկ անգամ ներկայացնելու այդ եզակի կառույցի տեխնիկական փաթեթի ողջ պարունակությունը, միայն ոչ թե համոզելու բնակչությանը, որ այն լավ է կառուցված, այլ պաքրզապես ասելու մեր ազգաբնակչությանը, - հարգելիներս, մեր հիվանդանոցը,  ենթակա չէ փլուզման, անկախ որոշ  մարդկանց ցանկությունից և երեևակայությունից:
ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 1911-Ն որոշմամբ նախատեսվել է միավորել Շիրակի մարզային, Սամարիթեր և Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցների վիրաբուժական և թերապևտիկ բնույթի ծառայությունները` ստեղծելով Գյումրի քաղաքում մեկ մեծահասակների բազմապրոֆիլ հիվանդանոց` 210 մահճակալ հզորությամբ (թերապևտիկ` 50, uրտաբանական` 50, վիրաբուժական` 100 և 10 մահճակալանոց ինտենսիվ թերապիայի բաժանմունքներով): Այդ նպատակով վերոնշյալ որոշմամբ առաջարկվել է Ավստրիական մանկական հիվանդանոցի ներկա շենքին կից կառուցել նոր քառահարկ շինություն` շուրջ 10500 քմընդհանուրմակերեսով, որտեղ կտեղակայվեն Շիրակի մարզային հիվանդանոցի և Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի բոլոր, ինչպես նաև Սամարիթեր հիվանդանոցի` թերապևտիկ և սրտաբանական ծառայությունները:
Հարկ է նշել, որ միավորման արդյունքում բժշկական անձնակազմի կրճատումներ չեն իրականացվելու, օպտիմալացման են ենթարկվելու հիմնականում կրկնվող ադմինիստրատիվ հաստիքները:
Գյումրու նոր բժշկական կենտրոնի շենքի կառուցման և ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով հագեցման աշխատանքներն իրականացվել են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» թիվ 4267-AM և «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ թիվ 7987-AM վարկային ծրագրերի շրջանակներում:
Գյումրու բժշկական կենտրոնի նախագծման աշխատանքները սկսվել են 2009 թվականի ապրիլի 8-ին «Ա-3 Ճարտարապետներ» ՍՊԸ կողմից: Միջազգային չափորոշիչներին համապատասխանեցման նպատակով` բժշկական կենտրոնի ճարտարապետական նախագիծը վերանայվել է նաև միջազգային խորհրդատուների՝ հիվանդանոցային ճարտարապետի և ծառայությունների պլանավորման մասնագետի կողմից:
Շինարարությունը մեկնարկել է 2010 թվականի սեպտեմբերի 9-ին Համաշխարհային բանկի գնումների ընթացակարգին համապատասխան ընտրված կապալառու` «Միլաքս Գրուպ» ՍՊԸ շինարարական կազմակերպության կողմից: Ներկայում բժշկական կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքները ավարտվել են: Սակայն օրենքով սահմանված կագին համապատասխան, շինարարը ուղիղ մեկ տարի պարտավորություն է կրում, շինարարության արդյունքում տեղ գտած կամ առաջացած թերությունները վերացնելու հարցում:
Գյումրուբժշկականկենտրոնինորակառույցշինությունըմիաձույլհիմնակմախքով, բարձրսեյսմակայունությամբ, ժամանակակիցհիվանդանոցաշինությանմիջազգայինչափանիշներինհամապատասխանողկառույցէ: Բժշկական կենտրոնի շենքին կից կառուցվել է կաթսայատուն և էլեկտրամատակարարումն ապահովող էլեկտրաենթակայան` մուտքային երկու անկախ գծերով: Տեղադրվել է դիզելային գեներատոր: Իրականացվել են նաև կենտրոնի արտաքին տարածքի բարեկարգման աշխատանքներ, ներառյալ` արտաքին լուսավորության, եզրաքարերի և տարածքը եզրագծող ցանկապատի տեղադրման:
 Գյումրու բժշկական կենտրոնի նորակառույց շենքում ծառայությունները տեղակայված են հետևյալ կերպ.
Նկուղայինհարկում տեղակայված է կենտրոնական ախտահանման ծառայությունը, լվացքատունը, տեխնիկական մասը, ինչպես նաև ընդարձակ խորհրդակցությունների դահլիճը` օժտված մայրաքաղաքի և արտերկրի առաջատար կլինիկաների հետ հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվություններ իրականացնելու հնարավորությամբ:
Առաջինհարկումտեղակայված է ընդունարանը և անհետաձգելի բժշկական օգնության ծառայությունը, ախտորոշիչ բաժանմունքը` համակարգչային շերտագրության սարքով, տրեդմիլ, ռենտգեն, ուլտրաձայնային, ԷՍԳ, ԷԷԳ և այլ ախտորոշիչ սարքավորումներով: Այստեղ է տեղակայված նաև դիալիզի բաժանմունքը, լաբորատոր ծառայությունը` կազմված արյան և մեզի կլինիկական, արյան բիոքիմիական և շճաբանական և իմունաֆերմենտային լաբորատորիայից ինչպես նաև, ադմինիստրացիան և հիվանդանոցային դեղատունը: Առաջին հարկում կգործի նաև նեղ մասնագիտական խորհրդատվական կենտրոնը, որտեղ կիրականացվեն ընտանեկան բժիշկների, տեղամասային թերապևտների և մանկաբույժների կողմից ուղեգրված հիվանդների սպասարկում և բժշկական խորհրդատվություն:  
Երկրորդհարկում տեղակայված է թերապևտիկ բաժանմունքը, ներառյալ` նյարդաբանական և սրտաբանական ծառայությունները, ինտենսիվ թերապիայի բաժանմունքը` ներառյալ կարդիոռեանիմացիան, ինչպես նաև ցերեկային վիրաբուժական բաժանմունքը: Այստեղ կգործի նաև Շիրակի մարզի առաջին անգիոգրաֆիայի բաժանմունքը` ժամանակակից անգիոգրաֆիկ սարքավորումով, ինչը հնարավորություն կընձեռի իրականացնել ինչպես ախտորոշիչ, այնպես էլ ինվազիվ բուժական միջամտություններ:
Երրորդհարկն ամբողջովին հատկացված է վիրաբուժական բաժանմունքին` վնասվածքաբանական, ուրոլոգիական, քիթ-կոկորդ-ականջաբանական, անոթային, ակնավիրաբուժական և նյարդավիրաբուժական ծառայություններով հանդերձ: Վիրաբուժական բաժանմունքում տեղակայված է երեք վիրասրահից կազմված վիրահատական բլոկը` հետվիրահատական ինտենսիվ բուժման հիվանդասենյակներով: Վիրաբուժական բաժանմունքը հագեցվել է նաև էնդոսկոպիկ վիրահատությունների համար նախատեսված սարքավորումներով։ Մասնավորապես՝ բժշկական կենտրոնին տրամադրվել է լապարասկոպիկ և ցիստոսկոպիկ վիրահատական գործիքների հավաքածու։
Չորրորդհարկում տեղակայված են մեկ և երկու տեղանոց հիվանդասենյակներ, որոնք կսպասարկեն թերապևտիկ և վիրաբուժական բաժանմունքները:
Արդյունքում, ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում կգործի արդի բազմապրոֆիլ բժշկական կենտրոն` լայն ախտորոշիչ հնարավորություններով, ժամանակակից կահավորմամբ, վիրասրահներով, անհետաձգելի և ինտենսիվ բուժման բաժանմունքներով, առանձին սանհանգույց ունեցող մեկ, երկու և երեք տեղանոց հարմարավետ հիվանդասենյակներով, ինչպես նաև մայրաքաղաքի և արտերկրի առաջատար կլինիկաների հետ հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվությունների իրականացման հնարավորությամբ:
Նոր բժշկական կենտրոնը հնարավորություն կընձեռի ՀՀ Շիրակի մարզի և հատկապես Գյումրի քաղաքի բնակչությանը մատուցել որակյալ, ժամանակակից և մատչելի բժշկական ծառայություններ: Միևնույն ժամանակ մարզի բնակչությանը կտրամադրվի երրորդային` ինվազիվ սրտաբանական, էնդոսկոպիկ վիրահատական, հեմոդիալիզի, մակարդակի բժշկական օգնություն, ինչը հնարավորություն կընձեռի կազմակերպել բնակչության բարձր մասնագիտական բուժումը տեղում:
                Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» թիվ 4267-AM և «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ թիվ 7987-AM վարկային ծրագրերի շրջանակներում «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացվել է 5,351,935.3 հազ. ՀՀ դրամի (շուրջ 13,911.9 հազ. ԱՄՆ դոլար) ներդրում:
Ներդրումները կատարվել են հետևյալ ուղղություններով.
-          «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում` 80,021.0 հազ. ՀՀ դրամ (211.6 հազ. ԱՄՆ դոլար), որից     
 ՀԲ-ի միջոցներից` 158.7 հազ. ԱՄՆ դոլար                                                          
 ՀՀ կառավարության միջոցներից` 52.9 հազ. ԱՄՆ դոլար
-          «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ շենքի կառուցում` 3,790,342.5 հազ. ՀՀ դրամ (9,982.8 հազ. ԱՄՆ դոլար), որից                                                              
 ՀԲ-ի միջոցներից` 7,487.1 հազ. ԱՄՆ դոլար                                                        
 ՀՀ կառավարության միջոցներից` 2,495.7 հազ. ԱՄՆ դոլար
-          «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ շենքի համար նախատեսված բժշկական և ախտորոշիչ սարքավորումների մատակարարում, տեղադրում, անձնակազմի ուսուցում` 1,289,087.6 հազ. ՀՀ դրամ ( 3,224.0 հազ. ԱՄՆ դոլար), որից               
ՀԲ-ի միջոցներից` 2,418.0 հազ. ԱՄՆ դոլար                                                              
ՀՀ կառավարության միջոցներից` 806.0 հազ. ԱՄՆ դոլար,
-          «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ շենքի համար նախատեսված բժշկական    կահույքի մատակարարում` 192,484.2 հազ. ՀՀ դրամ (493.5 հազ. ԱՄՆ դոլար), որից                             
ՀԲ-ի միջոցներից` 370.1 հազ. ԱՄՆ դոլար   
ՀՀ կառավարության միջոցներից` 123.4 հազ. ԱՄՆ դոլար:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44