Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

06.10.2012

 

Տարիներ շարունակ Գյումրիում Տեխնոպարկի կառուցումը անհավանակ, շատերի համար նույնիսկ անիրատեսական էր թվում, այսօր այն իրականություն է, ավելին, 18 ամիս անց այն իր դռները կբացի բոլոր նրանց առջև, ովքեր կունենան նոր մտքեր, նոր ծրագրեր, որոնք առաջընթացի նոր խոսք կլինեն ոչ միայն Գյումրու, այլ ողջ հանրապետության համար: 6700 քառ. մետր ընդհանուր մակերեսով, Գյումրու նախկին մանկավարժական ինստիտուտի շենքի տարածքում ամբողջ թափով ընթանում են Գյումրու տեխնոպարկի շինարարական աշխատանքները, որոնք մեկնարկել են այս տարվա հունիսի 1-ին: Շենքի վերանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 670 913 936 դրամ: Ներկա դրությամբ շին աշխատանքների 30 տոկոսն ավարտվել է, և ինչես նախատեսված է, շին աշխատանքներն ավարտվելուց հետո, Գյումրու տեխնոպարկում հնարավոր է ապահովել մինչև 300 աշխատատեղ: Շինարարական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով, այսօր Գյումրի էր ժամանել ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, էկոնոմիկայի, քաղաքաշինության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների ուղեկցությամբ: Գյումրու տեխնոպարկում ներկայումս իրականացվում են կրթական և բիզնես զարգացման ծրագրեր: Կենտրոնում առկա են 7 սկսնակ ընկերություններ, գործում ե D-LINK ընկերության հետազոտական և թեսթավորման կենտրոնը: ՀՀ Վարչապետը և նրան ուղեկցողները շրջեցին հիմնանորոգվող շենքում, բարձրացան մինչև տանիք, որը որպես հանգստի գոտի, ևս կօգտագործվի վերակառուցումից հետո: Շրջայցից հետո տեղի ունեցավ կարճատև աշխատանքային խորհրդակցություն ՀՀ Վարչապետի գլխավորությամբ: Գյումրու տեխնոպարկի շենքից ՀՀ Վարչապետը և նրան ուղեկցողներն ուղևորվեցին մարզի երրորդ քաղաք՝ Մարալիկ, ուր նախատեսվում էր բնակության հանձնել Մարալիկի սոցիալական թաղամասի նորակառույց շենքերը: Սոցիալական տների մոդելը Հայաստանում ներդնելու, այն կյանքի կոչելու նպատակը հանրապետությունում անօթևան և բնակարանի կարիք ունեցող, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված տարբեր սոցիալական խմբերին պատկանող ընտանիքների, առաջին հերթին՝ մանկական խնամակալական հաստատությունների շրջանավարտների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար սոցիալական բնակարանների, տների կազմակերպումն է: Մարալիկի սոցիալական բնակարանների համալիրն առաջինն է, որ կառուցվում է պետական բյուջեի միջոցներով : Այս ծրագրի շրջանակում, Մարալիկում այսօր արդեն պատրաստ է երեք շենք՝ 59 բնակարանով՝ 103 անձի համար: Առաջիկայում շահագործման կհանձնվի ևս երկու շենք: Սոցիալական թաղամասի մոտ աղ ու հացով պարոն Վարչապետին դիմավորելուց հետո, հյուրերը գնացին դեպի շահագործման հանձնվող բնակելին: Տեր հայրի Տերունական աղոթքից հետո օրհնվեց նորակառույցի շեմը, և առաջին բնակիչները զբաղեցրեցին իրենց բնակարանները: ՀՀ Վարչապետը շրջեց շենքում, ծանոթացավ պայմաններին, ապա այցելեց մի քանի բնակարան և շնորհավորեց բնակիչներին բնակարանամուտի կապակցությամբ: Շենքի բակում պարոն Վարչապետը պատասխանեց մարալիկցիների և հարակից գյուղերից հանդիպման եկածների հարցերին, իսկ հարցերը պարզվեց բավականին շատ էին և բազմաբովանդակ: Անհասկանալի էր Մարալիկի քաղաքապետի կրավորական կեցվածքը, ստեղծվեց այնպիսի տպավորություն, որ հանդիպմանը հատուկ հրավիրված էին այնպիսի բողոքավոր մարալիկցիներ, ովքեր ցավոք վատ էին տիրապետում իրենց իսկ խնդրին, ինչը ընդհանրապես կապ չուներ ոչ մեկի հետ, ասել է անձնական խնդիրը, հնչեցրեցին, որպես բողոք: Դա էլ իր հերթին այնպիսի տպավորություն թողեց, կարծես պարոն քաղաքապետը ընտրվելիս պարտավորվել էր խոստումներ ու երդումներ տալ բնակչությանը, իսկ արդեն աշխատելիս՝ կառավարությունն ու իշխանություններն էին պարտավոր հոգալ համայնքի խնդիրները, և պատասխան տալու բնակչությանը չկատարված կամ վատ կատարված աշխատանքների կամ սեփական անլուծելի խնդիրների համար: Պարոն Վարչապետը պատասխանեց նաև լրագորղների հարցերին: Բողոքավորների և լրագրողների հարցերին պատասխանելուց հետո, պարոն Վարչապետը սոցիալական թաղամասում մանսակցեց ծառատունկի, որից հետո ՀՀ Վարչապետը և նրան ուղեկցողները մեկնեցին Մանթաշ: Մանթաշի դպրոցում շրջայցը շատ տխուր տպավորություն թողեց, այն ինչի ականատես եղան պարոն Վարչապետը և նրան ուղեկցողները մեկ բառով կարելի է որակել՝ խայտառակություն: Վերանորոգում իրականացվող դպրոցի շենքում շրջայցից հետո, կարճատև խորհրդակցության ժամանակ պարոն Վարչապետին զեկուցվեց Մանթաշի և Մասիսի դպրոցներում տեղ գտած թերությունների և ֆինանսական միջոցների ոչ նպատակային ծախսերի վերաբերյալ: Լսելով զեկույցը, և անձամբ ներկա գտնվելով խայտառակ իրականությանը, պարոն Վարչապետը հանձնարարեց, շինարարների գործերը անհապաղ հանձնել դատախազություն և պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր ինչ-որ կերպ մասնակից են այդ երկու գործերին:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23