Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՇՆՈՐԱՎՈՐ ՏՈՆԴ ՍԻՐԵԼԻ ՈՒՍՈՒՑԻՉ

05.10.2012

 

Հարգելի ուսուցիչներ.
Այսօր, ավանդաբար նշվող Ձեր մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ ընդունեք իմ շնորհավորանքներն ու ամենաջերմ բարեմաղթանքները:
Մասնագիտական տոները հրաշալի առիթ են ջերմ բարեմաղթանքներ հղելու ոլորտի ներկայացուցիչներին, արժևորելու նրանցից յուրաքանչյուրի ներդրումը երկրի առաջընթացի գործում և երախտագիտության ջերմ խոսք հնչեցնելու:
Ուսուցչի գործը հայ ժողովրդի համար միշտ էլ եղել է ամենահարգված մասնագիտություններից մեկը, ինչը խոսում է դարեր ի վեր այդ մասնագիտության հանդեպ մեր ազգի ունեցած անսահման սիրո և վստահության մասին:
Մեր պատմության ողջ ընթացքում, սերունդները պաշտպանեցին մեր գիրն ու գրականությունը: Անցնելով բազում դժվարությունների  ու փորձությունների միջով, հայ մանուկը, մեր երկրի վաղվա տերը, Ձեր տված գիտելիքներով հայեցի կրթություն ու դաստիարակություն է ստանում: Շիրակի մարզի դպրոցականների մշտապես հաջողությունները հանրապետական և միջազգային առարկայական մրցույթներին խոսում են մեր ուսուցչական բարձրորակ կադրերի, կրթադաստիարակչական ավանդույթների ու նաև կրթական համակարգը ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու մասին:    
Սիրելի ուսուցիչներ՝ կրկին շնորհավորելով Ձեզ ուսուցչի օրվա առթիվ՝ ցանկանում եմ, որ բոլորիս ուշադրության կենտրոնում միշտ լինի կրթական գործը, ուսուցիչը և աշակերտը, ինչից միայն կշահի մեր պետությունն ու ժողովուրդը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր պատվաբեր աշխատանքում:
 
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝      Ա. ԳԻԶԻՐՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 12:46:30